Ֆուստանելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հույն օլիմպիական չեմպիոն Սպիրիդոն Լուիսը ֆուստանելայով ու ֆարեոնով
fustanella of Vari Cave

Ֆուստանելա, կիսաշրջազգեստի ձև ունեցող հագուստ, որ կրում էին տղամարդիկ Բալկանյան մի շարք երկրներում՝ Հունաստանում, Ալբանիայում, Բուլղարիայում։ Նման է քիլթին։ Ներկայումս ֆուստանելան կազմում է հունական ու ալբանական ավանդական հագուստի մաս, ինչպես նաև Հունսատանի զինված ուժերի էլիտար բաժանմունքների (օրինակ՝ էվզոնների նախագահական պահակախմբի) պաշտոնական համազգեստի մաս է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հետազոտողներ գտնում են, որ ֆուստանելան առաջացել է հռոմեական տոգայից։ Հռոմեական կայսրերից շատերի արձանները կրում են ծալքավոր կիսաշրջազգեստ, որ հասնում է մինչև ծնկները։ Ավելի ցուրտ տարածաշրջաններում ստեղծվում էին ավելի շատ ծալքեր ունեցող կիսաշրջոզգեստներ, որպեսզի ապահովեն տաքությունը[1]։ Էվզոնների ֆուստանելան ունի 400 ծալք։

Բյուզանդիայի հույները ֆուստանելան անվանել են պոդեա[2], որ նշանակում է «գոգնոց»։ Պոդեա կրում էին, մասնավորապես, ակտրիտները XII դարում[2], այդ թվում՝ Դիոգենես Ակտրիտասը։ Հայտնաբերված պոդեաները վերաբերում են Բյուզանդիայի Մանուիլ I Կոմնին կայսեր գահակալման ժամանակաշրջանին՝ շուրջ 1180-ական թվականներին, այսինքն՝ Օսմանյան նվաճումներից մի քանի դար առաջ։ Ալբանիայում ֆուստանելան ի սկզբանե եղել է հարավային շրջանների բնակչության՝ տոսկյան ալբանացիների հագուստի բաղկացուցիչ մասը։ Հետազոտողների մի մասը կարծում է, որ ֆուստանելան Հունաստանում տարածում է գտել հենց ալբանացիների շնորհիվ՝ Օսմանյան կայսրության կողմից շրջափակման ժամանակ[3], որն սկսվել է XV դարում։ Սակայն ֆուստանելան Հունաստանում մեծ տարածում ուներ դեռ 12-րդ դարից սկսած։ Ֆուստանելայի գործածությունը հագուստի մեջ Հունաստանի Էպիր տարածաշրջանի բնակչության շրջանում տարածվել է ալբանացիների կողմից XVIII ու XIX դարերում[4][5][6]։

Ֆուստանելայի նման կիսաշրջազգեստներն ավանդական հագուստի մաս են կազմում նաև Ռումինիայում ու Սիրիայում։ Ընդ որում՝ այդ ազգերից յուրաքանչյուրը պնդում է, թե հենց իրենք են առաջինն սկսել գործածել նման հագուստ։ Գրական ստեղծագործություններում նկարագրված ու մշակութային հուշարձաններում առկա ավանդական հագուստների նմանությունները վերջնականապես չեն հաստատում այդ վարկածներից որևէ մեկը, բայց և չեն էլ ժխտում։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուստանելա բառը ծագում է իտալերեն fustagno 'հանդիսովոր' + -ella (փոքրացուցիչ ածանց) բառից. այդպես էր կոչվում այն կտորը, որից պատրաստվել է առաջին ֆուստանելան։ Բառն իր հերթին ծագում է միջին լատիներեն fūstāneum բառից, որը հավանաբար կազմվել էfustis - "փայտե ձող" բառից։ Այլ հետազոտողներ գտնում են, որ դա պատճենում հունարեն xylino (ξύλινο) բառից, որ բառացի նշանակում է "փայտե", այսինքն՝ "բամբակ"[7]։ Որոշ ուսումնասիրողներ էլ կարծիք են հայտնում, թե անվանումը ծագում է Կահիրեի Ֆոստատ արվարձանի անունից, որտեղ պատրաստվել է կտորը[8]։

Անվանումը տարբեր լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաշրջազգեստ ու զգեստ բառերի տարբերակները տրված են համեմատության համար.

Լեզու Կարճ կիսաշրջազգեստ Կիսաշրջազգեստ Զգեստ
ալբաներեն fustanellë/fustanella fund fustan
առումաներեն fustanelã fustã fustanã
բուլղարերեն фустанела
(fustanela)
фуста
(fusta)
фустан
(fustan)
հունարեն φουστανέλλα
(foustanélla)
φούστα
(foústa)
φουστάνι
(foustáni)
իտալերեն fustanella gonna
մակեդոներեն фустан
fustan
фустан
fustan
фустан
fustan
մեգլենոռումիներեն fustan fustan
ռումիներեն fustanelă fustă
սերբերեն фустанела
fustanela
фистан
fistan
фистан
fistan
թուրքերեն fistan

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Notopoulos James A. (1964)։ Akritan Ikonography on Byzantine Pottery «Akritan Ikonography on Byzantine Pottery»։ Hesperia 33 (2): 108–133։ ISSN 0018-098X։ doi:10.2307/147182 
  2. 2,0 2,1 The Oxford Dictionary of Byzantium (3-Volume Set) by Alexander P. Kazhdan,1991,ISBN 0195046528, page 47
  3. James P. Verinis, «Spiridon Loues, the Modern Foustanéla, and the Symbolic Power of Pallikariá at the 1896 Olympic Games», Journal of Modern Greek Studies 23:1 (May 2005), pp. 139—175.
  4. Samuel J. Barrows, The Isles and Shrines of Greece, 2005, 159, ISBN 1417917482
  5. A short history of modern Greece, 1958
  6. The Nomads of the Balkans, 1914
  7. Institute of Modern Greek Studies 1998 .
  8. Oxford English Dictionary, Babiniotis 1998 .

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]