Սլավկո Կալեզիչ
| Սլավկո Կալեզիչ | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 4, 1985 (40 տարեկան) |
| Ծննդավայր | Չեռնոգորիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | երգիչ |
Սլավկո Կալեզիչ (չեռնոգորերեն Slavko Kalezić/Славко Калезић; հոկտեմբերի 4, 1985, Չեռնոգորիա), չեռնոգորացի դերասան, երգիչ և երգահան։ Ներկայացրել է Չեռնոգորիան Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում «Տիեզերք» երգով՝ չանցնելով եզրափակիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալեզիչը սովորել է Ցետինի թատերական արվեստի ակադեմիայում, այնուհետև դարձել Չեռնոգորիայի ազգային թատրոնի անսամբլի անդամ։ Հանդես է գալիս տարբեր բեմերում, ինչպես նաև նկարահանվում է կինոյում[2]։ Բացի չեռնոգորերենից, նա խոսում է նաև անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն։
2011 թվականին թողարկվել է երգչի առաջին սինգլը, որը կոչվում է «Muza»[2]:
Կալեզիչն ավելի հայտնի է դարձել 2013 թվականին՝ X Factor Adria-ին մասնակցելու շնորհիվ[3][4]։ 2014 թվականին X Factor Adria-ից հետո Կալեզիչը թողարկել է «San o vječnosti» ալբոմը, որի սինգլներն էին «Krivac», «Feel the Music» և «Freedom» երգերը[2]։
2017 թվականի մայիսի 9-ին ելույթ է ունեցել Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչում, սակայն չի անցել եզրափակիչ՝ զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը[2]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վերնագիր | Մանրամասն | Տեղեկություն | |||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| San o vječnosti |
|
|
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վերնագիր | Տարի | Ալբոմ |
|---|---|---|
| «Muza» | 2011 | «San o vječnosti» |
| «Krivac» | 2014 | |
| «Feel the Music» | 2015 | Ոչ ալբոմային |
| «Freedom» | 2016 | |
| «Space» | 2017 | |
| «El Ritmo» | 2018 | |
| «Moonlit Night» | 2019 | |
| «Love Letter» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mercereau, Damien (2017 թ․ փետրվարի 20). «Eurovision 2017: Slavko Kalezic, le spectaculaire Monténégrin» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Prinz.de: Muskeln und Moves: Montenegro entsendet Slavko Kalezić nach Kiew(չաշխատող հղում) (գերմ.)
- ↑ Muldoon, Padraig (2016 թ․ դեկտեմբերի 29). «Montenegro: Slavko Kalezić will sing "Space" at Eurovision 2017». wiwibloggs.com. Wiiwbloggs.
- ↑ Jiandani, Sanjay (2016 թ․ դեկտեմբերի 29). «Montenegro: Slavko Kalezić to Kyiv!». esctoday.com. Esctoday.(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավկո Կալեզիչ» հոդվածին։ |
| ||||||||||||||