Jump to content

Սեփական ցանկությամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեփական ցանկությամբ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎիկտոր Արսենտև
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն526 վայրկյան
ՊրիկվելQ28465046?
Թվական1986

«Սեփական ցանկությամբ» (ռուս.՝ По собственному желанию), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1986 թվականին[1]։ Մուլտֆիլմի շարունակությունն է 1982 թվականին ստեղծված «Չարաճճիներ» («Бедокуры») մուլտֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոհարարին բառացիորեն վտարում են ճաշարանից՝ «սեփական ցանկությամբ» պաշտոնական ձևակերպմամբ։ Նա իր հետ տանում է իր ուղեպայուսակը, «Լավագույն խոհարարին» դիպլոմը և իր սիրելի շիկամազ կատվի հետ գնում նոր աշխատանք փնտրելու։ Նրանք տեսնում են, որ հայտարարությունների տախտակին փակցված թղթին գրված է, որ «Նեպտուն» նավին պետք է կոկ։ Խոհարարն ու կատուն ուրախանում են և վազում դեպի նավը։ Միչմանն ընդունում է խոհարարին, բայց կատվին վռնդում է։ Հնարամիտ կատուն, չցանկանալով բաժանվել իր ընկեր խոհարարից, փորձում է ամեն գնով հայտնվել նավում՝ հաղթահարելով միչմանի ստեղծած խոչընդոտները։ Նրան օգնում են խոհարարն ու մկնիկը։ Արդյունքում քիչ է մնում, որ նրանք բոլորը խորտակվեին նավի հետ միասին։ Սակայն նրանք փրկվում են, որովհետև օգնում են մեկը մյուսին։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Վիկտոր Արսենտև
Սցենարիստ Ալեքսեյ Ստուձինսկի
Բեմադրող նկարիչներ Ալեքսանդր Վինոկուրով, Վիկտոր Արսենտև
Նկարիչներ Ն. Նիկոլաևա, Աննա Ատամանովա, Սերգեյ Մարակասով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիկտոր Արսենտև, Ալեքսանդր Մազաև, Օլգա Օռլովա
Օպերատոր Ալեքսանդր Չեխովսկի
Կոմպոզիտոր Մ. Բելենկո
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Պյոտր Ֆրոլով
Մոնտաժող Մարգարիտա Միխեևա
Տնօրեն Լիլիանա Մոնախովա

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմում չի արտասանվում ոչ մի բառ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]