Սիմոնս Լորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնս Լորան
Ծնվել էդեկտեմբերի 26, 2009(2009-12-26) (12 տարեկան)
ԾննդավայրՕստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա
Մասնագիտությունուսանող

Սիմոնս Լորան (հոլ.՝ Laurent Simons,դեկտեմբերի 26, 2009(2009-12-26), Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա) , բելգիա-հոլանդացի հրաշամանուկ։ Ունի լուսանկարչական հիշողություն և 145 ինտելեկտի գործակից։ 8 տարեկան հասակում ավարտել է միջնակարգ դպրոցը և դարձել Էյնդհովենի տեխնիկական համալսարանի ուսանող։ Սպասվում էր, որ նա պետք է ստանար բակալավրի դիպլոմ՝ դեռ 10 տարին չլրացած՝ այսպիսով դառնալով պատմության ամենաերիտասարդ բակալավրը[1][2][3]։ Երբ պարզվեց, որ դա անհնարին է, ծնողները որոշեցին ընդհատել Լորանի ուսուցումը Էյնդհովենի համալսարանում[4][5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Ալեքսանդր Սիմոնսը (հոլ.՝ Alexander Simons), բելգիացի է, մասնագիտությամբ ատամնաբույժ է[6], իսկ մայրը՝ Լիդիա Սիմոնսը (հոլ.՝ Lydia Simons), հոլանդուհի է։

Լորանի ծնողները թողել են աշխատանքը, որպեսզի նպաստեն իրենց որդու զարգացմանը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորանը ծնվել է Բելգիայում։ Սկզբում նրան դաստիարակել են տատիկն ու պապիկը, մինչդեռ նրա ծնողները ապրում և աշխատում էին Նիդերլանդներում։ Սակայն հետո տեղափոխվել է Ամստերդամ՝ ծնողների մոտ։ Լորանը չորսից վեց տարեկան հասակում սովորել է տարրական դպրոցում։ 6 տարեկան հասակում ընդունվել է Ամստերդամի մասնավոր գիմնազիա, որտեղ ուսուցիչները նրա հետ պարապել են անահատական ծրագրով[7]։ Մաթեմատիկայի թեքումով վերջին երկու դասարանների ծրագիրը Լորանը անցել է Բրյուգգե քաղաքի գիմնազիայում[8]։ Միաժամանակ հաճախել է շնորհալի երեխաների համար ամառային դասընթացների այնպիսի ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են Սթենֆորդի համալսարանը և Ֆեյրֆիլդի համալսարանը (ԱՄՆ)՝ դառնալով պատմության մեջ այդ դասընթացների ամենաերիտասարդ այցելուն։ 8 տարեկան հասակում ստացել է միջնակարգ դպրոցի ավարտական դիպլոմ և ընդունվել է Էյնդհովենի տեխնիկական համալսարանի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ։ Համալսարանի պրոֆեսորները նշել են Լորանի եզակի ընդունակությունները։ Դասախոսությունների դասընթացները յուրացնելու համար նախատեսված էր 2-3 ամիս, որի համար նրանից պահանջվել է ընդամենը մեկ շաբաթ։ Լորան ծրագրում էր ավարտել 3 տարվա համար նախատեսված ուսումնական ծրագիրը ընդամենը 10 ամսվա ընթացքում։ Նա նույնիսկ սկսել է աշխատել իր դիպլոմային նախագծի վրա, որը նվիրված է եղել նեյրոհամակարգչային ինտերֆեյսին։ Ակնկալվում էր, որ Լորանը բակլավարի դիպլոմ կստանա 2019 թվականի վերջին՝ 10 տարեկանը դեռ չլրացած։ Եթե դա տեղի ունենար, նա կդառնար պատմության մեջ ամենաերիտասարդ բակլավարը։ Սակայն դեկտեմբերին համալսարանի ղեկավարությունը հայտարարել էր, որ հնարավոր չէ ավարտել ուսումը պլանավորված ժամկետում։ Լորանի հուսախաբ ծնողները որոշել են դադարեցնել որդու ուսումը Էյնդհովենի համալսարանում[4][5][9]։ Պլանավորվում էր, որ Լորանը իր ուսումը շարունակելու է ամերիկյան կամ բրիտանական համալսարաններից մեկում։ Լորանն իր ապագան կապում էր մարդկային արհեստական օրգանների ստեղծման հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Вундеркинд из Амстердама может стать самым юным в истории обладателем высшего образования» (ռուսերեն)։ Первый канал (Россия)։ 2019-11-19։ Վերցված է 2019-11-22 
  2. «Девятилетний вундеркинд из Нидерландов получит диплом университета» (ռուսերեն)։ Русская служба Би-би-си։ 2019-11-12։ Վերցված է 2019-11-22 
  3. 3,0 3,1 Sven Spoormakers (2019-11-09)։ «Nog nooit vertoond: Laurent (9) haalt bachelor aan TU Eindhoven» (հոլանդերեն)։ Algemeen Dagblad։ Վերցված է 2019-11-22 
  4. 4,0 4,1 Anneke Stoffelen (2019-12-10)։ «‘Wonderkind’ Laurent (9) stopt studie aan TU Eindhoven» (հոլանդերեն)։ Volkskrant։ Վերցված է 2019-12-10 
  5. 5,0 5,1 «Девятилетний вундеркинд вступил в конфликт с руководством университета в Нидерландах» (հոլանդերեն)։ Интерфакс։ 2019-12-10։ Վերցված է 2019-12-10 
  6. Elian Peltier (2019-11-15)։ «A 9-Year-Old Is About to Get a University Degree. He Has #Giganticplans» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2019-11-23 
  7. «Wonderkind Laurent (7) doet hartonderzoek in het AMC: 'Alle topuniversiteiten willen hem hebben'» (հոլանդերեն)։ RTL Nieuws։ 2017-10-15։ Վերցված է 2019-11-24 
  8. Amarins de Boer (2018-06-27)։ «Wonderkind Laurent (8) slaagt voor gymnasium» (հոլանդերեն)։ Metro (Nederland)։ Վերցված է 2019-11-24 
  9. «Na ruzie: bolleboos Laurent Simons (9) stopt studie TU Eindhoven» (հոլանդերեն)։ De Telegraaf։ 2019-12-10։ Վերցված է 2019-12-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]