Սլոբոդան Ռայկովիչ
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 3, 1989[1][2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Բելգրադ, ՀՍՖՀ | ||
Հասակ | 191 սանտիմետր | ||
Քաշ | 85 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սլոբոդան Ռայկովիչ (սերբ.՝ Слободан Рајковић,փետրվարի 3, 1989[1][2], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, Հունգարիայի ՄՏԿ ակումբի պաշտպան։ Հանդես է եկել Սերբիայի հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սլոբոդան Ռայկովիչը Բելգրադի «ՕՖԿ» ֆուտբոլային ակումբի սան է։ Հիմնական թիմում նորամուտ է ունեցել 15 տարեկանում։
2005 թվականի նոյեմբերին Անգլիայի «Չելսի» ակումբը 5 մլն եվրոյով ձեռք է բերել ֆուտբոլիստին, այդ տրանսֆերն այն ժամանակ ռեկորդային էր աշխարհում տասնութ տարեկան չդարձած ֆուտբոլիստի համար վճարված գումարի չափով։ Ստորագրված պայմանագրի համաձայն՝ Ռայկովիչը պետք է ևս մեկ մրցաշրջան մնար «ՕՖԿ»-ում, բայց արդեն վարձավճարով։
2007 թվականին Սլաբոդան կրկին վարձակալության է տրվել, այս անգամ արդեն Նիդերլանդների Էյնդհովենի «ՊՍՎ» ակումբ։ Ռայկովիչի նորամուտը կայացել է 2007 թվականի օգոստոսի 19-ին Նիդերլանդների ֆուտբոլի առաջնության մրցախաղում «Հերակլես» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է ՊՍՎ-ի հաղթանակով՝ 2։ 0 հաշվով[3]։ Այդ խաղում Սլոբոդանը խաղի 87-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Արունա Կոնեին։ Առաջնությունում Ռայկովիչը հազվադեպ է խաղացել ՊՍՎ-ի հիմնական կազմում, սակայն դարձել Է Նիդերլանդների չեմպիոն։
Վարձակալության ավարտից հետո Ռայկովիչը վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Տվենտե» ակումբ[4]։ «Տվենտե» ակումբի կազմում Սլոբոդանը առաջնությունում նորամուտը նշել է 2009 թվականի փետրվարի 17-ին «Վիտես»-ի դեմ խաղում, որն ավարտվել է «Տվենտե»-ի տնային հաղթանակով՝ 2:1 հաշվով[5]։ Ակումբի կազմում իր մեկնարկային մրցաշրջանում Ռայկովիչն առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ[6]։ Հունիսի կեսերին «Տվենտե» ակումբը Ռայկովիչի վարձակալությունը երկարացրել է մինչև 2010 թվականը[7]։
Վերադառնալով «Չելսի»՝ Ռայկովիչը չի կարողացել Անգլիայում աշխատելու և լոնդոնյան ակումբում հանդես գալու թույլտվություն ստանալ[8]։ 2011 թվականի օգոստոսի 24-ին «Չելսի» ակումբի պաշտոնական կայքում հայտարարվել է, որ Ռայկովիչը տեղափոխվելու է «Համբուրգ» ակումբ։ Ռայկովիչը դարձել է 5-րդ խաղացողը, որը 2011 թվականի ամռանը «Սթեմֆորդ Բրիջ»-ից տեղափոխվել է «դինոզավրեր»։ Պայմանագիրը նախատեսված էր 4 տարով։ 2011 թվականի հոկտեմբերի 30-ին Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի «Կայզերսլաուտերն»-ի դեմ խաղում՝ փորձելով հասնել գնդակին կողային գծի մոտ և հետ մղել մրցակցի թիմի խաղացողին, արմունկով հարվածել է նրա դեմքին, որից հետո պատժվել է կարմիր քարտով։ Որակազրկումից հետո Ռայկովիչը վերադարձել է խաղադաշտ, սակայն մի շարք անհաջող խաղերից հետո, ուղարկվել է պահեստ։ Նրա խաղը մրցաշրջանի ընթացքում բազմիցս խոչընդոտել են երկրպագուները և մասնագետները։ Օգոստոսին տեղեկություն էր տարածվել, որ «Այաքս»-ը և «Լացիո»-ն հետաքրքրված են սերբ պաշտպան ձեռք բերելու հարցում[9]։ Ամառային տրանսֆերային պատուհանի փակումից առաջ Դոնեցկի «Մետալուրգ»-ը Ռայկովիչին վարձակալելու առաջարկով դիմել է «Համբուրգ»-ին։ Սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է «Մետալուրգ»-ի հետ համագործակցելու առաջարկից՝ պատճառաբանելով, որ հոգնել է վարձակալությունից[10]։ 2012/13 մրցաշրջանում իր առաջին հանդիպումը անցկացրել է միայն հունվարին՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Վերդեր Բրեմեն» դեմ, սակայն արդեն երկրորդ խաղում «Վերդեր»-ի հետ վնասվածք է ստացել և դուրս է մնացել մինչև մրցաշրջանի ավարտը[11]։ 2014 թվականի հունիսին «Համբուրգ» հայտարարել է, որ Ռայկովիչի հետ պայմանագիրը չի երկարաձգվի[12]։
