Սիոնի կալանավոր
Սիոնի կալանավոր (եբրայերեն՝ אֲסִירֵי צִיּוֹן - ասիրեյ ցիրոն[1]), կոչվում են այն մարդիկ, որոնք ենթարկվել են բռնաճնշումների սիոնիստական գործունեության համար։ 1992 թվականից պաշտոնական կարգավիճակ է, որ տրվում է Իսրայելի քաղաքացիներին, ովքեր կալանավել, ձերբակալվել կամ ազատազրկվել են սիոնիստական գործունեության համար։
Եզրի առաջացումն ու օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սիոնի կալանավոր» բառակապակցությունը սերում է Աստվածաշնչից՝ «…թող տուի քո գերիներին այն գուբիցը, որի մէջ ջուր չ’կար» (Զաքարիա 9/11)[2] և 12-րդ դարի բանաստեղծ և փիլիսոփա Իեհուդա Գալևիի «Շիրեյ Ցիոն»-ից (բառացի՝ Սիոնի երգեր) տողերը «Սիոն, միթե չես հետաքրքրվի քո կալանավորների ճակատագրերով…»։ Պաղեստինում բրիտանական մանդատի տարիներին եզրը օգտագործվում էր մանդատային կառավարության կողմից հետապնդվողներին, հետո դա սկսվեց օգտագործվել ԽՍՀՄ-ում և սոցիալիստական ճամբարում հետապնդվող հրեաների համար[1][3]։
Հաճախ Սիոնի կալանավոր են անվանել ԱՄՆ-ում լրտեսության համար ցնահ դատապարտված Ջոնաթան Փոլարդին, քանի որ նրա գործունեությունը միտված էր օգնելու Իսրայելին։ Փոլարդին Սիոնի կալանավորի կարգավիճակ տալու հարցը լայն քննարկումների թեմա է եղել Իսրայելում։ Քնեսեթը այդպիսի որոշում է կայացրել, բայց Իսրայելի գերագույն դատարանը 2006 թվականի հունվարին այդ որոշումը չեղարկել է[4][5][6]։
Սիոնի կալանավորները աշխարհում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի փետրվարի 29-ի դրությամբ գրանցված 3169 Սիոնի կալանավոր կա, որոնցից 1347-ը նշված տարեթվին ողջ են եղել[7]։
- Սիոնի կալանավորները Եվրոպայում, Խորհրդային միությունից և Կանադայում՝ 1195 մարդ (ողջ են 297-ը)
- Սիոնի կալանավորները իսլամական երկրներում՝ 842 (ողջ են 440-ը)
- Սիոնի կալանավորները Եթովպիայում՝ 323 (ողջ են 290-ը)
- Սիոնի կալանավորները, ովքեր ընդհատակյան գործունեություն են վարել Պաղեստինի մանդատային տարածքում՝ 573 (ողջ են 215-ը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Узники Сиона». Электронная еврейская энциклопедия. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Զաքարիա 9/11». bible-links.org. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ Маргулис М. Д. (25 ноября 2009). «40 лет Организации узников Сиона». Ассоциация «Запомним и сохраним». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Государство Израиль отказало Полларду в признании его Узником Сиона». Седьмой канал (Израиль). 9 января 2005. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Кнессет признал Полларда Узником Сиона, правительство — нет». Седьмой канал (Израиль). 23 ноября 2005. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «БАГАЦ не признал Джонатана Полларда «Узником Сиона»». NEWSru.com. 16 января 2006. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Узники Сиона». Министерство абсорбции Израиля. 29 февраля 2012. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Узники Сиона». Ассоциация «Запомним и сохраним». 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- Эвентов А. «"Неужто ты не спросишь о судьбах узников?.."». Русский базар. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
- Штейн М. Памяти узников Сиона // Заметки по еврейской истории. — Июнь 2006. — № 6 (67).
- Узники Сиона на сайте Ведомства национального страхования Израиля