Սըրտիս թագուհի...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սըրտիս թագուհի...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892
Հրատարակվել է1893
ՎիքիդարանՍըրտիս թագուհի...

«Սըրտիս թագուհի...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականի հուլիսի 26-ին[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ «Կարոտ» վերնագրով տպագրվել է 1893 թվականին լույս տեսած «Տարազ» շաբաթաթերթի № 7-ում (էջ 101), այնուհետև, առանց վերնագրի, Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուում (էջ 26 ), ապա՝ 1940-1959 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 97)։

Արտատպվել է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 578.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սըրտիս թագուհի...