Սիզրանի գավառագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիզրանի գավառագիտական թանգարան
Տեսակ թանգարան
Երկիր Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Ռուսաստան
Տեղագրություն Սիզրան
Վայր Սամարայի մարզ
Հիմնադրված է 1923
Կոորդինատներ: 53°8′54″ հս․ լ. 48°27′23″ ավ. ե. / 53.14833° հս․. լ. 48.45639° ավ. ե. / 53.14833; 48.45639

Սիզրանի գավառագիտական թանգարան (ռուս.՝ Сызранский краеведческий музей), թանգարան Սամարայի մարզի Սիզրան քաղաքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիզրանի գավառագիտական թանգարանի ստեղծումը մեծապես պայմանավորված է վարչաշրջանի վիճակագրական բյուրոյի նախագահ, սիրողական գավառագետ Նիկոլայ Վիկտորովիչ Գուրևի նախաձեռնությամբ: Թանգարանի ստեղծման համար հիմք է հանդիսացել գյուղատնտեսական թանգարանը: Ըստ էության, թանգարանի պատմությունը սկսվել է 1923 թվականի դեկտեմբերի 31-ին Սիզրանի քաղաքային սովետի գյուղատնտեսական և արդյունաբերական ցուցահանդեսով: 1920-ական թվականներին կուտակվել են թանգարանային ֆոնդեր: 1925 թվականին նմուշներ են ստացվել նախկին ազնվականների դաստակերտերից՝ իշխան Գագարինի (գյուղ Զաբորովկա), կոմս Օրլովներ-Դավիդովների Ուսոլսկի վոտչինաները (գյուղ Գուբինո Սիզրան), ինչպես նաև Յուրայի ժամանակաշրջանի հավաքածու: Նույն տարում թանգարանին տրամադրվել է քարե շենք, որտեղ 1925 թվականի դեկտեմբերի 28-ին այցելուների համար բացվել է առաջին ցուցահանդեսը:

1927 թվականին թանգարանի հավաքածուն համալրվել է նկարիչներ Իվան Շիշկինի, Ալեքսեյ Սավրասովի, Հովհաննես Այվազովսկու նկարներով, որոնց հիման վրա ստեղծվել է թանգարանի գեղարվեստի բաժինը:

Թանգարանը շարունակել է գործել Հայրենական մեծ պատերազմի տարիներին: 1949 թվականին Տեղական երկրամասի թանգարանը վերանվանվել է Սիզրանի գավառագիտական թանգարանի:

1960-1990-ական թվականներին Սիզրանի թանգարանը շարունակել է ընդլայնել ցուցահանդեսային տարածք, բացվել են թանգարանի մասնաճյուղեր` քաղաքային ցուցահանդեսային սրահ (Չերնուխինի առանձնատուն) և Սիզրան Կրեմլի Սպասկայա աշտարակը:

Թանգարանն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնական ցուցադրությունը բաժանված է բնագիտա-պատմական և պատմա-ազգագրական հատվածների, որոնց ընդհանուր ֆոնդը կազմում է ավելի քան 50 հազար միավոր:

Գավառագիտական թանգարանն իրականացնում է կրթական գործունեություն. կազմակերպվում են դասախոսություններ տեղական պատմության, գրականության վերաբերյալ, գիտական և գործնական գիտաժողովներ, թեմատիկ նիստեր և օրացուցային տոներ:

Թանգարանն ունի գրադարան, որն ունի Սիզրանի պատմությանն առնչվող մեծ ժողովածու, մեծ արխիվ, վավերագրական և պատմական նյութեր: Թանգարանի աշխատակիցներն իրականացնում են նաև գիտական ​​հետազոտություններ:

Սիզրանի գավառագիտական թանգարանը սերտորեն համագործակցում է Սիզրանի մշակութային և կրթական այլ հաստատությունների հետ, Սամարայի մարզի և Ռուսաստանի այլ քաղաքների հետ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]