Սթիվեն Գլասս
Սթիվեն Գլասս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Հայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն և Փենսիլվանիայի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, գրող, վիպասան և իրավաբան |
Սթիվեն Ռենդլ Գլասս (անգլ.՝ Stephen Randall Glass, սեպտեմբերի 15, 1972, Հայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի լրագրող և իրավաբան, աշխատում էր The New Republic-ում 1995֊1998 թվականները, մինչև որ պարզվեց, որ նրա հրատարակած հոդվածներից շատերը շինծու են։ Ներքին հետախուզությունը The New Republic-ում բացահայտել է, որ պատմությունների մեծամասնությունը, որոնք նա գրել էր, կամ պարունակում էին սուտ տեղեկություններ, կամ լիովին հորինվածք էին։ Ավելի ուշ Գլասսը խոստովանեց, որ վճարել է ավելի քան 200 000 դոլար ամսագրին և ուրիշ հրատարակչություններին գրագողությամբ[1] աշխատանքների համար։
Լրագրողական սկանդալից հետո Գլասսը կերտեց իրավաբանի կարիերան։ Սակայն նա ստացավ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան Իրավաբանական կենտրոնում՝ Ջորջթաունի համալսարանում, և հանձնեց քննություն դատապաշտպանի համար Նյու-Յորքում և Կալիֆորնիայում։ Նա չկարողացավ դառնալ լիցենզավորված իրավաբան ոչ մի նահանգում իր սկանդալից հետո առաջացած վախի պատճառով։ Դրա փոխարեն Գլասսը գտավ աշխատանք իրավաբանական Carpenter, Zuckerman & Rowley կազմակերպությունում իրավաբանի օգնականի պաշտոնում՝ զբաղեցնելով հատուկ գործերի տնօրենի և դատական խմբի[2] կոորդինատորի պաշտոնը։
Գլասսը ոչ երկար ժամանակով վեադարձավ գրողի գործունեությանը, որի ընթացքում հորինեց իր սեփական պատմությունը` «The Fabulis»[3] պոեմը 2003 թվականին։ Նույն այդ տարում նրա սկանդալը բեմադրված էր «Սթիվեն Գլասսի խաբեությունը» ֆիլմում, որը հիմնված էր Vainty Fair համանուն հոդվածի վրա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլասսը մեծացել է հրեայի ընտանիքում՝ Չիկագոյի[4] արվարձանում։ Սովորել է Հայլենդ-Պարկի միջնակարգ դպրոցում։ Նա սովորել է Փելսիլվանիայի համալսարանում, որպես գիտնական, որտեղ եղել է The Daily Pennsylvanian թերթի գործադիր խմբագիր։ Նրա կոլեգաների մեջ Սաբինա Էռդելին էր, ով՝ ինչպես պարզվեց հետագայում ներգրավված էր շինծու սկանդալում՝ իր Rolling Stone «բռնաբարություն համալսարանում»[5] հոդվածի պատճառով։ Հետագայում Գլասսը գերազանցությամբ ավարտեց Ջորջթաունի համալսարանը` իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճանով, ստանում էր իրավունքի և տնտեսագիտության շրջանում կրթաթոշակ։ Նա ամուսնացած էր դատապաշտպան և գրող Ջուլի Հիլդենի հետ, ով մահացել է 2018 թվականին[6]։
The New Republic
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին ավարտելուց հետո Գլասսը 1995 թվականին միացավ The New Republic-ին, որպես խմբագրի[7] օգնական։ Շուտով 23 տարեկան Գլասսը անցավ սկանդալներ գրելուն։ Աշխատանքային ամբողջ օրը աշխատելով TNR-ում՝ նա գրում էր ուրիշ ամսագրերի համար, այդ թվում Policy Review, George, Rolling Stone և Harper՛s, միաժամանակ մասնակցում էր ամենօրյա Public Radio Internatiinal (PRI) This American Life հաղորդմանը, որը վարում էր Այրա Գլասսը (ոչ մի կապ Սթիվենի հետ)։ Չնայած Գլասսը օգտվում էր The New Republic-ի աշխատակիցների հավատարմությունից, նրա ռեպորտաժները հաճախ զայրացած հերքումներ էին առաջացնում նրա հոդվածների սուբյեկտների կողմից՝ կասկածի տակ առնելով նրա հանդեպ վստահությունը և բերելով թերահավատություն ամսագրի ներսում։ Ամսագրի գլխավոր խմբագիր Մարտին Պերետցը ավելի ուշ պատմեց, որ նրա կինը ասել է նրան, թե Գլասսի պատմությունները չի համարում վստահության արժանի և դատապարտում էր դրանք կարդալը[8]։
