Սիամենի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիամենի համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան, higher education institution directly under Ministry of Education of the People’s Republic of China?, vice-ministerial level university? և կազմակերպություն
Հիմնադրված է1921
ՀիմնադրիրTan Kah Kee?
Ընդհանուր անձնակազմ4600 մարդ
ԱնդամակցությունDouble First Class University Plan? և Plan 111?
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՇամեն
Կայքxmu.edu.cn(անգլ.)
Սիամենի համալսարան (Չինաստան)##
Սիամենի համալսարան (Չինաստան)
Սիամենի համալսարան, Չինաստան
 Xiamen University Վիքիպահեստում

Սիամենի համալսրան(XMU,չին. 厦门大学,փինյին.Xiàmén Dàxué ),կրճատ 厦大,հիմնադրվել է 1921 թ արտերկրում գտնվող հայրենասեր չինացի առաջնորդ Չեն Ծիակենի կողմից, ի սկզբանե հայտնի էր որպես Սիամենի մասնավոր համալսարան, Չինաստանի ժամանակակից կրթության պատմության մեջ առաջին համալսարանն է, որը հիմադրվել է չինացի էմիգրանտի կողմից։ 1937 թվականի հուլիսին Սիամենի համալսարանը մասնավորից վերածվեց պատականի և վերանվանվեց Սիամենի պետական համալսարան։

Սիամենի համալսարանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջատար համալսարաններից մեկն է, այն Project 211, Project 985, և the Double First-Class Construction-ի մի մասն է։ Այն գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության անմիջական ենթակայության տակ և կառուցվել է կրթության նախարարության, Ֆուծիեն նահանգի և Սիամեն քաղաքի համատեղ աջակցությամբ։ Սիամենի համալսարանի կամպուսը շրջապատված է լեռներով և ծովով, համարվում է Չինաստանի ամենագեղեցիկ համալսարանը[1]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավոր ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիամենի համալսարանի կամպուսը․ առաջևում և մեջտեղում պատկերված են ուսանողական հանրակացարանները, իսկ հեռվում տեղակայված գլխավոր շենքը Ծիակեն շենքն է:
Շանսիեն մարզադաշտ, 2012 թվական, հունիս
Վան Ցինմին լողավազան

Հիմնադրվել է 1921 թվականին արտասահմանյան չինացի Չեն Ծիակենի կողմից, և առաջին համալսարանն է, որը հիմնադրվել է չինացի էմիգրանտի կողմից Չինաստանի ժամանակակից կրթության պատմության մեջ։

1921 թվականի ապրիլի 6-ին Ծիմեի (թաղամաս Սիամենում,Amoy) ուսումնական հաստատությունում տեղի ունեցավ Սիամենի մասնավոր համալսարանի բացման արարողությունը, և հայտարարվեց Չինաստանում էմիգրանտ չինացու կողմից հիմադրված առաջին համալսարանի ստեղծման մասին։ Հիմնադրման պահին համալսարանը ուներ երկու ֆակուլտետ ՝ մանկավարժություն և բիզնես կրթություն, մանկավարժության ֆակուլտետը բաժանված էր երկու բաժնի՝ արվեստ և գիտություն, իսկ ակադեմիական համակարգը բաղկացած է երկու տարվա նախապատրաստական ուսուցումից և չորս տարի տևողությամբ բակալավրիատից։ Հաշվի առնելով Ֆուծիենի ավագ դպրոցի շրջանավարտների գիտելիքների ցածր մակարդակը, Չեն Ծիակենի համաձայնությամբ, բոլոր ուսանողները նախ ընդունվեցին նախապատրաստական դասընթացների՝ այդ թվում ՝ 40-ը ՝ բիզնեսի ֆակուլտետում և 40-ը ՝ գիտության ֆակուլտետում, ընդհանուր առմամբ ՝ 120 հոգի։ Ուսումնական պլանը կազմվում է ՝ հաշվի առնելով ուսուցիչների պայմանները։ Ըստ այդմ առաջին կիսամյակում նախ ուսումնասիրվում են քերականություն, շարադրությունների կազմում, ընթերցանություն, բանասիրություն, խոսակցական անգլերեն, անգլերեն շարադրությունների կազմում, անգլերեն քերականություն, անգլերեն ընթերցանություն, Ֆրանսերեն, ճապոներեն, էթիկա, տրամաբանություն, տնտեսագիտություն, պատմություն, հանրահաշիվ, եռանկյունաչափություն, քիմիա և տասնյոթ այլ առարկաներ։ Երբ Սիամենի համալսարանը նոր էր հիմնադրվել, այն ուներ ոչ ավել, քան քսան դասասոխոս և ընդամենը իննսունութ ուսանող։

1921 թվականի հուլիսի 4-ին Լին Վենցինը ընդունեց պարոն Չեն Ծիակենի հրավերը՝ փոխարինելու Սյամենի համալսարանի ռեկտորին։

1921 - ի աշնանից ուսուցիչների վերապատրաստման ֆակուլտետը վերափոխվեց դասավանդման ֆակուլտետի, և դրան ավելացան ևս երկու ֆակուլտետ ՝ արվեստ և գիտություն, որի արդյունքում կար չորս ֆակուլտետ ՝ արվեստ, գիտություն, բիզնես կրթություն և դասավանդում։ 1922-ի փետրվարին պաշտոնապես ստեղծվեց Սիամենի մասնավոր համալսարանի հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում էին Չեն Ծիակենը՝ որպես մշտական հոգաբարձու, հոգաբարձու Չեն Ծինսիենը (Չեն Ծիակենի կրտսեր եղբայրը) և Լին Վենցինը որպես նախկին պաշտոնավարող հոգաբարձու։

