Սլայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Mattel-ի թողարկած սլայմը, 1976 թվական

Սլայմ (անգլ.՝ Slime), լիզուն-խաղալիք, առաջին անգամ թողարկվել է Mattel ընկերության կողմից, 1976 թվականին[1]: Բաղկացած է փխրուն ժելեանման նյութից, որն ունի ոչ նյուտոնական հեղուկի հատկություններ: 1976 թվականին Mattel ընկերության կողմից թողարկված սլայմի հիմնական բաղադրիչը գուարի բուսախեժն էր[2]: Այն կանաչ գույնի էր և վաճառվում էր պլասմասե ամաններում: Դրանից հետո սլայմեր են թողարկել շատ այլ ընկերություններ, իսկ «սլայմ» բառը դարձել է այս խաղալիքը բնութագրող ընդհանուր անվանում: Հետխորհրդային տարածաշրջանում խաղալիքը հայտնի է որպես «լիզուն», հավանաբար այն պատճառով, որ «Ուրվականների որսորդները» ֆիլմերի ու մուլտֆիլմերի ռուսերեն թարգմանությունում Սլայմեր կերպարը թարգմանվում է որպես «Լիզուն»:

Սեղանի վրա տարածված սլայմ

Առողջության համր վնասակար չէ, բայց ցանկալի է խուսափել լորձաթաղանթի հետ շփումից:

Բաղադրություն և հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական բաղարիչներն են պոլիսախարիդը (գուարի բուսախեժ) և բորակը: Պոլիսախարիդի փոխարեն կարող են օգտագործվել այլ պոլիմերներ (օրինակ, սոսինձ), բորակի փոխարեն կարելի է օգտագործել պնդեցնող այլ նյութեր:

Հետաքրքիր է ոչ նյուտոնական հեղուկի իր հատկանիշներով: Նյութը նման է լորձի, սակայն միևնույն ժամանակ այն չի տարածվում և հեշտ է հավաքվում: Եթե սլայմը հանգիստ մնա, այն սկսում է տարածվել ամբողջ մակերեսով, իսկ ուժեղ ազդեցությունից պնդանում է, օրինակ, նյութն ուժեղ հարվածի դեպքում կարող է պոկվել:

Այլ սլայմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի սլայմի ստանդարտ տեսակից, համացանցում կարելի է լայն տեղեկատվություն գտնել այլ տեսակների մասին ևս: Կան մի քանի տարբերակներ` փայլուն, փխրուն, կաթիլային, սառցաբեկորային, փրփրային, կավային, թափանցիկ, մետաղական և այլն:

Պատրաստելու հիմնական բաղադրիչներն են ցանկացած տեսակի սոսինձն ու ակտիվացվող նյութ: Մյուս «բաղադրիչներն» ավելացվում են ըստ նախասիրության, դրանք կարող են լինել սննդային ներկեր, մարմին գել, լոսյոն, շամպուն, սափրվելու փրփուր,արհեստական ձյունը , փայլեր և այլն:

Ակտիվացնողները տարբեր են, օրինակ, նատրիումի տետրաբորատ, ոսպնյակների համար հեղուկ (այդ թվում և` խմորի սոդա), բորակի և գլիցերինի լուծույթ (այս ակտիվացնողը կոչվում է «Բորակ», անգլ.՝ Borax-ից): Այսօր մոդայիկ է դարձել տեսանյութեր կամ լուսանկարներ հրապարակել սեփական ձեռքերով պատրաստած «սլայմի» հետ, օրինակ, Ինստագրամ սոցիալական ցանցում կամ YouTube վիդեո հոսթինգում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SLIME, ser. no. 75/198,386 (filed November 15, 1996), reg. no. 2,206,408 (December 1, 1998) (noting date of first use in commerce as February 18, 1976). United States Patent and Trademark Office. Accessed March 10, 2018.
  2. Guar Gum Slime, by David A. Katz