Սիրիլ Դեսկուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիրիլ Դեկսուր
ֆր.՝ Cyril Descours
Ծնվել է15.07.1983
ԾննդավայրԳերմանիա, Մայնի Ֆրանկֆուրտ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան
Ակտիվ շրջան2000թ․-մինչ օրս

Սիրիլ Դեկսուր ( ֆր.՝ Cyril Descours, հուլիսի 15, 1983(1983-07-15)[1], Ֆրանկֆուրտ), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 15֊ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Փոքրուց սիրել է թատրոնը։ 1999 թվականից երեք տարի սովորել է Փարիզի «Cours Florent» մասնավոր դպրոցում, որտեղ երեխաները, սկսած յոթ տարեկանից, ուսանում են դերասանության վարպետություն։ Հանդիսանում է «Չկա Աստված» (ֆր․՝ Pas de Dieux) թատերական ընկերության անդամ։ Ունի գիտական աստիճան թարգմանության ոլորտում։

Նրա առաջին դերասանական աշխատանքը եղավ Ժան Ժիրոդուի «Տրոյական պատերազմ չի լինելու»(ֆր․՝ La guerre de Troie n’aura pas lieu) պիեսում և Ժերոմ Սալեի «Գոհաբանության օր» (ֆր.՝ Le Jour De Grace) կարճամետրաժ ֆիլմերը[2]։ Հեռուստատեսությունում նրա առաջին աշխատանքը եղավ դերը «Արևածագի որդիները» (ֆր․՝ L'Enfant de l'aube) սերիալում, որը ցուցադրվեց TF1 հեռուստատեսությամբ, որի ունկնդիրների թիվը հասավ 10.1 միլիոնի[3]։

Սիրիլ Դեսկուրը ունի սև գոտի կարատեում։ Զբաղվում է լողով, անվաչմուշկներով, հետաքրքրված է սնոուբորդով և ձիասպորտով։ Սիրիլի մայրը գերմանացի է, հայրը՝ ֆրանսիացի։ Դերասանի մայրենի լեզուն գերմաներենն է, նա նաև ազատ խոսում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով, կարող է հաղորդակցվել իտալերեն և իսպաներեն լեզուներով[4]։

Էմմա Ուոթսոնի հետ նկարահանվել է «Trésor Midnight Rose» օծանելիքի գովազդում[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011-La ligne droite
  • 2009-Une petite zone de turbulences
  • 2009-Complices
  • 2009-La reine et le cardinal
  • 2008-Silence! On voudrait bien s'aimer
  • 2008-Troubles Sens
  • 2008-John Adams
  • 2008-Sa raison d'être
  • 2007-Rilke et Rodin, une rencontre
  • 2007-L'affaire Christian Ranucci: Le combat d'une mère
  • 2006-Vive la bombe!
  • 2006-Französisch für Anfänger
  • 2006-Paris, je t'aime
  • 2005-Joseph
  • 2005-Clara Sheller
  • 2004-Les Montana
  • 2004-L'enfant de l'aube
  • 2001-Clément
  • 2000-Le jour de grâce

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Le jour de grâce (2000)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-21 
  3. «TOP 100 DES AUDIENCES»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-21 
  4. «Cyril Descours»։ Արխիվացված է օրիգինալից 28/04/2009-ին։ Վերցված է 2012-01-21 
  5. «Emma Watson :Trésor Midnight Rose - Lancôme»։ Վերցված է 2012-01-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]