1922-ի հուլիսին համալսարանը բացեց ճարտարագիտության և լրագրության երկու լրացուցիչ ֆակուլտետ և միաժամանակ հավաքագրեց 152 նոր ուսանող, այդ թվում երկու աղջիկ, Սիամենում, Ֆուճոյում, Շանհայում, Պեկինում, Կուանճոուում, Սինգապուրում, Մանիլայում և յոթ այլվայրերում։ Սա ազդարարեց Սիամենի համալսարանում համատեղ ուսուցման սկիզբը։

1923-ի ձմռանը, երբ ուսանողները պահանջում էին բարեփոխումներ կատարել Սիամենի դասավանդման ոլորտում 'ուսուցիչների դասավանդման ցածր որակի պատճառով, համալսարանական իշխանությունները սխալ լուծեցին իրավիճակը' ծեծելով և նվաստացնելով ուսանողներին, ապաստան տալով ուսանողների վրա հարձակում իրականացնողներին և առանց պատճառի հեռացնելով շատ ուսանողների և դասախոսների։ Այս միջադեպը զայրացրեց ուսանողներին և դասախոսներին և հանգեցրեց դասադուլի, իսկ 1924-ի հունիսին Սիամենի համալսարանի ավելի քան 300 ուսանողներ և դասախոսներ գործադուլի պատճառով լքեցին համալսարանը և տեղափոխվեցին Շանհայ, որտեղ նրանք հիմնեցին համալսարան, որը 1951 թ.- ին միավորվեց Կուաննհուայի համալսարանի հետ և վերածվեց ժամանակակից Արևելյան Չինաստանի Նորմալ համալսարանի։

Ռեկտոր Լին Վենցինի հովանու ներքո ուսումնական հաստատությունը զբաղվում է վարչական և ուսումնական շինարարությամբ ՝ «ինքնակատարելագործում և շարունակական բարելավում» կարգախոսով։ Առաջին ուսանողական ապստամբության հետևանքները վերացնելու և համալսարանի զարգացման խնդիրները ուսումնասիրելու և լուծելու նպատակով՝ դպրոցի ղեկավարությունը մեծ գումարներ ծախսեց ականավոր դասախոսների և գիտնականների հավաքագրման համար և սահմանեց, որ դասախոսների ամսական աշխատավարձը կարող է կազմել մինչև 400 յուան, ուսուցիչներինը՝ 200 յուան, իսկ դասավանդող օգնականներինը՝ 150 յուան։ Այդ ժամանակ այստեղ աշխատում էին մեծ թվով հայտնի գիտնականներ և դասախոսներ։ Լին Յութանը ժամանեց Սյամենի համալսարան 1926 թվականի մայիսին և սեպտեմբերին ստանձնեց Սյամենի համալսարանի ​​արվեստի ֆակուլտետի ղեկավարի պաշտոնը։ Այնուհետև Լինը հրավիրեց Լու Սունին, Սուն Ֆույուենին, «Պեկինի առավոտյան լուրեր» ամսագրի գլխավոր խմբագրին, Չինաստանի հնագույն պատմության հեղինակավոր գիտնական Կու Ծիեկանին, Չինաստան-արևմուտք փոխադրումների պատմության հեղինակավոր գիտնական Ճան Սինլանին և չինագիտության մագիստրոս Շեն Ծիենշիին, Լուո Չանփեյիին և այլոց, նրանք կարճ ժամանակում Սիամենի համալսարանը կենսունակ դարձրին։

Որպես պետական համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի հուլիսի 1-ին Չեն Ծիակենի խնդրանքով Չինաստանի Հանրապետության Ազգային կառավարությունը համաձայնեց Սիամենի մասնավոր համալսարանը վերափոխել պետականի և այն վերանվանել Սիամենի պետական համալսարան։

1937 թվականի հուլիսի 6-ին, դոկտոր Սա Պենտոնը՝ էլեկտրատեխնիկայի փորձագետ և Ցինհուա համալսարանի պրոֆեսոր, նշանակվեց Սյամենի համալսարանի ռեկտոր։ Այնուհետև սկսվեց Ճապոնիայի դեմ պատերազմը, և նոր տնօրեն Սա Պենտոնը ուսուցիչներին և ուսանողներին առաջնորդեց տեղափոխվել Կուլանյու կղզի, հետո լեռնային քաղաք Չանթին՝ Ֆուծիեն նահանգի արևմուտքում։ Հաջորդ տարվա հունվարի 17-ին համալսարանը վերսկսեց դասերը Չանթինում, որտեղ ընդունվեց ընդամենը 198 աշակերտ։

Չանթինում ղեկավարման ութ տարիների ընթացքում փոփոխվող համալսարանի կառավարման պայմանները չափազանց ծանր էին, սակայն ձեռքբերումները մեծ էին։ Համալսարանն աշխատանքի է ընդունել բազմաթիվ ականավոր գիտնականների, ուսանողների թիվը հասել է 1044-ի, իսկ ֆակուլտետների թիվը 9-ից հասել է 15-ի։ Մի կողմից, Սիամինի համալսարանի ուսանողները ակտիվորեն մասնակցում էին հակաճապոնական և ազգային փրկության շարժմանը, ինչպես նաև կազմակերպեցին և հիմնեցին «Սիամինի համալսարանի ուսանողների՝ հայրենիքի փրկության ծառայության ազգային խումբը» և այլ խմբավորումներ, մյուս կողմից, նրանք սովորում էին ջանասիրաբար և փորձում էին իրական գիտելիքներ ձեռք բերել։

