Սիմանա Մատյե
Սիմանա Մատյե | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | Simonne Emma Henriette Passemard |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Simonne Mathieu |
Մասնագիտացում | թենիսիստ և ռազմական հրամանատար |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 31, 1908[1][2][3] |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն[4] |
Մահվան ամսաթիվ | հունվարի 7, 1980[5][2][3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Շատու |
Սիմանա Մատյե (ֆր.՝ Simonne Mathieu, հունվարի 31, 1908[1][2][3], Նյոյի սյուր Սեն[4] - հունվարի 7, 1980[5][2][3], Շատու), 1930-ական թվականների ֆրանսիացի կին թենիսիստ և մարզական լրագրող, Ֆրանսիայի առաջին ռակետ (1928-1940), աշխարհի երրորդ ռակետ (1932)։ Ֆրանսիայի առաջնության տասակի չեմպիոն, կանանց զուգախաղում Ուիմբլդոնի մրցաշարի եռակի չեմպիոն։ Պատվո լեգեոնի շքանշանի սպա, Թենիսի փառքի միջազգային սրահի անդամ 2006 թվականից։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատյեի անունն ամենից շատ հիշվում է նրանով, որ 1938 և 1939 թվականներին մենախաղում նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը և ևս վեց անգամ դուրս եկել այդ մրցաշարի եզրափակիչ։
Մատյեն հաղթել է Մեծ սաղավարտի 11 զուգախաղերի առաջնություններում՝ Ուիմբլդոնում (1933-34, 1937) կանանց զուգախաղերում երեք անգամ, Ֆրանսիայի առաջնությունում կանանց վեց զուգախաղերում (1933-34, 1936-39) և երկու խառը զուգախաղերում Ֆրանսիայի առաջնությունում (1937-38)։ Նա 1938 թվականին Ֆրանսիայի առաջնությունում նվաճել է երեք չեմպիոնի տիտղոս՝ մենախաղի, կանանց զուգախաղի և խառը զուգախաղի։
Մաթյեի Մեծ սաղավարտի 13 տիտղոսը զիջում է միայն ֆրանսիացի թենիսիստուհի Սյուզաննա Լենգլենի 31 տիտղոսին։ Ընդհանուր առմամբ նա նվաճել Ֆրանսիայի առաջնության չեմպիոնուհու տասը տիտղոս բոլոր կարգերում։ Մաթյեն այդ ընդհանուր ցուցանիշով զիջում է միայն Սմիթ Կորտին (13 հաղթանակ) և Մարտին Նավրատիլովային (11 հաղթանակ)[6]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կապիտան Մաթյեն Ֆրանսիայի կանաց կորպուսի հիմնադիրն էր, ազատ ֆրանսիական ուժերի կանանց կամավորական բաժանմունքի հիմնադիրը։ Մաթյեն այդ պաշտոնում փոխարինել է կապիտան Էլեն Թերեին։ Իր ծառայության համար նա ստացել է Պատվո լեգեոնի շքանշան՝ սպայի աստիճան։
2006 թվականին նրա անունն ընդգրկվել է Թենիսի փառքի միջազգային սրահում։
2017 թվականի նոյեմբերին թենիսի Ֆրանսիական ֆեդերացիան (FFT) հայտարարել էր, որ Ռոլան Գարոսի անվան թենիսի համալիր մարզադաշտի երրորդ կորտը կկոչվի Սիմոն Մաթյեի կորտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Tingay L. 100 years of Wimbledon — London Borough of Enfield: Guinness Superlatives, 1977. — P. 214.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Tingay L. 100 years of Wimbledon — London Borough of Enfield: Guinness Superlatives, 1977. — P. 213.
- ↑ 5,0 5,1 5,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 608. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ «Simonne Mathieu, une femme de caractère» (ֆրանսերեն). So Tennis. 16 Mai 2016. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմանա Մատյե» հոդվածին։ |
|
- Հունվարի 31 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Հունվարի 7 մահեր
- 1980 մահեր
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի հաղթողներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողներ
- Ֆրանսիացի թենիսիստներ