Սիլվիա Փինել
Սիլվիա Փինել | |
![]() | |
Կուսակցություն՝ | Radical Party of the Left? |
---|---|
Կրթություն՝ | Տուլուզա 1 համալսարան[1] և University of Limoges?[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 28, 1977[2][3] (43 տարեկան) |
Ծննդավայր | L'Union |
Քաղաքացիություն | ![]() |
Սիլվիա Փինել (ֆր.՝ Sylvia Pinel, սեպտեմբերի 28, 1977[2][3], L'Union), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Ձախ արմատական կուսակցության ներկայացուցիչ (2016-2017)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլվիա Փինելը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 28-ին: Դատական վեճերի ու արբիտրաժի և հիմնարար մասնավոր ու եվրոպական իրավունքի ոլորտներում ստացել է հատուկ բարձրագույն կրթության (DESS) ու գիտական դիպլոմներ[4]։
Սիլվիա Փինելի հորեղբայրը՝ սենատոր Պիեռ Տաժանը, որը մահացել է 1984 թվականին, ընկերացել Է քաղաքական գործիչ Ժան-Միշել Բայլեի հետ, իսկ վերջինս, արդեն լինելով Ձախ արմատական կուսակցության նախագահ, 2002 թվականին, երբ Սիլվիան ավարտել է իր կրթությունը, աշխատանքի է ընդունել Թարն է Գարոն դեպարտամենտի գլխավոր խորհրդում, որի նախագահն էր եղել այն ժամանակ: 2004 թվականին Փինելը նշանակվել է Բայլեի աշխատակազմի ղեկավար[5]։
2007-2012 թվականներին եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր՝ Թարն է Գարոն դեպարտամենտի 2-րդ շրջանից:
2010 թվականին ընտրվել է Միջին Պիրենեյան մարզի խորհրդի պատգամավոր:
Թարն է Գարոն դեպարտամենտում ղեկավարել է Ձախ արմատական կուսակցության բաժինը, 2011 թվականի ապրիլին անդամակցել է կուսակցության ազգային ղեկավարությանը՝ դառնալով քաղաքացիական իրավունքների, անվտանգության և արդարադատության հարցերով նախագահի տեղակալ:
2012 թվականի մայիսի 16-ին Էրոյի կառավարությունում նշանակվել է արհեստների, առևտրի և զբոսաշրջության նախարար-պատվիրակ[6]։
2014-2016 թվականներին Մանուել Վալսի առաջին կառավարությունում եղել է Ֆրանսիայի բնակարանային տնտեսության, տարածքների հավասարության և գյուղական շրջանների նախարար։
2016 թվականի փետրվարին լքել է կառավարությունը և վերադարձել տարածաշրջանային մակարդակ՝ զբաղեցնելով Օքսիտանիայի տարածաշրջանային խորհրդի փոխնախագահի պաշտոնը[7]։
2016 թվականի փետրվարի 17-ին ժամանակավորապես գլխավորել է Ձախ արմատական կուսակցությունը մինչև համագումարի անցկացումը՝ փոխարինելով Ժան Միշել Բայլեին, 2016 թվականի սեպտեմբերի 3-ին Լա Ռոշելի համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ[8]։
2016 թվականին կրկին Ազգային ժողով է ընտրվել Թարն է Գարոն դեպարտամենտի 2-րդ շրջանից:
2016 թվականի նոյեմբերի 26-ին, առանց փրայմերիզ անցկացնելու, 344 կողմ, 46 դեմ, 18 ձեռնպահ ձայներով 2017 թվականի նախագահական ընտրություններում ընտրվել է Ձախ արմատական կուսակցության թեկնածու[9]։
2016 թվականի դեկտեմբերին չորս սոցիալիստների և մյուս կուսակցությունների երեք ներկայացուցիչների թվում պայքարի մեջ է մտել նախագահական ընտրություններում միասնական թեկնածություն առաջադրելու համար (փրայմերիզների երկու փուլ նշանակվել է 2017 թվականի հունվարի 22-ին և 29-ին)[10]։
2017 թվականի հունվարի 22-ին փրայմերիզի առաջին փուլում ստացել է ձայների 1,97 %-ը[11]։
2017 թվականի դեկտեմբերի 9-ին կուսակցության նախագահի պաշտոնը թողել է Արմատական կուսակցության հետ միավորվելու և արմատական, սոցիալական և լիբերալ շարժման ձևավորման մասին որոշում կայացնելու պատճառով, սակայն 2019 թվականի փետրվարին հայտարարել է այդ քաղաքական նախագծի ձախողման և նախկին Ձախ արմատական կուսակցության վերստեղծման մասին[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.lemonde.fr/politique/article/2017/06/28/qui-est-mon-depute-notre-moteur-de-recherche-pour-mieux-connaitre-votre-representant-a-l-assemblee-nationale_5152291_823448.html#depute_82_2
- ↑ 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Répertoire national des élus — 2019.
- ↑ «Sylvia Pinel - Parti radical de gauche» (ֆրանսերեն)։ Le Point։ Վերցված է 2017-03-31
- ↑ Jean-Luc Ferré (2016-12-22)։ «Sylvia Pinel, la petite musique radicale» (ֆրանսերեն)։ La Croix։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Sylvia Pinel - Sylvia Pinel, nouvelle ministre déléguée au commerce et au tourisme» (ֆրանսերեն)։ Le Monde։ 2012-05-16։ Վերցված է 2017-03-31
- ↑ Julie Mazuet, Mylène Bertaux (2017-01-14)։ «Primaire de la gauche : Sylvia Pinel, l'élève trop modèle ?»։ Madame (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2017-04-01
- ↑ «PRG: Sylvia Pinel présidente par intérim jusqu'au prochain congrès» (ֆրանսերեն)։ La Croix։ 2016-02-17։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Sylvia Pinel candidate à la présidentielle, sans passer par la primaire» (ֆրանսերեն)։ Liberation։ 2016-11-26։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Sylvia Pinel - Sept candidats à la primaire du PS» (ֆրանսերեն)։ La Croix։ 2016-12-18։ Վերցված է 2017-03-31
- ↑ Cécile De Sèze (2017-01-23)։ «Résultats de la primaire de la gauche : Sylvia Pinel obtient 1,97% des suffrages» (ֆրանսերեն)։ RTL։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Pinel retourne au PRG avec la "grande majorité des anciens radicaux de gauche"» (ֆրանսերեն)։ L'Obs։ 2019-02-08։ Վերցված է 2019-07-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Mme Sylvia Pinel» (ֆրանսերեն)։ Ֆրանսիայի Ազգային ժողով։ Վերցված է 2017-03-31
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիլվիա Փինել կատեգորիայում։ |