1940-ի օգոստոսից մինչև 1941 թվականը ազգային կառավարության կրթության նախարարությունը համալսարանների ուսանողների համար անցկացրեց երկու ազգային ակադեմիական քննություններ, Սիամենի համալսարանը զբաղեցրեց առաջին տեղը և երկար ժամանակ մնաց չեմպիոն։ Ազգային կառավարության կրթության նախարարությունը հայտարարեց համազգային երախտագիտություն, և այդպիսով Սյամենի համալսարանը ճանաչվեց «հարավի ուժը»։

1944 թվականի գարնանը Մեծ Բրիտանիայի Նյուքասլի համալսարանի պրոֆեսոր Լերիքը, ամերիկացի երկրաբան աշխարհագրագետ դոկտոր Ջոզեֆ Նիդհեմը, Թագավորական ընկերության անդամ և Քեմբրիջի համալսարանի կենսաքիմիայի պրոֆեսորը և այլք, հերթով այցելեցին Սիամենի համալսարան ՝ ստուգողական և ակադեմիական այցերով և Սիամենի համալսարանը գնահատեցին որպես «Կալկաթայի արևելքում լավագույն համալսարան։ Ազգային կառավարության կրթության նախարարությունը այդ ժամանակ այն անվանեց «Հարավարևելյան բարձրագույն ուսումնական հաստատություն» և «Չինաստանի ամենաամբողջական համալսարաններից մեկը»։

1945 թվականի սեպտեմբերի 19-ին Ազգային կառավարության գործադիր մարմինը դոկտոր Վան Տեյաոյին նշանակեց Սիամենի պետական համալսարանի ռեկտոր, իսկ 1946 թվականի ապրիլի 6-ին նախագահ Վան Տեյաոն հրապարակեց «նամակ շրջանավարտներին համալսարանի 25-ամյակի կապակցությամբ», որը առաջ էր քաշում «ներառականություն» և «ակադեմական մտքի ազատություն» հասկացությունները, դա խոսում էր այն մասին, որ Սիամենի համալսարանն արդեն աչքի էր ընկնում իր գործունեության թափանցիկությամբ։ Հետագայում ավելացվեցին օվկիանոսագիտության և միջազգային առևտրի ֆակուլտետը, իսկ 1948-ի հուլիսին էլեկտրատեխնիկայի և մեքենաշինության ֆակուլտետը բաժանվեց երկու ֆակուլտետի ՝ մեխանիկական և էլեկտրական ճարտարագիտության, բնական գիտությունների ֆակուլտետը նույնպես բաժանվեց բնական գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետի։ Արդյունքում, համալսարանն ընդլայնվեց 5 ինստիտուտների և 18 ֆակուլտետների՝ ձևավորելով համապարփակ համալսարան ՝ ամբողջական առարկաներով, ներառյալ արվեստը, գիտությունը և ճարտարագիտությունը։

1949 թվականից առ այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականի հոկտեմբերի 17-ին Չինաստանի ազգային ազատագրական բանակը մտավ Սիամեն։ Հոկտեմբերի 20-ին Սիամենի քաղաքային ռազմական վերահսկողության հանձնաժողովը նշանակեց ռազմական ներկայացուցիչներ Վու Ցիանին և Սիաո Ֆենին՝ ստանձնելու Սիամեն համալսարանի ղեկավարումը, և ստեղծվեց Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության Սիամենի համալսարանի մասնաճյուղի կոմիտեն։ .

1950 թվականի մայիսին Կենտրոնական ժողովրդական կառավարությունը տնտեսագետ պրոֆեսոր Վան Յանանին նշանակեց Սիամենի համալսարանի ռեկտոր։

1952 թվականին, քոլեջների և համալսարանների համազգային վերակազմավորման ժամանակ, Սյամենի համալսարանը դիրքավորվեց որպես ազատական ​​արվեստի և գիտությունների համապարփակ համալսարան։ Ճարտարագիտական ​​քոլեջի օդագնացության բաժինը միավորվեց Պեկինի օդագնացության և տիեզերագնացության ինստիտուտին (այսօր՝ Պեկինի օդագնացություն և տիեզերագնացություն համալսարանը), ճարտարագիտական ​​ինստիտուտի էլեկտրատեխնիկայի, շինարարական ճարտարագիտության և մեքենաշինության բաժինները միավորվեցին Ճեծիանի համալսարանին, Էլեկտրատեխնիկայի և մեքենաշինության բաժնի մեծ մասը միավորվեց Նանծինի տեխնոլոգիական ինստիտուտին (այժմ Հարավարևելյան համալսարան), շինարարական ճարտարագիտության և ճարտարապետության բաժինների մեծ մասը միավորվել է Թոնծիի համալսարանին, հիդրոտեխնիկայի բաժինը միավորվել է Արևելյան Չինաստանի հիդրոտեխնիկայի ինստիտուտին (այսօրվա Հոհայի համալսարանը), օվկիանոսագիտության ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը միավորվել է Շանտոնի համալսարանին, նավիգացիոն ինստիտուտը միավորվել է Դալիանի ծովային համալսարանին, գյուղատնտեսության ինստիտուտը միավորվել է Ֆուծիենի գյուղատնտեսական ինստիտուտին (այժմ՝ Ֆուծիենի գյուղատնտեսական անտառային համալսարան), քաղաքագիտության և իրավաբանության ինստիտուտը (ներառյալ քաղաքականության և իրավունքի ֆակուլտետները) միավորվել է Արևելյան Չինաստանի քաղաքագիտության և իրավաբանության համալսարանին (այժմ՝ Արևելաչինական քաղաքական գիտությունների համալսարան), ռուսաց լեզվի մասնագիտությունը միավորվել է Նանծինի համալսարանին։ 1953 թվականին Բիզնես կրթության ինստիտուտի բիզնեսի կառավարման բաժինը միավորվեց Շանհայի տնտեսագիտական համալսարանին (այժմ՝ Շանհայի ֆինանսների և տնտեսագիտության Համալսարանի)։ 1954 հումանիտար ինստիտուտի դասավանդման բաժինը միավորվել է Ֆուծիենի մանկավարժական ինստիտուտին (այժմ՝ Ֆուծիենի մանկավարժական համալսարան)։ 1957 թվականին մասնակցել է Ներքին Մոնղոլիայի համալսարանի ստեղծմանը։ 1959 թվականին օվկիանոսագիտության ֆակուլտետի մնացած մասը միավորվեց Շանտոնի օվկիանոսագիտության ինստիտուտին (այժմ՝ Չինաստանի օվկիանոսագիտության համալսարան)։ 1960 թվականին քիմիայի ֆակուլտետի և ֆիզիկայի ֆակուլտետի մեծ թվով հիմնական դասախոսներ, ինչպես նաև մաթեմատիկայի ֆակուլտետի հաշվողական մաթեմատիկայի, կիրառական մաթեմատիկայի, հավանականության տեսության և մաթեմատիկական վիճակագրության մասնագիտություններ միավորվեցին Ֆուճոուի համալսարանին։

