Սիրո կողպեք
«Սիրո կողպեք», կախովի կողպեք, որը խորհրդանշորեն իր մեջ մարմնավորում է սիրահարների և երիտասարդների միմյանց հանդեպ ունեցած զգացմունքները և նրանց հավատարմության գրավականն է հանդիսանում: Սիրո կողպեքները կախում են կամուրջների, փողոցային լապտերների վրա: Դրանք լինում են մեծ և փոքր, անվանումներով կամ առանց դրանց, տարբեր ձևի և կառուցվածքի:
Սիրո կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ ավանդույթը եկել է Ֆլորենցիայից, որտեղ պատանիներն ու աղջիկները սկսեցին կողպեքներ կախել քանդակագործ Բենվենուտո Չելինիի հուշարձանին, որը գտնվում է հայտնի Պոնտե Վեկյո կամրջի վրա, իսկ բանալիները գցում էին Առնո գետը: Հռոմում այն տարածվեց շնորհիվ Ֆեդերիկո Մոչիայի երկու հայտնի վեպերի` «Երեք մետր երկնքի մակարդակից վերև» (1992) և «Ես ցանկանում եմ քեզ» (2006), որոնցում հիշատակվում էր այդ մասին[1]: Սկզբում կողպեքները ամրացնում էին Մուլվիուսի կամրջի վրա փողոցային լապտերների սյանը, սակայն կողպեքների ծանրությունից 2007 թվականին սյունը ընկել էր: Ֆլորենցիայում, որտեղ կամրջի վրայից տարվա մեջ հավաքում էին մինչև 400 կգ երկաթ, քաղաքապետ Լեոնարդո Դոմենիչին (իտալ.՝ Leonardo Domenici) «սիրո կողպեքներ» կախելու համար տուգանք նշանակեց մինչև 50 եվրո[2]: 2014 թվականին Փարիզում սիրո կողպեքների ծանրությունից փլվել էր Արվեստների կամրջի ճաղաշարերի մի մասը[3][4]:
Սիրո կաղպեքներ Քյոլնում
Սիրո կողպեքները Զոքանչի կամրջին, Օդեսա
Սիրո կողպեքներ Համբույրի կամրջին, Սանկտ-Պետերբուրգ
Մակագրված սիրո կողպեք Բեռլինում
Սիրո ծառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայում «սիրո կամուրջ» է հանդիսանում Լուժկովյան կամուրջը, որտեղ կան «սիրո ծառեր»:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Фонарь, соединяющий сердца. Замки на мосту Мильвио в Вечном городе — залог вечной любви», Всеволод Гнетий, Независимая газета
- ↑ Дана Энулеску «Мэр Рима против любовных замков» (2007)
- ↑ Тяжесть "замков любви" разрушила мост Искусств в Париже (2014)
- ↑ «'Lovelocks' collapse Paris bridge rail» (անգլերեն)։ BBC։ Վերցված է 2015-09-08