Jump to content

Սթերլինգ Սենդմեն Նայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթերլինգ Սենդմեն Նայթ
Ծնվել էմարտի 5, 1989(1989-03-05) (37 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, հեղինակ-կատարող և դերասան

Սթերլինգ Սենդմեն Նայթ (անգլ.՝ Sterling Sandmann Knight, մարտի 5, 1989(1989-03-05), Հյուստոն), ամերիկացի դերասան, կիթառիստ, երգիծաբան և երգիչ։ Հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերում գլխավոր դերերի շնորհիվ, ինչպիսիք են «Հայրիկը նորից 17 տարեկան է» (Զակոմ Էֆրոնոմի հետ), «Սաննիին հնարավորություն տվեք» (սերիալ, Չեդա Դիլան Կուպերի դերում Դեմի Լովատոյի հետ), «Աստղային հիվանդություն» (Քրիստաֆեր Ուալդի դերը)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթերլինգ Նայթը ծնվել է 1989 թվականի մարտի 5-ին, Տեխաս նահանգում, Հյուստոնում։ Ունի քույր, Սամանտա Սքարլեթը, և եղբայր, Սփենսեր Շուգան։ Նա սիրում է խաղալ գոլֆ, քշել սնոուբորդ և նվագել կրթառ։ Որպես խմբի կիթառահար Սթերլինգը և նրա ընկեր Մեթթ Շիվլին (անգլ.՝ Matt Shively) Youtube-ում ձևավորել է «Connecting Channels» անվանումով մի խումբ (տվյալ դեպքում խոսքը Disney և Nickelodeon ալիքների մասին է)։

Սթերլինգն սկսել է իր կարիերան տեղական ներկայացումների բեմադրություններում։ Նա իր նորամուտն սկսել է "Calm, Career Day" և "Hi-Jinks" ֆիլմերում` փոքր դերերով[1]։ Դրանից հետո հայրը նրան միանգամից ասել է, որ նա ունի մեծ ապագա։

Սթերլինգի առաջին դերը եղել է Դիսնեյ ալիքով 2007 թվականին, նա խաղացել է Հաննա Մոնտանա ֆիլմում մի դրվագ, որտեղ կատարել է Լուկասի դերը[2]։ Ավելի ուշ, նույն թվականին Նայթը հայտնվել է «Ищейка» հերուստասերիալի երկու դրվագներում։

2008 թվականին Նայթը հայտնվել է «Ջիմմիի գլխից դուրս» ({{lang-en|Out of Jimmy's Head} հեռուստատեսային շարքում }) և «Կրքի անատոմիա» ֆիլմում։

2009 թվականին Նայթը ստացել է Չեդա Դիլան Կուպերի դերը «Սաննիին հնարավորություն տվեք» սերիալում, որտեղ խաղացել է Դեմի Լովատոյի հետ։ Նրա նորամուտը ֆիլմասպարեզ եղել է «Հայրիկը նորից 17 տարեկան է» ֆիլմով, որտեղ նա խաղացել է գլխավոր հերոսի որդու՝ Ալեքսի դերը[3]։

2008 թվականին Նայթը Դիսնեյ ալիքով ցուցադրվող «Աստղային հիվանդություն» ֆիլմում խաղացել է գլխավոր հերոս Քրիստաֆեր Ուալդի դերը[4]։ Այնուհետև Նայթի մասնակցած հաջորդ նախագիծը եղել է «Էլլի. Մոխրոտի ժամանակակից հեքրաթը» ֆիլմը Էշլի Հյուիթի հետ, որտեղ նա խաղացել է Տայա Փարքերի դերը։

2011 թվականին նա խաղացել է Չեդա Դիլան Կուպերի դերը կատակերգական սքեթչ-շոուում, որի երկրորդ սեզոնը չի նկարահանվել։