1962 թվականին Սիամենի համալսարանը նշանակվեց Ազգային առանցքային համալսարան։ 1969 թվականի դեկտեմբերի 6-ին Կրթության նախարարության ռազմական կառավարման խումբը և մյուս չորս ստորաբաժանումները տեղեկացրին, որ Սիամենի համալսարանը կփոխանցվի Ֆուծիեն նահանգին։ 1978-ի փետրվարին այն վերականգնվեց որպես կրթության նախարարության ներքո գտնվող ազգային առանցքային համալսարան։ 1995 թվականի հուլիսին Սիամենի համալսարանը մտավ ազգային «211 նախագծի» շարքը և հաջորդ տարի դարձավ կրթության նախարարության կողմից հաստատված առաջին 33 համալսարաններից մեկը, որոնք հիմնել են ավարտական ​​դպրոցներ։ 2001 թվականի փետրվարին այն ներառվել է ազգային «985 նախագծի» առաջին փուլում՝ ՝որպես հիմնական համալսարաններից մեկը։ 2001 թվականի ապրիլի 6-ին հիմք դրվեց Սիամենի համալսարանի Ճանճոյի կամպուսի կառուցման համար։

2013 թվականի հունվարի 25-ին Մալայզիայի կրթության նախարարությունը պաշտոնական հրավեր է ներկայացրել Չինաստանի Սիամենի համալսարանին՝ Մալայզիայում մասնաճյուղ բացելու համար։ 2014 թվականի հուլիսի 3-ին Կուալա Լումպուրում դրվել է Սիամենի համալսարանի Մալազիայի կամպուսի հիմնաքարը։ 2016 թվականի փետրվարի 22-ին Մալայզիայի համալսարանը պաշտոնապես բացվել է։

Կամպուսի շրջակայքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիամենի համալսարանի հիմնական կամպուսը
Հիմնական կամպուսի հարավային շենքերը
Սիամենի համալսարանի Ճանճոու կամպուսը, 2012 թ, հուլիս
Յիֆու շենք, Սիամենի համալսարան

Սիամենի համալսարանի կամպուսը ներառում է համալսարանի հիմնական կամպուսը, Ճանճոյի կամպուսը (համատեղ օգտագոծվում է Սիամենի համալսարանի Ծիակեն ինստիտուտի հետ), Հայյուն կամպուսը, Սիանան կամպուսը և Մալայզիայի մասնաճյուղը։

Հիմնական բաժանմունքը գտնվում է Սիամեն կղզու հարավային եզրին, շրջապատված լեռներով և ծովով, Ճանճոյի կամպուսի մյուս ափին։ Այն զբաղեցնում է ավելի քան 2600 մու (տարածքի չափման միավոր, որը հավասար է 60 քառակուսի ճան 丈-ի, որը համապատասխանում է մոտավորապես 0,07 հա (667 քառակուսի մետր, 7 ակր տարածք))։ Կամպուսի կենտրոնում Ֆուրոն լիճն է։ Այդ հատվածում պահպանվել են Նանյան ոճի մեծ թվով շինություններ, որոնք կրում չինական և արևմտյան ոճերի համադրման առանձնահատկությունները, նրանք այժմ ընդգրկված են պետության պահպանության տակ գտնվող մշակութային կարևոր հուշարձանների ցանկում։ Կամպուսը երկար և նեղ է, ձգվում է ափի երկայնքով մի քանի կիլոմետր։ Համալսարանի միջով անցնող ավտոբուսների կանգառներն են՝ Սիամենի համալսարանի կանգառ, Սիցուն կանգառ, հիվանդանոցի կանգառ, Պայչեն, Հուլիշան, արվեստի ինստիտուտի (նախկինում Մինշի) և Ճենչու Վան և ուսանողական հանրակացարանի կանգառները, ընդհանուր առմամբ 8 կանգառ։ Կամպուսը ունի բարդ տեղանք, փարթամ բուսականություն և հարուստ բնական լանդշաֆտներ։

