Սիրում է, չի սիրում (քանդակ, Երևան)
Սիրում է, չի սիրում | |
---|---|
«Սիրում է, չի սիրում» քանդակը Երևանի Աբովյան փողոցում | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Աբովյան փողոց |
Քանդակագործ(ներ) | Թերեզա Միրզոյան |
Ճարտարապետ(ներ) | Վերականգնողներ` գեղանկարիչ Անուշ Առաքելյան, քանդակագործ Գետիկ Բաղդասարյան |
Հիմնադրում | 1967 |
Նյութ | բրոնզ |
Շինարարության ավարտ | 2012 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Սիրում է, չի սիրում քանդակ, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ Աբովյան փողոցում։ Արձանի բնօրինակը քանդակագործը ստեղծել է 1967 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1 մետր 60 սանտիմետր բարձրությամբ պղնձե արձանը 1991 թվականին կոտրել և գողացել են։ 2012 թվականին տեղադրվել է քանդակի վերականգնված բրոնզաձույլ տարբերակը նախկին վայրից քիչ հեռու։ Քանդակը բնօրինակի էսքիզներով վերականգնել են Թերեզա Միրզոյանի դուստրը՝ Անուշ Առաքելյանը, և քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Գետիկ Բաղդասարյանը[1]։ Արձանի բացումը տեղի է ունեցել Թերեզա Միրզոյանի 90-ամյակի և Երևանի 2794-ամյակի միջոցառումների շրջանակներում։
Քանդակում պատկերված է խոտերի մեջ նստած նրբիրան, երկար պարանոցով աղջիկ՝ ծալքավոր զգեստով, ով երկմտում է՝ արդյոք սիրվա՞ծ է, արդյոք կարո՞ղ է հավատալ երջանկությանը։ Սովորաբար «Սիրում է, չի սիրում» խաղը ծաղկի միջոցով են խաղում, հերթով պոկելով թերթիկները։ Աղջկա ձեռքին չկա քարե ծաղիկ՝ ժամանակի մեջ սառած անդառնալի ու անզիջում դատավճիռ։ Քանդակագործն առաջարկում է անցորդին թարմ ծաղիկ տալ իր գեղեցկուհուն՝ ի նշան անվերջ հույսի ու անսպառ սիրո[2][3][4]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանդակագործ՝ Թերեզա Միրզոյան
- Վերականգնողներ՝ գեղանկարիչ Անուշ Առաքելյան, քանդակագործ Գետիկ Բաղդասարյան