Նույն թվականի հուլիսին հայտնվել է ինֆորմացիա, որ սերբ պաշտպանը կարող է տեղափոխվել Հունաստանի ՊԱՕԿ ակումբ, բայց տրանսֆերը չի կայացել[13]։ Աշնանը «Ռուբին» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ռինատ Բիլյալետդինովը պատմել է, որ հետաքրքրված է եղել Ռայկովիչին Կազանի ակումբ հրավիրելով, սակայն թիմի ղեկավարը ասել է, որ այդ ֆուտբոլիստի կարիքը չկա[14]։ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին պայմանագիր է ստորագրել «Դարմշտադտ» ակումբի հետ[15]։
2016 թվականի ամռանը դարձել է «Պալերմո» ակումբի խաղացող։ Պայմանագրի ժամկետի և տրանսֆերի գումարի մասին ոչինչ չի ասվել[16]։ 2018/19 թվականի մրցաշրջանի ավարտից հետո «Պալերմո»-ն ֆինանսական կանոնների խախտումի պատճառով Սերիա Բ-ից դուրս է մնացել և տեղափոխվել է սիրողական Սերիա Դ[17]։ Թիմի բոլոր խաղացողները, ներառյալ՝ Ռայկովիչը, ստացել են ազատ գործակալի կարգավիճակ։
2020 թվականի օգոստոսինն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբ։
Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սլոբոդանը հանդես է եկել Սերբիայի մի քանի տարիքային հավաքականներում, Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռայկովիչը նորամուտ է ունեցել Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ մրցախաղում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպել է Ժելկո Ռաժնատովիչի այրու՝ սերբ փոփ երգչուհի Սվետլանա Ռաժնատովիչի հետ[18]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՊՍՎ
- Նիդերլանդների ֆուտբոլի առաջնության չեմպիոն՝ 2007/08
- «Տվենտե»
- Նիդերլանդների ֆուտբոլի առաջնության չեմպիոն՝ 2009/10
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Heracles Almelo — PSV 0:2.» (հոլանդերեն)։ «Voetbal International»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին
- ↑ ««Твенте» арендовал футболиста «Челси».» (ռուսերեն)։ Чемпионат.ру։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-01-ին
- ↑ «FC Twente — Vitesse 2:1.» (հոլանդերեն)։ «Voetbal International»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին
- ↑ «Rajkovic — season 2008/2009.» (հոլանդերեն)։ «Voetbal International»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին
- ↑ «FC Twente huurt Rajkovic opnieuw.» (հոլանդերեն)։ FC Twente։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին
- ↑ ««Челси» борется за Слободана Райковича Райкович»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-03-ին։ Վերցված է 2014-09-01
- ↑ ««Лацио» и «Аякс» претендуют на Райковича»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին։ Վերցված է 2012-08-13
- ↑ «Райкович отказал донецкому Металлургу»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-04-ին։ Վերցված է 2012-12-25
- ↑ «выбыл до конца сезона»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2019-12-13
- ↑ ««Гамбург» объявил об уходе Райковича»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-30-ին։ Վերցված է 2015-09-08
- ↑ «Райкович близок к переходу в ПАОК»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-11-ին։ Վերցված է 2015-06-11
- ↑ «Р. Билялетдинов: я хотел остаться в «Рубине», но…»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-08-ին։ Վերցված է 2015-09-08
- ↑ «Lilien verstärken sich mit Slobodan Rajkovic»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-10-ին։ Վերցված է 2022-04-17
- ↑ «Бывший защитник «Челси» Райкович присоединился к «Палермо»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-30-ին։ Վերցված է 2016-07-27
- ↑ «Official: Palermo out of Serie B» (անգլերեն)։ Football Italia։ 2019-07-12։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-19-ին։ Վերցված է 2019-07-19
- ↑ «Je cecin novi decko?»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-03-ին։ Վերցված է 2014-09-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 3 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելգրադ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Տվենտեի ֆուտբոլիստներ
- Պերուջայի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- ՕՖԿ Բեոգրադի ֆուտբոլիստներ
- Վիտեսի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