1996 թվականի դեկտեմբերին հասարակական հետաքրքրությունների գիտական կենտրոնը (CSPI) դարձավ Գլասսի թշնամական հոդվածի օբյեկտը՝ «վտանգավոր է ձեր հոգեկան առողջության համար» վերնագրով։ CSPI-ը նամակ գրեց հրատարակչությանը և տվեց մամլո հաղորդագրություն, որում մատնացույց արեց բազում անճշտությունների վրա և ակնարկեց հնարավոր գրագողության մեջ[9]։
Drug Abuse Resistance Education (D. A. R. E.) կազմակերպությունը մեղադրեց Գլասսին ստի մեջ իր «Don't You D.A.R.E.»[10] հոդվածում 1997 թվականին։ The New Republic խմբագրությունը պաշտպանեց Գլասսին իսկ խմբագիր Մայքլ Քելլին պահանջեց OSPI-ից ներողություն խնդրել նրանից[4]։
Հունիսյան հոդվածում 1997 թվականին «կակաչի առևտուր» Խոֆսթրի Համալսարանի համաժողովի մասին՝ նվիրված ավագ Ջորջ Բուշին, Խոֆստրը գրեց նամակ, որում թվարկեց այդ պատմության սխալները[10]։ 1998 թվականի մայիսի 18-ին The New Republic-ը հրատարակեց Գլասսի հոդվածը (այդ ժամանակ խմբագրի օգնականի) «Hack Heaven» անվանումով, իբրև 15 ամյա խակերի պատմությունը պատմող, ով ներխուժել էր կազմակերպության ցանց, իսկ հետո այդ կազմակերպության կողմից ընդունվել էր որպես անվտանգության խորհրդատու։ Հոդվածը սկսում էր հետևյալ կերպ.
Յան Ռաստիլը 15 տարեկան համակարգչային խակեր է, որը արտաքնից նման էր հիստերիա առաջացնող երիտասարդ Բիլ Գեյթսին. «Ես ավելի շատ փող եմ ուզում։ Ես «Միատա» եմ ուզում։ Ես ուզում եմ գնալ Դիսնեյլենդ։ Ես ուզում եմ առաջինը ունենալ Լյուդի Իկսի կոմիքսներով գիրքը։ Ես ցմահ բաժանորդագրություն եմ ուզում «փլեյբոյում»։ Ուզում եմ շատ փող։ Ուզում եմ շատ փող ...» Սեղանի մյուս կողմում Կալիֆորնիայի Jurt Micronics կազմակերպության ղեկավարները լսում են և աշխատում նրբանկատորեն ասել․ «Ներեցեք պարոն, - անվստահ դիմում է կոստյումավորներից մեկը պզուկավոր դեռահասին, ներեցեք։ Ներեցեք, որ ընդհատում եմ ձեզ պարոն, մենք կարող ենք ձեզ տալ ավելի շատ գումար»[11]։ |
Ադամ Պեներերգը՝ Forbes ամսագրի լրագրողը, կասկածեց ինչ որ բան, երբ հայտնաբերեց որոնման զրոյական արդյունք «Jukt Micronics»-ում, հայտնաբերեց, որ «Jukt Micronics»-ը ուներ միայն մեկ հեռախոսային գիծ, նկատեց, որ կայքը բավականին սիրողական մակարդակի է[12]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետագայում The New Republic֊ը պարզեց, որ առնվազն 41-ից 27 հոդվածները գրված են Գլասսի կողմից ամսագրի համար, պարունակում էին շինծու տեղեկություններ[13]։ 27-ից մի քանիսը, այնպիսիք, ինչպիսիք են «Don 't You D.A.R.E.», պարունակում էին իրական ռեպորտաժներ ձուլված շինծու մեջբերումներով և իրադարձություններով[7]։ Այն ժամանակ, երբ մյուսները՝ այդ թվում «Hack Heaven»-ը, եղել են լիովին հորինված[14]։ «Hack Haven» հոդվածի ստեղծման ժամանակ Գլասսը գնաց բավականին դժվար միջոցների, որպեսզի խանգարի ստի բացահայտմանը։ Նա ստեղծեց կեղծ ձայնային փոստ պատմությունների հավաքման մասին, կնիք, շինծու այցեքարտեր և անգամ համակարգչային խակերների միության ինֆորմացիոն տեղեկագրի կեղծ թողարկումների կազմը[15]։ Ինչ վերաբերում է մնացած 14 պատմություններին, տված DVD հրատարակչության համար 2005 թվականին «Սթիվեն Գլասսի կեղծիքը» ասաց. «Իրականում ես կվիճեի, որ շատ այս 14 հոդվածները նույնպես կեղծ են... Մենք չենք երաշխավորում, որ դրանք ճշմարիտ են»։ Eolling Stone, George Harper's-ը նույնպես վերանայեցին նրա աշխատանքները Roling Stone և Hatper's-ը գտան, որ նյութը հիմնականում ճիշտ է, բայց պնդում էին, որ նրանք չունեն հնարավորություն ստուգել ինֆորմացիան, որովհետև Գլասսը օգտվում էր անանուն աղբյուրներից։ Ջորջը հայտնաբերեց, որ առնվազն երեք հոդվածներում, գրված Գլասսի կողմից, պարունակում էր գրագողություն[16]։ Գլասսը հոդվածներում մասամբ կեղծել է մեջբերումները և ներողություն խնդրել հոդվածի օբյեկտից` Վեռնոն Ջորդանից, ով աշխատում էր խորհրդատու այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի մոտ։ Դատարանը, որը Գլասսի դիմումը ուղարկեց Կալիֆորնիայի դատապաշտպանների կոլեգիա, տվեց նոր գնահատականներ նրա լրագրողական կարիեիայում։ Նրա 36 պատմությունները New Republic-ում ճանաչված էին մասամբ կամ ամբողջությամբ շինծու, ևս երեք հոդվածներ Roling Stone-ի համար և մեկը Policy Review-ի համար[16]։
Հետագա աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրագրողությունից հետո Գլասսը ստանում է իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում Իրավաբանական կենտրոնում Ջորջթաունի համալսարանում։ Հետո 2000 թվականին նա հանձնում է քննություն Իրավաբանների կոլեգիա Նյու Յորք նահանգում, բայց Իրավաբանների հանձնաժողովը հրաժարվում է ատեստատավորել նրան՝ կասկածի տակ դնելով նրա բարոյական պիտանելիությունը և անդրադառնալով էթնիկական խնդիրներին՝ կապված նրա լրագրողական գործունեության հետ։ Ավելի ուշ նա հրաժարվում է իր փորձից լինել ընդունված Իրավաբանների կոլեգիայի կողմից Նյու Յորքում[17]։
2003 թվականին նա գրեց իր «The Fabulist» գիրքը[18]։ The New Republic-ի գրական խմբագիր Լեոն Վիզելտյեն դժգոհեց. «Այս սրիկան նորից նույնն է անում։ Անգամ երբ գործը հասնում է իր սեփական մեղքերի հատուցմանը, նա միևնույնն է ընդունակ չէ գեղարվեստական գրականությանը։ Նրա կարեիզմի զղջանքը վանելով համաձայնեցվում է նրա հանցագործությունների կարիերիզմի հետ։ The Fabulist թերթի մի գրախոս մեկնաբանել է. «Հեգնանք[18]։ Մենք պետք է հեգնենք պարոն Գլասսի պատմությունները, ով շատ տաղանդավոր է։ Նա շատ զվարճալի է, սահուն և համարձակ։ Զուգահեռ աշխարհում ես կարող էի հավատալ, որ նա կդառնա կատարյալ հարգված վիպասան և մրցանակակիր, բայց գուցե մի փոքր հաջողության շնորհիվ[19]։ 2003 թվականին Գլասսը ոչ երկար ժամանակով վերադարձավ լրագրողի աշխատանքին՝ գրելով հոդված կանադական օրենքների և մարիխուանայի մասին Rolling Stone-ի համար[20]։ Նոյեմբերի 7-ին 2003 թվականին Գլասսը մասնակցեց բանավեճի լրագրողական էթիկայի վերաբերյալ Ջորջ Վաշինգտոնի Համալսարանում, խմբագրի Էմդրյու Սալիվանի հետ, ով վարձել էր նրան New Republic-ում։ Նա մեղադրեց Գլասսին այն բանում, որ նա «սերիական խաբեբա է», ով օգտագործում է «զղջումը որպես կարիերային քայլ»[21]։
