Ալեքս Բուդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Բուդա
Aleks Buda bust in Tirana, Albania.jpg
Ծնվել էսեպտեմբերի 7, 1910(1910-09-07)[1]
Էլբասան, Elbasan municipality
Մահացել էհուլիսի 7, 1993(1993-07-07)[1] (82 տարեկան)
Տիրանա, Ալբանիա
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Albania.svg Ալբանիա
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Տիրանայի համալսարան
Պաշտոն(ներ)Ալբանիայի խորհրդարանի պատգամավոր
ԱնդամակցությունԱլբանիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինալբաներեն[2]

Ալեքս Բուդա (ալբ․՝ Aleks Buda, սեպտեմբերի 7, 1910(1910-09-07)[1], Էլբասան, Elbasan municipality - հուլիսի 7, 1993(1993-07-07)[1], Տիրանա, Ալբանիա), հրեական ծագմամբ ալբանացի պատմաբան։ Ալբանիայի գիտությունների ակադեմիա անդամ և նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Բուդան ծնվել է 1910 թվականի սեպտեմբերի 7-ին Էլբասան քաղաքում (այն ժամանակ եղել է Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ, ներկայումս գտնվում է Ալբանիայում)։ Դպրոց հաճախել է Իտալիայի Լեչե քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում 1930 թվականին[3]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վիեննայի համալսարան, որտեղ սովորել է փիլիսոփայություն և գրականություն, բայց առանց համալսարանն ավարտելու վերադարձել է Ալբանիա[4]։

Համալսարանում սովորած լինելով գրականություն՝ Ալեքս Բուդան Ալբանիայում զբաղվել է պատմաբանությամբ[3]։ Նա համարվում է ալբանական հետպատերազմյան պատմագիտության հիմնադիրը[5]։ Բուդդան եղել է Ալբանիայի քաղաքական պատմագրության հայտնի ներկայացուցիչներից մեկը Ալբանիայում սոցիալիստական կարգերի տիրապետության ժամանակաշրջանում[6]։ Բուդան եղել է Ալբանիայի գիտությունների ակադեմիայի անդամ, ինչպես նաև դարձել է ակադեմիայի նախագահ[7]։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ Ալեքս Բուդան եղել է ալբանացի պետական գործիչ Էնվեր Խոջայի վստահված անձը[8]։ Բուդան եղել է միակ պատմաբանը, որ մասնակցել է Տիրանայում 1972 թվականի նոյեմբերի 20-25-ն անցկացված Ալբաներենի ուղղղագրության համագումարին[4]։

Ալեքս Բուդան մասնակցել է Ազգագրական հետազոտությունների ազգային համաժողովին, որն անցկացվել է 1976 թվականին և նվիրված է եղել Ալբանիայի աշխատանքային կուսակցության հիմնադրման 35-ամյակին։ Բուդան պատկանել է գիտանակնների ու մարքսիստ փիլիսոփաների այն խմբին, ովքեր քննադատել են իրենց ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող տեսություններն ու ուղղությունները՝ համարելով դրանք կապիտալիստական ու ռևիզիոնիստական[9]։

Ժամանակակից պատմագրությունը Բուդայի աշխատություններն օգտագործում է որպես ալբանացիների ծագման վերաբերյալ ալբանական վարկածի աղբյուր[10]։ Բուդան պատկանել է այն պատմաբանների թվին, ովքեր ալբանացիներին հաամրում են իլլիրիացիների հետնորդներ՝ նշելով, թե վերջիններիս մասին ոչինչ չի հիշատակվում վեցերորդ դարից (երբ իլլիրիացիները պատմական փաստաթղթերում հիշատակվել են վերջին անգամ) մինչև 11-րդ դար (երբ պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել են ալբանացիները)[11]։ Հիմնվելով ալբանացիների՝ իլլիրիացիներից ծագման վարկածի վրա՝ Ալեքս Բուդան առաջ է քաշել այն գաղափարը, թե ալբանացիները ամենահին ժողովուրդներից մեկն են ոչ միայն Բալկաններում, այլև ամբողջ Եվրոպայում[12]։

Ալեքս Բուդան ալբանացի այն փոքրաթիվ գիտնականներից մեկն էր, որոնք Ալբանիայի կոմունիստական իշխանություններից թույլտվություն էին ստացել օգտվել արտասահմանյան գրականությունից՝ օգտագործելու համար այն գաղափարական ու տեսական նոր ուղղությունների ստեղծման ու դրանք իրենց հայրենակիցների շրջանում տարածման համար[5]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Salzburgwiki (գերմ.)
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. 3,0 3,1 Elsie Robert (մարտի 19, 2010)։ Historical Dictionary of Albania։ Scarecrow Press։ էջ 58։ ISBN 978-0-8108-7380-3 
  4. 4,0 4,1 Kastriot Myftaraj (2012) (albanian), Biografia e fshehur e delegatëve të Kongresit të Drejtshkrimit të vitit 1972 [The hidden biography of the delegates of the Congress of Orthography of 1972], արխիվացված օրիգինալից 2013-07-12-ին, https://web.archive.org/web/20130712020918/http://www.kastriotmyftaraj.com/?p=335, վերցված է 2016-03-29, «Aleks Buda, ndonëse kishte nisur studimet universitare në Vienë për filozofi dhe letërsi, ai nuk mundi që të diplomohet dhe u kthye në Shqipëri pa diplomë universitare...
    Aleks Buda ishte i vetmi historian që mori pjesë në Kongresin e Drejtshkrimit...»
     
  5. 5,0 5,1 Hysa Armanda, Keber Katarina (2010)։ Historièni seminar 8։ Založba ZRC։ էջեր 111, 120։ ISBN 978-961-254-216-0 
  6. Jürgen Fischer 1999, էջ. 281
  7. Socialist Thought and Practice։ Jugoslavija։ 1983։ էջ 62։ «... Aleks Buda, scientist and President of the Academy of Sciences of Albania, ...» 
  8. Radio Free Europe Research: Communist area. Albania։ Radio Free Europe։ January 1971։ էջ 9։ «Aleks Buda, the country's leading historian and a personal confidant of Enver Hoxha.» 
  9. Hysa Armanda Kodra -, Hann Chris, Boskovic Aleksandar (դեկտեմբերի 31, 2013)։ The Anthropological Field on the Margins of Europe, 1945-1991։ LIT Verlag Münster։ էջ 140։ ISBN 978-3-643-90507-9 
  10. Kola Paulin (January 2003)։ The Search for Greater Albania։ C. Hurst & Co. Publishers։ էջ 2։ ISBN 978-1-85065-664-7։ «On the Albanian position on the origins of the Albanian nation see Aleks Buda, ...» 
  11. Musliu Fahri, Banjac Dragan (2005)։ Untying the Kosovo Knot: A Two-sided View։ Helsinki Committee for Human Rights in Serbia։ էջ 68։ ISBN 978-86-7208-111-4։ «- do not support the continuity assumption of the Illyrian ethnogenesis theory: as between the sixth and eleventh centuries there is no trace of the Illyrians (as Aleks Buda, the greatest of Albanian scholars of Illyrian history, ...» 
  12. Encounter։ Martin Secker & Warburg.։ 1985։ էջ 65։ «The Albanians are among the oldest inhabitants of the Balkans and even Europe» 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]