Սիմպատիկ նյարդային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիմպատիկ նյարդային համակարգ, ավտոնոմ նյարդային համակարգի այն բաժինը, որը մարմնի անդամներին ստիպում է աշխատանք կատարել։

Կազմությունը[խմբագրել]

  • Կենտրոնական բաժին – ողնուղեղի պարանոցային 8-րդ, կրծքային ու գոտկային վերին 3 հատվածների կողմնային եղջյուրներում գտնվող սիմպաթիկ նեյրոններն են։
  • Ծայրամասային բաժին – սիմպաթիկ նյարդաթելերը ու սիմպաթիկ նյարդային հանգույցները։

Ֆունկցիաները[խմբագրել]

Սիմպաթիկ նյարդաթելերը նյարդավորում են ներքին օրգանները, մաշկը, արյունատար անոթները։ Սիմպաթիկ բաժինը տագնապի, պաշտպանության, պահուստային ուժերի միավորման համակարգ է, որն ապահովում է օրգանիզմի կապն արտաքին միջավայրի հետ։ Սիմպաթիկ ազդակները ակտիվացնում են ուղեղի գործունեությունը, պաշտպանական ռեակցիաները՝ ջերմակարգավորող գործընթացը, արյան մակարդումը, իմուն մեխանիզմները։

Սիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում արտազատվող ադրենալինը համարվում է տագնապի հորմոն։ Սիմպաթիկ բաժինը կմախքային մկանների վրա ունի հարմարողական սնուցողական ազդեցություն։ Այս օրինաչափությունն ուսումնասիրել են Լևոն Օրբելի և Ա. Գինեցիսկին։ Նրանք բացահայտել են, որ նրանց վերջույթներում արտազատվող ադրենալինը վերականգնում և ուժեղացնում են մկանային գործունեությունը, մեծացնում մկանային ուժը։