Սիգիևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոշ Զինանշան
Flag of Siġġiewi.svg Siggiewi coa.svg

Pjazza San Nikola, Siġġiewi - Malta.JPG
ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես19,9 կմ²
ԲԾՄ130 մետր
Բնակչություն8721 մարդ (հունվար 2019)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներSĠW
Պաշտոնական կայքsiggiewi.gov.mt
##Սիգիևի (Մալթա)
Red pog.png

Սիգիևի[1][2] (մալթայերեն՝ Is-Siġġiewi, անվանվում է նաև Città Ferdinand, պատմական անվանումը՝ Siggeui[3]), քաղաք Մալթայի հարավային շրջանում[4]։ Զբաղեցրած տարածքի ընդարձակությամբ երրորդն է հանրապետությունում՝ Ռաբաթից ու Մելիեայից հետո։ Ընկած է սարահարթի վրա, մայրաքաղաք Վալետայից 10 և նախկին մայրաքաղաք Մդինայից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 8.367[5]:

Տասնամյակներ շարունակ քաղաքի բնակչության հիմնական զբաղմունքը եղել է հողագործությունը. մշակել են բնակավայրի շրջակա դաշտերը։ 1993 թվականին քաղաքն ընդունել է մի նոր կարգախոս՝ Labore et Virtute (Աշխատանք և առաքինություն)[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայի բազմաթիվ բնակավայրերի պես՝ Սիգիևիի պատմությունը ևս սկիզբ է առել 1530 թվականին սբ. Հովհաննես Երուսաղեմցու ուխտի ասպետների ժամանումով Մալթա կղզի։ Այդ ժամանակ այս կողմերում արդեն կային մի քանի գյուղակներ, որոնց աստիճանաբար կլանեց Սիգիևին, և այսօր արդեն միայն պահպանված մատուռներն են հուշում, որ մի ժամանակ այդ գյուղակները գոյություն են ունեցել այստեղ։ 1797 թվականի դեկտեմբերի 30-ին ասպետական ուխտի վերջին մեծ մագիստրը՝ Ֆերդինանդ ֆոն Հեմպեշը քաղաքի կարգավիճակ է շնորհել Սիգիևիին, որն այդ իրադարձության կապակցությամբ վերանվանվել է Citta Ferdinand:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carmel Vella, SIGGIEWI (Città Ferdinand)- A Profile of History, Social Life and Traditions.
  • Pawlu Aquilina, Hawn Twieldet u tibqa' thabbat Qalbi. (My heart was born here and will beat here forever). Memoirs/social history of the last 70 years.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lonely Planet 2010
  2. TCI 2007
  3. 1953
  4. https://www.getty.edu/vow/TGNFullDisplay?find=&place=&nation=&english=Y&subjectid=7594235 |título = Siġġiewi |publicado = Getty Thesaurus of Geographic Names |língua = en |acessodata = 29 de dezembro de 2019}}
  5. «Estimated Population by Locality 31st March, 2014»։ Government of Malta։ մայիսի 16, 2014։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 21, 2015-ին 
  6. «Coat of Arms»։ Siġġiewi Local Council։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 29, 2011-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]