Սլավոլյուբ Էդուարդ Պենկալա
Սլավոլյուբ Էդուարդ Պենկալա խորվ.՝ Slavoljub Eduard Penkala | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1871 Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | փետրվարի 5, 1922 (50 տարեկան) Զագրեբ, Croatia and Slavonia, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն բնական մահով |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն |
Մասնագիտություն | գյուտարար և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Ալմա մատեր | Դրեզդենի տեխնիկական համալսարան |
Slavoljub Penkala Վիքիպահեստում |
Սլավոլյուբ Էդուարդ Պենկալա (խորվ.՝ Slavoljub Eduard Penkala, ապրիլի 20, 1871, Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 5, 1922, Զագրեբ, Croatia and Slavonia, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն), լեհական, նիդերլանդական և հրեական արմատներով խորվաթ ինժեներ-քիմիկոս և գյուտարար։ Հայտնի է որպես առաջին խորվաթական ինքնաթիռի կոնստրուկտոր և 80-ից ավելի գյուտերի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լիպտովսկի-Միկուլաշ քաղաքում (այն ժամանակ՝ Հունգարիայի թագավորություն, այժմ՝ Սլովակիա) 1871 թվականին։ Նրա հայրը՝ Ֆրանցիշեկ Պեկալան, լեհ էր, իսկ մայրը՝ Մարիա Հանելը, հոլանդուհի էր։ Քիմիա է սովորել է Վիեննայի համալսարանում և Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում, որն ավարտել է 1898 թվականին։ Այնուհետև աշխատել է Կոշիցե քիմիական արտադրամասում։ 1900 թվականին ընտանիքով տեղափոխվում է Զագրեբ (այն ժամանակ՝ Խորվաթիա և Սլավոնիա թագավորություն, նաև Ավստրո-Հունգարիայի մի մասը), որտեղ, ի նշան իր նոր հայրենիքի հանդեպ հավատարմության, իր անվանը ավելացնում է «Սլավոլյուբ» (սլավյանոֆիլ)։ 1904 թվականին նշանակվել է թագավորական տեխնիկական սուպերվիզոր (խորվ.՝ kraljevski tehnički nadzornik)։
Պենկալի առաջին արտոնագրված գյուտերը եղել են թերմոսը և պտտվող ատամի խոզանակը։ Իսկ առավել հայտնի ու խոշոր են եղել է մեխանիկական գրիչը (1906) ու կոշտ թանաքով փետուրով գրիչը (1907), ինչպես նաև ամրակները, որոնց օգնությամբ գրիչն ամրացվում էր գրպանում։ Ի թիվս այլ գյուտերի՝ անոդային մարտկոցը, ախտահանող միջոցներ, վագոնային արգելակներ, մանոմետր, ուժաչափ և ծախսաչափ։ Հայտնի են նրա տուրբինային անիվների, ուղղաթիռային շարժիչների գծագրերը, մինչ այդ մեխանիզմների ստեղծվելը[1]։
1908 թվականին Պենկալան սկսում է թռչող սարք մշակել, որի կառավարումը պետք է այնքան պարզ լիներ, որ առանց հատուկ պատրաստության ցանկացած մարդ կարող էր թռչել։ Արտոնագիրը ստացել է 1909 թվականին, իսկ մեքենան ավարտել է 1910 թվականին, և Դրագուտին Նովակի օդանավով պոկվել է գետնից։ Գյուտարարը շարունակել է բարելավել սարքի կառուցվածքը, սակայն այն կառավարելը դեռ հեշտ չէր։ Ավելի ուշ թռիչքային փորձարկումների ընթացքում մոնոպլանը վնասվածք է ստացել, և Պենկալան դադարեցրել է սարքի հետագա մշակումը։ Այնուամենայնիվ, սարքը Խորվաթիայում առաջին ինքնաթիռն է, որը նախագծել և թռիչքներ է իրականացրել[1]։
1906 թվականին Փենկալան, Էդմունդ և Մաուրուս Մոստեր եղբայրների հետ հիմնադրում է Penkala-Edmund Moster & Co ընկերությունը։ Զագրեբում կառուցվում է գործարան, որտեղ սկսվում է Պենկալայի գրիչների և այլ գյուտերի արտադրությունը։ Շուտով ընկերությունը դառնում է գրամեքենաների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը, իսկ մեխանիկական գրիչը հաջողություն է ձեռք բերում 70 երկրների շուկաներում[1]։
Էդուարդ Պենկալան մահացել է Զագրեբում 50 տարեկան հասակում՝ թոքաբորբից։ Նա թաղված է Միրոգոյ գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավոլյուբ Էդուարդ Պենկալա» հոդվածին։ |
|