Հայյուն կամպուսը հիմնական կամպուսի մի մասն է, գտնվում է Սիամեն կղզու հարավային հատվածում, Ճենճու Վանի շրջակայքում, Սիամենի ծրագրային ապահովման ինստիտուտի այգու մոտ։ Այգում ներսում են գտնվում Ծրագրային ապահովման ինստիտուտը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը և Մաթեմատիկական գիտությունների ինստիտուտը。Այգում կա մեկ ուսումնական շենք, մեկ վարչական գրասենյակային շենք, մեկ փորձարարական շենք և երկու գիտահետազոտական ​​շենք։ Գործող շենքից մինչև ուսանողական բնակարաններ տարածքը Հայյուն այգու երկրորդ մասն է։ Շինարարական աշխատանքների բարդության պատճառով ներկայիս շինարարությունը գտնվում է կիսադադարի վիճակում։ Ապագայում ավարտից հետո ամբողջ համալսարանը կմիանա դպրոցի գլխավոր գրասենյակին Հայպինի արևելյան տարածքով։

Ճանճոուի կամպուսը գտնվում է Լունհայում, Չինաստանի առևտրայի զարգացման գոտում, զբաղեցնում է 2568 մու տարածք։ Այն բաժանված է հիմնական համալսարանից ծովով, ընդամենը 3,5 ծովային մղոն հեռավորության վրա։ Նրա ճարտարապետական ​​ոճը նույնն է։ Գլխավոր հատակագիծը ավելի գիտական ​​և ողջամիտ է։ 2012թ.-ի հուլիսին, դպրոցի զարգացման կարիքների պատճառով, Ճանճուի կամպուսում գտնվող վայրերի, հանրակացարանների և ուսումնական շենքերի մեծ մասը հանձնվել է Սիամենի համալսարանի Ծիակեն ինստիտուտին։ 2020 թվականի սեպտեմբերին Սիամենի համալսարանի ստեղծագործության և նորարարության նորաստեղծ ինստիտուտը հաստատվեց Ճանճոուի կամպուսում, միջազգային քոլեջը վերադարձավ Ճանճոու կամպուս։ Ներկայումս կամպուսը ներառում է Սիամենի համալսարանի ստեղծագործության և նորարարության ինստիտուտը, միջազգային քոլեջը, Կուլեյի նավթաքիմիական գիտահետազոտական ​​ինստիտուտը, Արդյունաբերական տեխնոլոգիաների գիտահետազոտական ​​ինստիտուտը և Սիամենի համալսարանի Ծիակեն ինստիտուտը և այլ ուսումնական և հետազոտական ​​միավորներ։

Ճանճոու, որը հիմնադրվել է 2006 թվականին, Սիամենի կամպուսի հիմնական կենտրոնը[2]։

Սիանան կամպուսը գտնվում է Սիամեն քաղաքում, Սիանան թաղամասում, Սիանան լեռնաշղթայից հյուսիս և Սիանան հարավային ճանապարհից հարավ ՝ զբաղեցնելով 3645 մու տարածք, Սիմին կամպուսից 34 կիլոմետր հեռավորության վրա:Կենտրոնանալով այնպիսի կիրառական գիտությունների զարգացման վրա, ինչպիսիք են բժշկությունը, կյանքի գիտություններն ու տեխնոլոգիաները, և համաձայն «մեկ պլանավորում, փուլային շինարարություն» սկզբունքի ՝ դասախոսների և ուսանողների առաջին խումբը բնակություն հաստատեց Սիանան կամպուսում 2012 թվականի սեպտեմբերին։ 2021 թվականին ուսումնական հաստատության հիմնադրման 100-ամյակին ընդառաջ Սյանանի կամպուսի կառուցման աշխատանքները հիմնականում կավարտվեն։ Համալսարանը կդառնա կարևոր հիմք նոր և կիրառական առարկաներում բարձր մակարդակի տաղանդավոր կադրերի վերապատրաստման համար, կարևոր հիմք գիտական և տեխնոլոգիական նորարարությունների և արդյունաբերության, համալսարանների և հետազոտական հաստատությունների միջև համագործակցության համար, ինչպես նաև ամբողջ աշխարհում Կոնֆուցիուսի ինստիտուտների զարգացմանը աջակցելու համար[3]։

Ուսումնական հաստատության ընդհանուր տարածքը կազմում է 1,35 միլիոն քառակուսի մետր, գրադարանն ունի ավելի քան 4,6 միլիոն գրքերի հավաքածու (ներառյալ ավելի քան 1,5 միլիոն էլեկտրոնային գրքեր), հիմնական միջոցների ընդհանուր արժեքը՝ 2,5 միլիարդ յուան, գործիքների և սարքավորումների ընդհանուր արժեքը կազմում է 900 մլն յուան։ Տեղեկատվական ցանցի արագընթաց կառուցման մասշտաբով և մակարդակով համալսարանը զբաղեցնում է երկրի առաջին տեղերից մեկը և այն դարձել է CERNET2-ի հիմնական հանգույցներից մեկը։

Շանսիեն մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանսիեն դաշտը մարզադաշտ է, որը գտնվում է Սիամենի համալսարանի կենտրոնակայանի հարավում:。

Շանսիեն մարզադաշտը կառուցվել է 1954 թվականին պարոն Չեն Ծիակենի փեսայի ՝ պարոն Լի Կոն Չիանի նվիրատվություններով:Միևնույն ժամանակ, նրա հյուսիսային կողմում կառուցվել է Jiannan Building Group-ը։ Շինարարության ավարտից հետո դաշտը զբաղեցնում է 32,200 քառակուսի մետր տարածք (ներառյալ տրիբունան), տեղավորում է 20,000 հանդիսատես, իսկ արժեքը կազմում է 120,000 յուան։ Մարզադաշտը կառուցված է տեղանքին համապատասխան ՝ օգտագործելով բարձրության տարբերությունը մարզադաշտի և Jianan Building group-ի միջև, որը կառուցվել է հյուսիսային կողմում գտնվող բլուրների վրա ՝ բլրի լանջը 25 մակարդակի տրիբունայի վերածելու համար։ Քանի որ և մարզադաշտը, և տրիբունաները կիսալուսնի տեսք ունեն, երբ Չեն Ծիակենը խնդրեց պրոֆեսոր Յու Յուին մարզադաշտին, նա նրան տվեց «Շանսիեն» (ոլորուն դաշտ) անվանումը և այն փորագրեց քարի վրա[4][4]։