2013 թվականին նա որպես հայտնի աստղ հայտնվել է «Melissa & Joey» սերիալի երկրորդ սեզոնի մի քանի դրվագում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարեթիվՖիլմի անվանումԴերՆշումներ
2005CalmՍքաթեր Բոյ
2006Career DayԲեն Թեյլոր
2006Hi-JinksԲրենդան1 դրվագ
2007Հաննա ՄոնտանաԼուկաս (Լիլիի որդին)1 դրվագ
2007ИщейкаԳրադի Ռիդ2 դրվագ
2008Out of Jimmy’s HeadԲրադ1 դրվագ
2008Կրքի անատոմիաՔիփ2 դրվագ
2008Disney Channel’s Totally New Year 2008Ինքն իրեն
2009Zack Goes BackՄարմնավորում է ինքն իրեն
2009Հայրիկը նորից 17 տարեկան էԱլեքս
2009Leo Little’s Big ShowՄարմնավորում է ինքն իրեն
2009Disney Channel New Year Star ShowdownԻնքն իրեն
2009Հարրի, թենիսի գլխավոր մարզիչթենիսիստ
2009-2010The Bonnie Hunt ShowՄարմնավորում է ինքն իրեն2 դրվագ
2009-2011Սաննին հնարավորություն տվեքՉեդ Դիլան ԿուպերԳլխավոր հերոս
2010Աստղային հիվանդությունՔրիստաֆեր ՈւալդԳլխավոր հերոս
2010PrivilegedՍոուփ
2010«Էլլի. Մոխրոտի ժամանականկից հեքրաթը»Թայ ՓարքերԳլխավոր հերոս
2011The MuppetsՄարմնավորում է ինքն իրեն
2011-2012Ինչպես կհարմարավիՉեդ Դիլան ԿուպերԳլխավոր հերոս
2012ՏրանզիտՇեյնԳլխավոր հերոս
2013Randy Cunningham: 9th Grade NinjaՁայն
2013-2015Melissa & JoeyԶանդեր
2014-2015The HotwivesԲիլլի

Երաժշտական տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարեթիվՏեսահոլովակԴերՆշումներ
2008«La La Land»Shopping with Tiffany Thornton, PaparazziԵրաժշտական տեսահոլովակ Դեմի Լովատո
2010«Something About the Sunshine»Մարմնավորում է ինքն իրենԵրաժշտական տեսահոլովակ Աննա Մարգարետ
2010«Starstruck»Քրիստաֆեր ՈւալդՖիլմի դերը (գլխավոր դեր)
2010«Got to Believe»Քրիստաֆեր ՈւալդՖիլմի դերը (գլխավոր դեր)

Մրցանակներ և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Մրցանակ Դասակարգ Ֆիլմ Արդյունք
2010 Teen Choice Awards Կատակերգական սերիալի դերասան Սաննիին հնարավորություն տվեք Առաջադրված
Hollywood Teen TV Awards Լավագույն երիտասարդ կատակերգակ դերասան Հաղթանակ
2011 People’s Choice Awards Հեռուստատեսային սիրված ընտանեկան ֆիլմ Աստղային հիվանդություն Առաջադրված

Ֆիլմերի երաժշտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Shades»-«Աստղային հիվանդություն»
  • «Starstruck»-«Got to Believe»
  • «Got to Believe»-«Got to Believe»
  • «Hanging»-«Սաննիին հնարավորություն տվեք»
  • «How We Do This»-«Սաննիին հնարավորություն տվեք»
  • «SPS (skinny pants syndrome)»-«Սաննիին հնարավորություն տվեք»
  • «Hero»-«Աստղային հիվանդություն»
  • «What You Mean To Me»-«Աստղային հիվանդություն»
  • «Something About The Sunshine» -«Աստղային հիվանդություն»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սթերլինգ Նայթ. կենսագրություն և ֆիլմեր
  2. «7 Times Miley And Lilly Were The Truest Friends On 'Hannah Montana'». Արխիվացված է օրիգինալից 2015-06-20-ին. Վերցված է 2017-05-29-ին.
  3. CHRISTOPHER TOOKEY. 17 AGAIN and LET THE RIGHT ONE IN: Two good films in one week
  4. Julie Bonner. Production Has Begun on DCOM “Starstruck” (en-US), alloy.com Արխիվացված 2018-05-13 Wayback Machine