«Սթիվեն Գլասսի խաբեություն» ֆիլմը սկանդալի մասին թողարկված էր 2003 թվականի հոկտեմբերին և արտահայտում էր վերելքի և անկման ոճային տեսքը The New Republic-ում։ Ֆիլմը, որը հայտնվեց այն բանից հետո, երբ The New York Times-ը ենթարկվեց նմանատիպ գրագողության հետ կապված սկանդալի Ջեյսոն Բլեյռի կեղծիքի հայտնաբերման պատճառով, առաջացրեց լրագրողական արդյունաբերության քննադատությունը այնպիսի հայտնի և ազգային մակարդակի լրագրողների կողմից, ինչպիսին էին Ֆրենկ Ռիչը և Մարկ Բոուդենը[22]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Amrith Ramkumaraccesdate=04.12.2020 (29.03.2016). «Discredited journalist Stephen Glass reveals $200,000 repayments to 4 magazines». TheChronicle.
{{cite magazine}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Zuckerman, Paul (11.07.2020). «Stephen Glass». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 01.12.2020-ին.
{{cite magazine}}
: Cite magazine requires|magazine=
(օգնություն) - ↑ Stephen Glass (2003). «The Fabulist, a novel». The Fabulist. Վերցված է 01.12.2020-ին.
- ↑ 4,0 4,1 Bissinger, H. G. (1998 թ․ սեպտեմբեր). «Shattered Glass». Vanity Fair. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Sabrina Erdely (1998). «Through a Glass Dardly (continued)». Վերցված է 04.12.2020-ին.
{{cite magazine}}
: Cite magazine requires|magazine=
(օգնություն) - ↑ Julie Hilden Obituary (1968 - 2018) - Los Angeles Times
- ↑ 7,0 7,1 Leung, Rebecca (2003 թ․ օգոստոսի 17). «Stephen Glass: I lied for self-esteem». 60 Minutes. CBS News.
- ↑ David Skinner (2003 թ․ հոկտեմբերի 31). «Picking Up the Pieces». Weekly Standard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Letter to the editor of The New Republic» (Press release). Center for Science in the Public Interest. 1997 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 10,0 10,1 Jonathan Last (2003 թ․ հոկտեմբերի 31). «Stopping Stephen Glass». The Weekly Standard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Stephen Glass (1998 թ․ մայիսի 18). «Washington Scene: Hack Heaven». The New Republic. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Adam Penenberg (1998 թ․ մայիսի 11). «Lies, damn lies, and fiction». Forbes.
- ↑ Stephen Glass (1999 թ․ հունվարի 25). «Letter to D.A.R.E. from Stephen Glass». National Families in Action. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Fake "Jukt Micronics" page». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Hanna Rosin (2014 թ․ նոյեմբերի 10). «Hello, My Name Is Stephen Glass, and I'm Sorry». 'The New Republic.
- ↑ 16,0 16,1 «Trust me, an infamous serial liar says». CNN. 2011 թ․ դեկտեմբերի 17.
- ↑ «Disgraced ex-journalist fights for CA law license». Associated Press. 2011 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 18,0 18,1 David D. Kirkpatrick (2003 թ․ մայիսի 7). «A History Of Lying Recounted As Fiction». The New York Times.
- ↑ Adam Begley (2003 թ․ մայիսի 18). «Disgraced journalist's 'novel' is Janet Malcolm for Dummies». New York Observer.
- ↑ Stephen Glass (2003 թ․ սեպտեմբերի 4). «Canada's Pot Revolution». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Jack Shafer (2003 թ․ նոյեմբերի 7). «Half a Glass: The incomplete contrition of serial liar Stephen Glass». Slate.
- ↑ Howard Good (2007). «2». Journalism Ethics Goes to the Movies. Rowman & Littlefield. ISBN 978-0742554283.
|