Հովհաննես Երուսաղեմցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Երուսաղեմցի
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Մասնագիտություննկարիչ

Հովհաննես (Հաննա էլ Արմանի, Հովհաննես Երուսաղեմցի, ծնննդյան և մահվան թվականներն անհայտ), XVIII դարի հայազգի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է Եգիպտոսում, հատկապես՝ Կահիրեում, ուր ղպտական եկեղեցիներում և արվեստի թանգարաններում պահպանվել են Հովհաննեսի մոտ 320 աշխատանքներ, թվագրված են 1721-1784 թթ.։ Նկարիչն ստորագրել է՝ «Յուհաննա», «Հաննա», «Հաննա Էլ-Արմանի էլ-քուտսի» (Հաննա հայազգի Երուսաղեմցի), «Հաննա Էլ-Արմանի» (Հաննա հայազգի), նկարներից մեկի տակ՝ «Հաննա Կարապետ» (ենթադրվում է, թե Կարապետը հայրն է), Հին Կահիրեի Սուրբ Կույսի եկեղեցում՝ «գործ նվաստ հայ Հովհաննեսի»։ Նշանակալից են Սուրբ Հովհաննեսի, Սուրբ Գևորգի, Հիսուսի կյանքի դրվագները պատկերող նկարները, որոնք Հովհաննես (Հաննա էլ Արմանի), «Մկրտություն» (XVIII դար, ղպլռական եկեղեցի, Կահիրե) կրում են բյուգանդական արվեստի ազդեցությունը, իսկ թեմաների մեկնաբանումով մոտ են հայկական միջնադարյան մանրանկարչությանը։ Հովհաննեսի սրբապատկերներում առկա է գեղանկարչական որոշակի կուլտուրա, կառուցվածքային պարզություն։ 1740-ական թթ. որոշ աշխատանքներ կատարել է արաբ նկարիչ Իբրահիմ էլ Նասիխի հետ միասին («Միքայել հրեշտակապետը», «Քրիստոսը գահի վրա», «Աստվածամայրը»), որոնցում առկա են արևելյան արվեստին բնորոշ հարթապատկերային լուծումներ, ֆիգուրների փոքրաչափ, գրաֆիկական կերպավորումներ։ Վերջին շրջանի աշխատանքներին («Սուրբ Գևորգ», «Սուրբ Մինաս» և այլն) բնորոշ է գեղարվեստական անհատականացումը։ Նկարչությամբ է զբաղվել նաև նրա որդին՝ Հովսեփը (Կերգեսը), որի ստորագրված մի քանի աշխատանքները պահպանվում են Կահիրեի ղպտական արվեստի թանգարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 555