Էվզոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էվզոնը Սինտագմա հրապարակում

Էվզոններ (հուն․՝ ευ + ζώνες՝ լավ գոտևորված), հունական բանակի հետևակի էլիտար ստորաբաժանում, որը ի հայտ է եկել Հունական ազգային-ազատագրական հեղափոխության ժամանակ, որպես թեթև հետևակ: Էվզոնները հիմնականում կազմավորվել են լեռնաբնակներից: 1833 թվականին նրանք մտել են հունական կանոնավոր բանակի կազմի մեջ, իսկ 1940 թվականից սկսած, նրանք ծառայել են թեթև հետևակի զորամասերում և թագավորական գվարդիայում:

Ներկայումս էվզոններից կազմված են Թագավորական պալատի և Հունաստանի խորհրդարանի պատվո պահակախմբերը: Թեկնածուները անցնում են շատ խիստ ընտրությամբ: Առաջնային դեր ունի նաև արտաքին տեսքը: Պարտադիր պայման է գրավչությունը և բարձր հասակը, ոչ պակաս քան 187 սմ: Նորեկների ուսուցումը տևում է ընդամենը հինգ շաբաթ[1]:

Էվզոնի համազգեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվզոնների համազգեստի առաջին ձևը, ընդունված 1833 թվականին, եղել է բավարական ոճի շակո և զինվորական համազգեստ: 1837 թվականին մշակվել է բոլոր ստորաբաժանումների համար նոր համազգեստ: 1867 թվականին այն պաշտոնապես ընդունվել է:

Հիմնական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարքայինները և սպաները տարբերվում են համազգեստի դետալներով: Շարքային էվզոնները ունեն կարճ շրջազգեստ, իսկ ֆարեոնի ծայրը, հակառակը, երկար է: Սպաները կրում են կապույտ, այլ ոչ թե սև կախակապ: Սպաների ֆարեոնի վրա, բացի Հունաստանի զինանշանից պատկերված են նաև աստղեր: Սպաները հրացանի փոխարեն կրում են սուսեր, այն սուսերի կրկնօրինակները, որոնցով մարտնչել են 19-րդ դարի սկզբին:

Շարքայինները, նորմատիվի համաձայն, պետք է հագնվեն 45 րոպեում, իսկ սպաները՝ միայն 25 րոպեում:

Գույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվզոնները Հունաստանի խորհրդարանի շենքի մոտ

Գույներից յուրաքանչյուրը, որը օգտագործվում է էվզոնների համազգեստի վրա, համարվում է մի ուրույն խորհրդանիշ.

  • կարմիր՝ նախնիների արյունը, որը թափվել է հույն ազգի անկախության համար,
  • սև՝ զոհված զինվորների սգո նշանը
  • սպիտակ՝ բարի մտադրությունների նշանը
  • ոսկեգույն՝ խորհրդանշում է փառապանծ հաղթանակները
  • երկնագույն՝ հունական երկնքի և ծովի կապույտը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]