Jump to content

Սինդի Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինդի Ուիլյամս
Ծննդյան թիվ՝օգոստոսի 22, 1947(1947-08-22)[1][2]
Ծննդավայր՝Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Վախճանի թիվ՝հունվարի 25, 2023(2023-01-25)[3][1] (75 տարեկան) կամ 2023[4]
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][1]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոպրոդյուսեր և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0930286

Սինդի Ուիլյամս (անգլ.՝ Cindy Williams. օգոստոսի 22, 1947(1947-08-22)[1][2], Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - հունվարի 25, 2023(2023-01-25)[3][1] կամ 2023[4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][1]), ամերիկացի դերասանուհի, ով լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին «Լավերն և Շիրլի» կատակերգական սերիալում Շիրլի Ֆինիի դերի տպավորիչ կատարմամբ (1976–1982), որի համար առաջադրվել է Ոսկե գլոբուս մրցանակի։ Հիշարժան է նաև նրա դերակատարումը 1973 թվականին նկարահանված «Ամերիկյան գրաֆիտի» ֆիլմում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինդի Ուիլյամսը ծնվել է Կալիֆոռնիայի Վան Նայս քաղաքում։ Ավարտել է Բիրմինգհեմի ավագ դպրոցը, այնուհետև՝ Լոս Անջելեսի քաղաքային քոլեջը։

1976-1982 թվականներին Ուիլյամսը Շիրլի Ֆինիի դերն է խաղացել Լավերն և Շիրլի կատակերգական սերիալում, դրա համար առաջադրվել «Ոսկե գլոբուս» մրցանակի[5]։ Հիշարժան դերակատարումներով հանդես է եկել մի շարք գեղարվեստական ֆիլմերում, որոնցից են «Գազ! կամ՝ Ինչպես ստիպողաբար ոչնչացրեցին աշխարհը, որպեսզի փրկեն այն» (1971), «Զգուշացեք կաթիլից» (1972 թ.), «Ճամփորդություններ մորաքրոջս հետ» (1972 թ.), «Ամերիկյան գրաֆիտի» (1973 թ.), որի համար առաջադրվեց BAFTA մրցանակի, «Զրույց» (1974 թ.), «Առաջին նուդիստական մյուզիքլը» (1976), « Նոր ամերիկյան գրաֆիտի » (1979), « Մերկ տիեզերք » (1983), «Էյֆորիա » (1985), « Հանկարծակի զարթոնք » (1989), « Բինգո » (1991 թ.) « Արտակարգ իրավիճակ » (1995 թ.), « Ստեփֆորդցի տղամարդիկ » (1996 թ.), «Ծանոթացեք Ուոլլի Սփարքսին» (1997) և « Ամենամեծ երկրպագուն» (2002) կինոնկարները։

Լավերնայի և Շիրլիի մասին պատմող սերիալի ավարտից հետո Ուիլյամսը նկարահանվեց մի քանի անհաջող սիթքոմներում։ Վերջին տարիներին նա հիմնականում հանդես է եկել Բրոդվեյում, դեպքից դեպք էլ՝ հեռուստատեսությամբ։ Մասնավորապես՝ հայտնվել է «8 պարզ կանոն իմ դեռահաս դստեր ընկերուհու համար» շոուում և «Օրենք և կարգ. հատուկ կորպուս» սերիալում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1982-2000 թվականներին Սիդնին ամուսնացած է եղել երգիչ Բիլ Հադսոնի հետ։ Նրանք ունեն երկու երեխա. դուստր՝ Էմիլի (ծնվ. 1982 թ.) և որդի՝ Զաքարի (ծնվ. 1986 թ.)[6]։ Զույգը 2000 թվականին ամուսնալուծվել է[7]

Ուիլյամսը դավանում էր Հռոմի կաթոլիկ եկեղեցուն[8][9]

Ուիլյամսը մահացել է կարճատև հիվանդությունից հետո, 75 տարեկան հասակում, 2023 թվականի հունվարի25-ին, Լոս Անջելեսում[10][11]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինդի Ուիլյամսի մասնակցությամբ ֆիլմերի ցանկ
Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1970 Gas-s-s-s Մարիսա
1971 Drive, He Said / Նա ասաց՝ քշի՛ր կառավարչի սիրած աղջիկը
1972 Beware! The Blob / Զգուշացե՛ք կաթիլից Ռենդիի աղջիկ Նկարահանվել է 1971 թ. օգոստոսին, թողարկվել 1972 թ. հունիսին
1972 Travels with My Aunt / Ճամփորդություններ մորաքրոջս հետ Թուլի
1973 The Killing Kind / Սպանության տեսակը Լորի Դևիս
1973 American Graffiti / Ամերիկյան գրաֆիտի Լորի Հենդերսոն Առաջադրվել է BAFTA մրցանակի Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի անվանակարգում։
1974 The Conversation / Զրույց Էնն
1975 Mr. Ricco / Միսթր Ռիքո Ջեյմիսոն
1976 The First Nudie Musical / Նուդիստական առաջին մյուզիքլը Ռոզի
1979 More American Graffiti / Հավելյալ ամերիկյան գրաֆիտի Լորի Հենդերսոն Բոլանդեր
1983 The Creature Wasn't Nice / Արարածը չքնաղ չէ Էննի ՄաքՀյու
1985 UFOria / Էյֆորիա Առլենա Ստյուարտ
1985 The Joy of Natural Childbirth / Բնական ծնունդի բերկրանքը Ինքն իր կերպարն է մարմնավորել։
1989 Big Man on Campus / Մեծ մարդը կամպուսում Դիանա Ժիրար
1989 Rude Awakening / Կոպիտ արթնացում Ջուն Մարգոլին
1991 Bingo Նատալի Դևլին
1997 Meet Wally Sparks / Դիմավորեք Ուոլի Սփարքսին Էմիլի Փրեստոն
2002 The Biggest Fan / Մեծագույն կատակը Դեբբիի մայր
2006 The Legend of William Tell / Վիլյամ Տելի լեգենդը Ջիլիան
2012 Stealing Roses / Վարդերի գողություն Ռոուզ Նաև՝ ընկերակից պրոդյուսեր
2018 Waiting in the Wings: Still Waiting Ռոզի
2020 Canaan Land / Քանաանի երկիրը թոք շոուի հյուր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 https://apnews.com/article/television-tv-emily-hudson-penny-marshall-cindy-williams-5a9237089972dc449e2046702e82d7bd
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Internet Movie Database. «Awards for Cindy Williams». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
  6. «Cindy Williams». IMDb. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  7. Picou, Sabrina (2023 թ․ հունվարի 30). «Cindy Williams' Husband: All About 'Laverne & Shirley' Star's Marriage To Goldie Hawn's Ex, Bill Hudson». MSN. Վերցված է 2023 թ․ փետրվարի 1-ին.
  8. «With Her New Nunsense Touring Show, Cindy Williams Kicks WITH a Habit». The Huffington Post. 2012 թ․ մայիսի 14.
  9. «Cindy Williams sees a bit of 'Laverne & Shirley' in 'Nunset Boulevard'». The Daily Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  10. «'Laverne & Shirley' actor Cindy Williams dies at 75». Associated Press. 2023 թ․ հունվարի 30. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  11. Pedersen, Erik (2023 թ․ հունվարի 30). «Cindy Williams Dies: 'Laverne & Shirley' Star Who Appeared In 'American Graffiti' & 'The Conversation' Was 75». Deadline. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինդի Ուիլյամս» հոդվածին։