Սկանդերբեգի թանգարան
Սկանդերբեգի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ալբանիա |
Տեղագրություն | Կրույե |
Վայր | Կրույե |
Հասցե | Street „Kala”, Krujë |
Հիմնադրվել է | նոյեմբերի 1, 1982 |
Կայք | muzeukombetarskenderbeukruje.com |
Սկանդերբեգի թանգարան (ալբ․՝ Muzeu Kombëtar Gjergj Kastrioti Skënderbeu), ազգագրական թանգարան Ալբանիայում՝ նվիրված ազգային հերոս Սկանդերբեգին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Կրույե քաղաքի ամրոցում։ Այն գտնվում է ծովի մակերևույթից 557 մետր բարձրության վրա։ Հաջողությամբ դիմակայել է թուրքերի 1450, 1466 և 1467 թվականների հարձակումներին։ Ամրոցի անառիկությունը հնարավորություն է տվել Գեորգ Կաստրիոտի Սկանդերբեգին շուրջ երկու տասնամյակ հաջողությամբ պայքարել օսմանյան կայսրության դեմ։
Թանգարան հիմնելու գաղափարը 1976 թվականին առաջ է քաշել պրոֆեսոր Ալեքս Բուդան։ Շենքը կառուցվել է ալբանացի ճարտարապետներ Պիրրո Վասոյի և Պրանվեր Խոջայի՝ Էնվեր Խոջայի դստեր նախագծով։ Նախապատրաստական աշխատանքները Կրույեում սկսվել են 1978 թվականի սեպտեմբերին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1982 թվականի նոյեմբերի 1-ին՝ Ալբանիայի աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի անդամների մասնակցությամբ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր Կրույեի ամրոցը և նրանում տեղակայված թանգարանը Ալբանիայի զբոսաշրջության կենտրոններից է և ալբանացիների համար ոգեշնչման աղբյուր[1]։ Թանգարանում ցուցադրված են Սկանդերբեգի ժամանակաշրջանով թվագրվող իրեր։ Ցուցանմուշները դասավորված են ալբանացի հերոսի կյանքի ժամանակագրական հաջորդականությամբ։ Այստեղ ներկայացված են նրա անձնական իրերը՝ ներառյալ այծի գլխով սաղավարտի պատճենը, որի բնօրինակը գտնվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։
Թանգարանը բաց է այցելության համար ամեն օր, բացի երկուշաբթի օրերից։ Տոմսի արժեքը 200 ալբանական լեկ է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սկանդերբեգի թանգարանը Կրույե ամրոցում
-
Միջնադարյան թնդանոթներ Սկանդերբեգի թանգարանում
-
Թանգարանի գլխավոր մուտքը
-
Սկանդերբեգը և նրա զինվորները
-
Սկանդերբեգի սաղավարտը
Տես նաև՝
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Gjergj Kastrioti Skenderbeg Museum of Krujë, Albania». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին. (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկանդերբեգի թանգարան» հոդվածին։ |