Jump to content

Հրանտ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիմոնյան Հրանտից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Սիմոնյան
Ծնվել է1921
ԾննդավայրԱշնակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և «Մարտական ծառայությունների» մեդալ

Հրանտ Միսակի Սիմոնյան (1921, Աշնակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Սիմոնյանի ծնողները գաղթել են Սասունից և թուրքական յաթաղանից մի կերպ փրկված ապաստան են գտել Արագածի փեշերին, իրենց հարյուրավոր բախտակիցների հետ միասին հիմնել են Աշնակ գյուղը։ Հրանտ Սիմոնյանը ծնվել է 1921 թվականին, Աշնակ գյուղում։ Նա վաղ է կորցրել ծնողներին։ Դեռ միջնակարգը չավարտած՝ աշխատանքի է անցել կոլտնտեսությունում, իսկ ավարտական քննությունները հանձնել է էքստեռն կարգով[1]։

1942 թվականին Հրանտը զորակոչվել է կարմիր բանակ։ Սկզբում ծառայել է Հեռավոր Արևելքում, սահմանապահ զորամասերում։ Ռազմաճակատ է մեկնել 1943 թվականի հուլիսին։ Մասնակցել է Կուրսկ-Օրյոլի աղեղում տեղի ունեցող կատաղի մարտերին, որտեղ վիրավորվել է, բուժվելուց հետո սովորել քաղաշխատողների դասընթացներում, ավարտել է լեյտենանտի կոչումով[1]։

1944 թվականի հունվարին մասնակցել է Ռովնոյի, Լուցկի, Լվովի ազատագրման մարտերին, որոնցում աչքի ընկնելու համար արժանացել է Կարմիր աստղի շքանշանի, «Մարտական ծառայությունների համար» և «Խիզախության համար» մեդալների։ 1944 թվականի ապրիլի 22-ին սովետա-լեհական սահմանի մոտ մղված մարտերից մեկում ծանր վիրավորվել է և երկարատև բուժումից հետո զորացրվել է բանակից[1]։

Բանակից զորացրվելուց հետո Սիմոնյանն անցել է մանկավարժական աշխատանքի։ 1945 թվականից աշխատել է Թալինի շրջանի դպրոցներում։ Եղել է նախնական ռազմական պատրաստության դասատու։ Վերջին տարիներին եղել է Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցի զինղեկը[1]։

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]