Շանսիեն մարզադաշտը գտնվում է լեռան ստորոտին, իսկ Jiannan Building Group-ը կանգնած է բլրի վրա՝ դեպի ծովը։ Շենքերից կարելի է հայացք նետել Շանսիեն մարզադաշտին և ծովին։ Սիամենի համալսարանի Ֆուտբոլային հանդիպումները հաճախ անցկացվում են Շանսիեն մարզադաշտում։ Շանսիեն մարզադաշտը Սիամենի համալսարանի հայտնի տեսարժան վայրերից է։

2006 թվականին Սիամենի համալսարանը վերանորոգել է Շանսիեն մարզադաշտը։ Վերանորոգումից հետո դաշտի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 36000 քառակուսի մետր՝ ներառյալ 400 մետրանոց վազքուղին, երեք հինգակողմանի ֆուտբոլի դաշտերը և որոշ սպորտային սարքավորումներ[5]։

Նախորդ ռեկտորները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվող Սիանան կամպուսը, 2011 թ, դեկտեմբեր
Հերթական

համարը

Ռեկտորի ազգանունը, անունւ Ստանձնեց պաշտոնը Հրաժարական տվեց
1 Տոն Ցուեյյին 1920թ., դեկտեմբեր 1921թ., մայիս
2 Լին Վենցին 1921թ., հունիս 1937թ., հուլիս
3 Սա Պենտոն 1937թ., հուլիս 1945թ., օգոստոս
4 Վան Տեյաո 1945թ., սեպտեմբեր 1949թ.,հոկտեմբեր
5 Վան Յանան 1950թ., մայիս 1969թ., նոյեմբեր
6 Ցեն մին 1978թ., ապրիլ 1982թ., փետրվար
7 Թիեն Ճաովու 1982թ., փետրվար 1989թ., փետրվար
8 Լին Ծուկեն 1990թ., հուլիս 1999թ., ապրիլ
9 Չեն Ճուանհոն 1999թ., ապրիլ 2003թ., մայիս
10 Ճու Չոնշի 2003թ., մայիս 2017թ., հուլիս
11 Ճան Րոն 2017թ., հուլիս 2022թ., ապրիլ
12 Ճան Ծոնյի 2022թ., ապրիլ
Սիամենի համալսարանի ուսանողական հանրակացարանի շենքը
Սիամենի համալսարանի ուսանողները համերգ են անցկացրել Ծիեննան դահլիճում

Ակադեմիական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետներ և ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական հաստատությունն ունի ավագ դպրոց, 6 ֆակուլտետ, 29 ինստիտուտ և 15 հետազոտական ինստիտուտներ, որոնք կազմում են ամբողջական առարկայական համակարգ, որը ներառում է հումանիտար գիտություններ, սոցիալական գիտություններ, բնական գիտություններ, ինժեներական և տեխնոլոգիական գիտություններ, կառավարման գիտություններ, արվեստի, բժշկական գիտություններ և այլ առարկաներ։ Ներկայումս համալսարանն ունի 17 առարկա, որոնք ընդգրկված են աշխարհի լավագույն ESI-ների 1 տոկոսի մեջ, ներառյալ առաջին մակարդակի հինգ ազգային հիմնական առարկաներ և երկրորդ մակարդակի ինը ազգային հիմնական առարկաներ։ Համալսարանն ունի 32 շարժական հետդոկտորական կայան, 34 առաջին մակարդակի առարկաներ, որոնք լիազորված են դոկտորական աստիճանների համար, 2 երկրորդ կարգի առարկաներ՝ դոկտորի կոչումների համար, 46 առաջին մակարդակի առարկաներ՝ մագիստրոսի կոչումների համար, 6 միջդիսցիպլինար առարկաներ,1 դոկտորական աստիճանի առարկայի թույլտվության կատեգորիա և 28 մագիստրոսի կոչման առարկայի թույլտվության կատեգորիա։ 2017 թվականին հինգ առարկաներ ՝ քիմիա, ծովային գիտություններ, կենսաբանություն, էկոլոգիա և վիճակագրություն, ներառվել են պետության կողմից հայտարարված համաշխարհային կարգի առարկաների ցանկում։

