Սիրո խելահեղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրո խելահեղություն
իսպ.՝ Juana la Loca
Երկիր Իսպանիա
 Իտալիա
 Պորտուգալիա[1]
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա[1], պատմական ֆիլմ[1] և ռոմանտիկ ֆիլմ[1]
Թվական2001
Լեզուիսպաներեն
ՌեժիսորVicente Aranda?[2][3]
ՊրոդյուսերԷնրիկե Սերեսո
Սցենարի հեղինակVicente Aranda? և Antonio Larreta?[1]
ԴերակատարներPilar López de Ayala?[3][4], Daniele Liotti?[4], Ռոսանա Պաստոր[4], Ջուլիանո Ջեմմա[4], Մանուելա Արկուրի[4], Էլոյ Ասորին[5], Guillermo Toledo?[5], Ռոբերտո Ալվարես[5], Սյուզի Սանչես[5], Andrés Lima?[5], Carolina Bona?[5], María Ballesteros?[5], Héctor Colomé?[5], Ana Villa?[5], María Jesús Valdés?[5], Raquel González?[5], Diana Costa e Silva?[5] և Cristina Perales?[1]
ՕպերատորPaco Femenía?
ԵրաժշտությունԽոսե Նիետո
ՄոնտաժՏերեսա Ֆոնթ
Պատմվածքի վայրԻսպանիա
Նկարահանման վայրՄադրիդ
Տևողություն115 րոպե
Շահույթ9 306 362 $

«Սիրո խելահեղություն» (իսպ.՝ Juana la Loca — «Խուանա Խելահեղ»), 2001 թվականի իսպանական պատմական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Վիսենտե Արանդան։ Ֆիլմը ներկայացվել է «Գոյա» մրցանակի տասներկու անվանակարգերում[6] և արժանացել երեք մրցանակի, այդ թվում՝ մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար։ Ֆիլմը ցուցադրվել է Սան Սեբաստիանի կինոփառատոնում, որտեղ Պիլար Լոպես դե Այալան ստացել է «Արծաթե խեցի» մրցանակ[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1496 թվականին Խուանան՝ Ֆերդինանդ II Արագոնացու և Իզաբելլա I Կաստիլիացու երրորդ դուստրը, Լարեդո նավահանգստում նավ է նստում և հեռանում Իսպանիայից։ Նա մեկնում է Ֆլանդրիա, որպեսզի ամուսնանա ավստրիայի էրցհերցոգ Ֆիլիպի հետ, որին երբեք չի տեսել։ Ամուսնությունը կնքվում է քաղաքական դրդապատճառներով, և նրա մայրը՝ թագուհի Իզաբելլան, նրան հաջողություն է մաղթում։

Ֆլանդրիայում անփորձ Խուանային դուր է գալիս իր փեսացուն։ Վերջինս նույնպես համակրում է հարսնացուին, և նա անհապաղ հրամայում է կնքել ամուսնությունը։ Սկզբում նրանց միությունը հաջող էր։ Որոշ ժամանակ անց Խուանան դուստր է ունենում, ապա նաև որդի։ Նա խիստ կապվում է իր ամուսնու հետ, սակայն նրա անսահման կիրքը վանում է Ֆիլիպին։ Վերջինս մխիթարություն է գտնում որսորդության մեջ, ապա սկսում է նաև դավաճանել Խուանային։ Մոր մահվանից հետո Խուանան անսպասելիորեն դառնում է Կաստիլիայի գլխավոր գահաժառանգը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիլար Լոպես դե Այալա – Խուանա I Խելահեղ
  • Դանիելե Լիոտտի – Ֆիլիպ I Գեղեցիկ
  • Ռոսանա Պաստոր – Էլվիրա
  • Մանուելա Արկուրի – Այշա/Բեատրիս
  • Ջուլիանո Ջեմմա – Սենյոր դե Վեյրե
  • Ռոբերտո Ալվարես
  • Էլոյ Ասորին – Ալվարո դե Էստունիգա
  • Գիլյերմո Տոլեդո
  • Սուսի Սանչես – Իզաբելլա I
  • Չեմա դե Միգել
  • Անդրես Լիմա

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է քննադատների խառը արձագանքներին։ Metacritic կայքում այն ունի 100-ից 55 միավոր 19 քննադատների արձագանքների հիման վրա, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[8]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 47 % վարկանիշ 49 գրախոսականների հիման վրա, որոնց միջին միավորը 10-ից 5,3 միավոր է[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://www.imdb.com/title/tt0270480/
  3. 3,0 3,1 http://www.filmaffinity.com/es/film512537.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.imdb.com/title/tt0270480/fullcredits
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Internet Movie Database — 1990.
  6. «'Others' gets 15 Goya noms». Variety.
  7. «Pilar López de Ayala». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  8. «Mad Love Reviews». Metacritic.
  9. «Mad Love». Rotten Tomatoes.