Սիրո աստված (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սիրո աստված
God of Love
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և ֆենթեզի ֆիլմ
Թվական2010 և հունիսի 12, 2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորLuke Matheny?
Սցենարի հեղինակLuke Matheny?
ԴերակատարներԷլիզաբեթ Օլին
Տևողություն18 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Սիրո աստված» (անգլ.՝ «God of Love»), ռեժիսոր, սցենարիստ և համապրոդյուսեր Լյուկ Մեզենիի ամերիկյան անկախ գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ։ Այն պատմում է լաունժ երգիչ և պրոֆեսիոնալ տեգախաղացող Ռեյի մասին, որն ստանում է մարդկանց տեգերի օգնությամբ սիրահարություն շնորհող ընդունակություն[1]։ Քննադատները դրական են ընդունել աշխատանքը՝ նշելով պատմության թեթևությունը, չծեծված թեման և որոշ դրվագների աբսուրդ լինելը[2][3][4]։

Սկզբում Մեզենին մտադիր է եղել Սանդենսի կինոփառատոնում ժապավենի առաջին ցուցադրության իրավունք ստանալ, սակայն մերժվել է[5]։ Դրանից հետո դիմել է Ամերիկայի Կինոարվեստի և գիտության ակադեմիայի ուսանողական ստորաբաժանմանը, որտեղ էլ 2010 թվականի հունիսի 12-ին էլ տեղի է ունեցել ֆիլմի առաջին ցուցադրությունը[6]։ Հետագայում ռեժիսորը չի նախատեսել վարձույթի դուրս գալ, այլ միայն որոշել է ցուցադրել ֆիլմը որոշ կինոհարթակներում, որոնցից էին Վուդսթոքի և Տուսոնի կինոփառատոնները, որոնք Մեզենիին բերել մի քանի մրցանակներ[1][7]։ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին հայտարարվել են «Օսկար» մրցանակի «Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի հավակնորդները, որոնց շարքում էր նաև «Սիրո աստված» ֆիլմը[8]։ 2011 թվականի մարտի 7-ին ֆիլմն արժանացել է այդ մրցանակին[9][10]։ 2011 թվականի դեկտեմբերի 23-ին պրոդյուսերների որոշմամբ ֆիլմը ԱՄՆ-ում լայն վարձույթի է հանվել։ Ֆիզիկական կրիչների վրա այն թողարկվել է որպես Դեննի Բոյլի «127 ժամ» ֆիլմի Blu-ray-ի լրացում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Siobhan Watters (17 февраля 2011)։ «God of Love: Interview with Luke Matheny» (անգլերեն)։ FLIXIST։ Վերցված է 2013-01-07 
  2. A. O. Scott (10 февраля 2011)։ «An Oscar Film Festival, All in One Screening» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2013-01-07 
  3. Benjamin Sutton (4 февраля 2011)։ «Oscarbation, Live Action Shorts: The (British) Kids Are All Right» (անգլերեն)։ The L Magazine։ Վերցված է 2013-01-07 
  4. Tim Grierson (9 февраля 2011)։ «Brief Encounters in Oscar-Nominated Shorts 2011» (անգլերեն)։ The Village Voice։ Վերցված է 2013-01-07 
  5. Scott D. Pierce (26 янравя 2012)։ «Oscar nomination comes as consolation prize for filmmaker» (անգլերեն)։ The Salt Lake Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-02-ին։ Վերցված է 2013-01-07 
  6. «Luke Matheny of New York University won the Narrative Gold Medal» (անգլերեն)։ Student Academy Awards։ 22 мая 2010։ Վերցված է 2013-01-07 
  7. «2010 WFF Awards info» (անգլերեն)։ SWoodstock Film Festival։ Վերցված է 2013-01-07 
  8. «Названы короткометражные фильмы и мультфильмы-номинанты на Оскар» (ռուսերեն)։ Корреспондент։ 1 декабря 2010։ Վերցված է 2013-01-07 
  9. Марина Очаковская (1 марта 2011)։ «Ход королём» (ռուսերեն)։ Российская газета։ Վերցված է 2013-01-07 
  10. Soraya Roberts (28 февраля 2011)։ «Colin Firth Oscar acceptance speech beats winners Randy Newman and Luke Matheny» (ռուսերեն)։ Daily News։ Վերցված է 2013-01-07 
  11. «127 Hours (Blu-ray)» (անգլերեն)։ Amazon.com։ Վերցված է 2013-01-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]