Գրիգոր Պիծակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայ մանրանկարիչների ցանկ
Գրիգոր Պիծակ | |
---|---|
Ի ծնե | Գրիգոր Պիծակ |
Ծնվել է | անհայտ |
Վախճանվել է | անհայտ է |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարազարդող, նկարիչ և մանրանկարիչ |
Ակտիվ շրջան | XIII-XIV դդ. |
Գրիգոր Պիծակ (անհայտ - անհայտ), Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի մանրանկարիչ։ Ծննդյան և մահվան թվերն անհայտ են։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործել է Ասի և Գռների գրչատներում, աշակերտել Հովհաննես Արքաեղբորը։ Նրա պատկերազարդած ձեռագրերի՝ «Մասունք Նոր կտակարանի» (1284), Ավետարան (1297), Մանրուսմունք (1312) (բոլորը՝ Մատենադարան, ձեռագրեր № 196, 7663, 8623) պատկերներին հատուկ է գծային ճկունությունը. ոսկեփայլ ֆոնին սպեկտրի գույներով նկարված բուսական և կենդանական զարդամոտիվները ստեղծում են օպտիկական փակ միջավայր («Աստծո լույսի» սիմվոլիկա)[1]։
Գրիգոր Պիծակի ավանդները զարգացրել է որդին՝ Սարգիս Պիծակը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ղազարյան Վ., Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (XIII դարի վերջ - XIV դարի սկիզբ), Երևան, 1984։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 220)։ ![]() |