Սիդնի Քրոսբի
Քրոսբին 2012-13 մրցաշրջանում | |
Ծնվել է | Սիդնի Պատրիկ Քրոսբի Sidney Patrick Crosby օգոստոսի 7, 1987 (35 տարեկան) ![]() |
---|---|
Մականուն | Սիդ տղա (Sid the Kid) |
Ազգություն | ![]() |
Հասակ | 1,80 մ |
Քաշ | 91 կգ |
Դիրք | Կենտրոնական |
Բռնվածք | Ձախ |
Լիգա | NHL |
Ակումբ | ![]() |
NHL դրաֆթ | 2005 / 1-ին ընտր. |
Դրաֆթի ակումբ | Պիցբուրգ Փինգուինս |
Ակտիվ շրջան | 2005-այժմ |
Նշմարելի ակումբ(ներ) | ![]() |
Սիդնի Պատրիկ Քրոսբի (անգլ.՝ Sidney Patrick Crosby, օգոստոսի 7, 1987[1], Cole Harbour, Հալիֆաքս, Կանադա), կանադացի պրոֆեսիոնալ հոկեյիստ, կենտրոնական։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Պիցբուրգ Փինգուինս» ակումբում՝ որպես թիմի ավագ[2]։
Ծնվել է Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքում։ Ավագ դպրոցում և կրտսեր առաջնությունում ունեցած հաջող սիրողական կարիերայից հետո ընտրվել է Հոկեյի ազգային լիգայի 2005 թվականի դրաֆթի առաջին իսկ ընտրությամբ՝ «Պիցբուրգ Փինգուինսի» կողմից։ Երկու մրցաշրջան անց, 20 տարեկան հասակում ընտրվել է որպես թիմի ավագ (ամենաերիտասարդը լիգայի պատմության մեջ)[2]։
2009 թվականին նվաճել է Սթենլիի գավաթը։
Ակումբային կարիերայից զատ, հանդիսանում է նաև Կանադայի հոկեյի ազգային հավաքականի ավագը։ Ազգային հավաքականի կազմում Քրոսբին նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ 2010 թվականի Վանկուվերի և 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 «Սիդնի Քրոսբի. կենսագրություն»։ «biography.com»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2015-03-21 at the Wayback Machine.(անգլ.)
- Էջը NHL.com կայքում(անգլ.)
- Էջը Հոկեյի համացանցային բազայում(անգլ.)