Ուսումնական հաստատությունը ներկայումս ունի 2708 մշտական ​​ուսուցիչ, այդ թվում՝ 1918 պրոֆեսոր և դոցենտ, որոնք կազմում են լրիվ դրույքով ուսուցիչների ընդհանուր թվի 70,8%-ը (նույնը ստորև), իսկ 2289-ը՝ դոկտորական աստիճանով, որը կազմում է 84,5%։ Դպրոցն ունի երկու ակադեմիաների ընդհանուր 22 ակադեմիկոս (այդ թվում՝ որկու անգամ նշանակված 9 ակադեմիկոս), հումանիտար գիտությունների 2 ավագ դասախոս, ազգային առանցքային հետազոտությունների և զարգացման ծրագրի 18 ղեկավարներ, հիմնարար հետազոտությունների և զարգացման ազգային ծրագրի 10 գլխավոր գիտնականներ (այն նշվում է որպես ծրագիր 973՝ ներառյալ հիմնական գիտահետազոտական ​​ծրագրերը), «Յանցզիի գիտնականների մրցանակաբաշխության ծրագրի» 24 ականավոր պրոֆեսորներ, 11 երիտասարդ գիտնականներ, երիտասարդ գիտնականների ազգային հիմնադրամի 47 դափնեկիրներ,, 6 ազգային մակարդակի վաստակաշատ ուսուցիչներ, 23 առաջատար կադրեր գիտական և տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում, 5 առաջատար կադրեր փիլիսոփայության և սոցիալական գիտությունների ոլորտում և այլն[6]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական հաստատությունում գործում են ավելի քան 200 գիտահետազոտական հաստատություններ, այդ թվում ՝ 2 ազգային համատեղ նորարարության կենտրոններ (առաջատար ստորաբաժանումներ), 4 պետական առանցքային լաբորատորիաներ, 1 ինժեներական տեխնոլոգիաների ազգային հետազոտական կենտրոն, 1 ազգային ինժեներական լաբորատորիա, 2 ազգային և տեղական համատեղ ինժեներական հետազոտական կենտրոններ, 3 Ազգային և տեղական համատեղ ինժեներական լաբորատորիաներ, 1 ազգային հետազոտական ինստիտուտ, 1 արդյունաբերության և կրթության ինտեգրման ազգային նորարարական հարթակ, կրթության նախարարության 5 հիմնական լաբորատորիաներ, կրթության նախարարության 3 ինժեներական հետազոտական կենտրոններ, գործում է կրթության նախարարության 1 դաշտային գիտահետազոտական ​​կայան և կրթության նախարարության հումանիտար և հասարակական գիտությունների 5 հիմնական գիտահետազոտական ​​բազա։ Սիամենի համալսարանի տեխնոպարկը Ֆուծիենն նահանգի 2 պետկան համալսարանական տեխնոպարկերից մեկն է, որը ճանաչվել է գիտության ու տեխնոլոգիաների նախարարության և կրթության նախարարության կողմից։ Վերջին հինգ տարիների ընթացքում դպրոցի գիտական հետազոտությունների մակարդակը բնական գիտությունների ոլորտում զգալիորեն բարելավվել է, հրապարակվել է 110 հոդված միջազգային նշանավոր գիտական ամսագրերում, ինչպիսիք են "Science", "Nature" և այլն, ստացել է պետական մակարդակով բնական գիտությունների ոլորտում 4 երկրորդ կարգի մրցանակ, Ho Leung Ho Lee հիմնադրամի գիտատեխնիկական առաջընթացի 1 մրցանակ, 3 հոգի արժանացել է «Ազգային նորարարության մրցանակին».,3 հոգի արժանացել է «Չինաստանի երիտասարդական գիտության և տեխնիկայի մրցանակին»,3 նվաճումներ արժանացել են Չինաստանի արտոնագրային գերազանցության մրցանակին։ Ուսումնական հաստատությունը ունի ուժեղ գիտահետազոտական ​​ներուժ հումանիտար և սոցիալական գիտությունների բնագավառում, անցած հինգ տարիների ընթաղքում այն ընդհանուր առմամբ ձեռնարկել է Հասարակական գիտության ազգային հիմնադրամի 21 խոշոր ծրագրեր, կրթության նախարարության փիլիսոփայության և հասարակական գիտությունների 8 խոշոր հետազոտական ​​նախագիծ, 16 ձեռքբերումներ արժանացել են կրթության նախարարության 7-րդ մրցանակին բարձրագույն ուսումնական հաստատություններում (հումանիտար և հասարակական գիտություններ) գիտական հետազոտությունների ոլորտում ակնառու նվաճումների համար, դրանց թվում կա 1 առաջին կարգի մրցանամ, Սիամենի համալսարանը ձևավորել է իր առանձնահատկությունները Թայվանի հետազոտությունների, Նանյանի հետազոտությունների, բարձրագույն կրթության, տնտեսական հետազոտությունների, հաշվապահական հետազոտությունների և Հարավային Չինաստանի ծովային ուսումնասիրությունների ոլորտներում, և այն դասվում է երկրի լավագույն համալսարանների շարքում։

Վարկանիշը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Infobox university rankings

Համաշխարհային չորս խոշոր համալսարանական վարկանշային շարքում, 2024 թ QS World University Rankings-ում Սիամենի համալսարանը զբաղեցրել է 392-րդ տեղը[7]։ 2024 թվականին Times Higher Education World University Rankings-ում Սիամեն համալսարանը զբաղեցնում է 301-350-րդ տեղը աշխարհում[8]։ 2023 թվականին ԱՄՆ News and World Report համաշխարհային համալսարանների վարկանիշային աղյուսակում Սիամենի համալսարանը զբաղեցրել է է 247-րդ տեղը աշխարհում[9]։ 2023 թվականի համաշխարհային համալսարանական ակադեմիական վարկանշային աղյուսակում համալսարանը զբաղեցրելմ է 151-200-րդ տեղը աշխարհում[10]։

Բացի այդ 2023 թվականին Ասյական համալսարանների վարկանշային աղյուսակում Սիամենի համալսարանը զբաղեցրել է 76-րդ տեղը[11]։ Համաշխարհային հետազոտական ​​հաստատությունների 2022 թվականի Nature Index վարկանշային աղյուսակում Սիամենի համալսարանը զբաղեցնում է 39-րդ տեղը աշխարհում[12]։

Մշակութային ավանդույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան դեպի Սիամենի համալսարան

