Սինտագմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սինտագմա հրապարակը և Հունաստանի խորհրդարանի շենքը
Սինտագմա հրապարակ

Սինտագման (հուն․՝ Πλατεία Συντάγματος), կամ Սահմանադրության հրապարակ, հրապարակ Աթենքում։ Հրապարակում է գտնվում է թագավորական պալատը, որտեղ ներկայումս տեղակայված է Հունաստանի խորհրդարանը։ Կրում է հունական սահմանադրության անունը, որը առաջարկվել է Հունաստանի թագավոր Օտտոն I-ի կողմից 1843 թվականի սեպտեմբերի 3-ին։

Հրապարակը սահմանակից Գեորգ I թագավորի փողոցին հյուսիսից, Օտտոնի փողոցին հարավից, Ֆիլելիոնի փողոցին՝ արևմուտքում և Ամալիասի պողոտային՝ արևելքում։

Հրապարակը ներառում է երկու կանաչ զոնաներ։ Հրապարակի հենց կենտրոնում կառուցված է շատրվան, որտեղ տեղադրված է Նեապոլի ազգային հնագիտական թանգարանի արձանների կրկնօրինակները, որոնց նվիրել է քաղաքին 19-րդ դարում լորդ Բյութին, ով Օտտոն արքայի պաշտոնական ներկայացուցիչն էր։

Հրապարակի արևելյան հատվածում կանգնած է Թագավորական պալատը, որը ունի մարմարե աստիճաններ։ Այստեղից կարելի է անցում կատարել դեպի Ամալիաս պողոտա։ Յուրաքանչյուր ամը մեկ Անհայտ զինվորի հուշարձանի մոտ տեղի է ունենում էվզոնների պահակության հերթափոխ։ Տոն օրերին և կիրակի օրը պահակախմբի հերթափոխը տեղի է ունենում մեծ հանդիսավորությամբ։ Հերթափոխը տեղի է ունենում զինվորական երաժշտախմբի և ավելի քան 120 էվզոնների մասնակցությամբ։

Սինտագմա հրապարակի մոտ են գտնվում «Grande Bretagne», «Titania» հյուրանոցային համալիրները։

2011—2012 թվականներին Սինտագմա հրապարակը բազմիցս եղել է հույն ցուցարարների հավաքատեղի, ովքեր բողոքում էին հունական տնտեսության վատթար վիճակի դեմ[1][2][3][4]։

Տրանսպորտ և կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինտագմա հրապարակը համարվում է հանգույց Աթենքի հասարակական տրանսպորտի համար։ Աթենական տրամվայի և ավտոբուսների միջոցով կարելի է հասնել քաղաքի ցանկացած հատված։

Հրապարակի տարածքում, տեղական իշխանությունների կարգադրությամբ, հասանելի է անվճար ինտերնետ հասանելիություն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]