1921 թվականին, երբ պարոն Չեն Ծիակենը հիմնադրեց Սիամենի համալսարանը, որպես նշանաբան ընտրեց «շարունակական ինքնակատարելագործումը և կատարելության ձգտումը»։ «Շարունակական ինքնակատարելագործում» նշանակում է գործել գիտակցաբար, քրտնաջան աշխատել և երբեք ձգտումը չկորցնել։ «Երկիրն անընդհատ շարժման մեջ է, իսկ մարդն անընդհատ ձգտում է կատարելագործման»։ «Անընդհատ ձգտնել կատարելության» նշանակում է կատարելության հասնելու համար անդադար ջանքեր գործադրել, հասնալ կատարելության և հետո նոր կանգ առնել, այլ կերպ ասած՝ մենք երբեք չենք դադարեցնի մեր ջանքերը մինչև չհասնենք կատարյալ վիճակի։ Մեջբերում «Տա սյուեից»-ից. «Համալսարանի ուղին պարզ առաքինության, մարդկանց մոտ լինելու և կատարելության ձգտման մեջ է»։ Պարոն Ծիակենի կողմից ընտրված կարգախոսը մարմնավորում է չինական կոնֆուցիական մշակույթի էությունը։

Դպրոցի զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական հաստատության զինանշանը որոշվել և օգտագործվել է պարոն Չեն Ծիակենի կողմից, երբ նա հիմնադրեց Սիամեն համալսարանը։

Նրա հատուկ նշանակությունը համառոտ բացատրվում է հետևյալ կերպ.

  1. Արտաքին շրջանագծի վերին մասը ավանդական չինական գրանշանն է՝ “-{廈門大學}-” (Սիամենի համալսարան), իսկ ստորին մասում լատիներեն Xiamen Daxue, Amoie, նշանակում է Սիամեն հարավայի Ֆուծիենի բարբառով
  2. Ներքին շրջանակի երեք հնգաթև աստղերը ներկայացնում են հին չինական փիլիսոփայության երեք նշանները, որոնք բնության երեք տարրերն են՝ հոգևոր, տիեզերական և մարդկային
  3. Ներքին շրջանակի մեջ քաղաքի և քաղաքի դարպասի նշանը (շենքի դարպաս) Սիամենի խորհրդանիշն է և դա նշանակում է, որ համալսարանի դռները միշտ բաց են
  4. Ներքին շրջանակի բառերը՝ «Անընդհատ ձգտել կատարելության», համալսարանի նպատակն է, որը պարոն Չեն Ծիակենի կողմից հաստատվեց որպես Սիամենի համալսարանի նշանաբան։

Համալսարանի հիմնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սիամենի համալսարան

Սիամենի համալսարանի հիմնը գրել է լեզվաբան և երաժիշտ Ճաո Յուենրենը, իսկ բառերի հեղինակը գիտնական և գրող Ճեն Ճենվենը։

Համալսարանի տարեդարձը[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի ապրիլի 7-ին Սիամենի համալսարանի հարյուրամյա զանգը հնչում է, և Ծիակենի ոգին փոխանցվում է սերնդեսերունդ

Սիամենի համալսարանի տարեդարձը ամեն տարի ապրիլի 6-ին է նշվում, և ամբողջ դպրոցն այդ օրը կես օրով փակ է[13]։

Սիամենի համալսարանն ունեցել է շրջանավարտների աջակցությունը իր զարգացման պատմության յուրաքանչյուր ժամանակահատվածում։ Սիամենի համալսարանի զարգացումը մարմնավորում է շրջանավարտների գործադրած ջանքերը երկրի ներսում և արտերկրում։ Այն լավ հայտնի է երկրի բարձրագույն կրթական համակարգի շրջանակներում։ Սիամենի համալսարանի վաղ շրջանի շենքերի մեծ մասը կառուցվել է էմիգրանտ չինացի հայրենասերների նվիրատվություններով, որոնք են Չեն Ծիակենը և Լի Կոնցիենը։ Այդպիսի նվիրատվությունները ավանդույթ են դարձել Սիամենի համալսարանում։ 2001 թվականին Ծիակեն բնակելի հատվածի և Ծիակեն հրապարակի շինարարությունը կատարվեց էմիգրանտ չինացիների և Սիամենի համալսարանի շրջանավարտների նվիրատվություններով։ Ներկայումս Սիամենի համալսարանում կա 12 կրթաթոշակ, որոնք ֆինանսավորվում են շրջանավարտների կողմից։ Ամեն ապրիլի 6-ին համալսարանի տարեդարձն է, և շրջանավարտները երկրի տարբեր կողմերից հավաքվում են նշելու։ 2021 թվականի ապրիլի 6-ին Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինը նամակ է հղել՝ շնորհավորելով Սիամեն համալսարանի 100-ամյակը։

Սիամենի համալսարանի արևմտյան դարպասը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «10 Most Beautiful Universities in China». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
  2. «漳州校区介绍». zzxq.xmu.edu.cn. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «翔安校区介绍». xaxq.xmu.edu.cn. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 厦大校史资料·第八辑:厦大建筑概述(1921-1990)
  5. «我校上弦场改造工程竣工». news.xmu.edu.cn. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  6. «学校简介». www.xmu.edu.cn. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. «Xiamen University». Top Universities (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. «Xiamen University». Times Higher Education (THE) (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  9. «Xiamen University-Best Global Universities». 2023 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. «ShanghaiRanking's Academic Ranking of World Universities». www.shanghairanking.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. «Xiamen University». Top Universities. 2015 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  12. «存档副本». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  13. 关于校庆停课半天的通知(չաշխատող հղում)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիամենի համալսարան» հոդվածին։