Jump to content

Սերջիու Մալագամբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերջիու Մալագամբա
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 6, 1913(1913-02-06)
Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 15, 1978(1978-04-15) (65 տարեկան)
Բուխարեստ, Ռումինիա
Ժանրերթեթև երաժշտություն և ջազ
Մասնագիտությունպորկուսիոնիստ, դիրիժոր և կոմպոզիտոր

Սերջիու Մալագամբա նաև հայտնի է որպես Սերգեյ Մալագամբա ( ռումիներեն՝ Sergiu Malagamba, իսկական անունը Սարգիս[1], փետրվարի 6, 1913(1913-02-06), Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1978(1978-04-15), Բուխարեստ, Ռումինիա) ռումինացի թմբկահար, դիրիժոր և թեթև երաժշտության կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսում և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հայ-իտալական ընտանիքում՝ հայրը իտալացի է եղել, մայրը՝ հայ[2][3]։ 1931-1933 թվականներին ուսանել է Քիշնևի մասնավոր՝ «Միություն» կոնսերվատորիայում։ 1935 թվականից նա տարբեր գործիքներ է նվագել Քիշնևի Նիկոլաե Չիրեշի էստրադային նվագախմբում, ապա տեղափոխվել է Բուխարեստ, որտեղ առաջին հերթին նվագում է հարվածային գործիքների վրա Մաքս Հալմի էստրադական նվագախմբում, իսկ հետո 1936-1939 թվականներին հանդիսացել է Ջո Ռեյնինգերի նվագախմբրի թմբկահար, որի կազմում, բացի այլ երկրներից, շրջագայել է Եգիպտոսում և Սուդանում։ 1939-1941 թվականներին ղեկավարել է իր սեփական թեթև երաժշտության նվագախումբը, որը հանդես է եկել Բուխարեստի «Մելոդիա» և «Կոնտինենտալ» բարերում, 1942 թվականին հիմնադրել է Ռումինիայի առաջին սիմֆոնիկ ջազ նվագախմբը։

Նորաձևություն «Մալագամբա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալագաբայի հագուստի և սանրվածքի արտասավոր ոճը մեծ ժողովրդականություն է վայելել և երիտասարդական նորաձևություն է առաջացրել, որի հետեւորդներին անվանում են մալագամբիստներ[2]։

1942 թվականին՝ Իոն Անտոնեսկուի կառավարման տարիներին, նա ձերբակալվել է և մեղադրվել պետական անվտանգության համար վտանգ ներկայացնող աղանդի ստեղծման մեջ։ Թերթերը գրել են, այսօրինակ դենդիությունը անթույլատրելի է այն ժամանակ, երբ ռումինացի զինվորները մահանում են Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Մալագամբայի ձերբակալությունը բողոքի ցույց է առաջացրել Բուխարեստի Հաղթանակի պողոտայում։ Նա բանտարկվել է Տիրգու Ժիու ճամբարում[4]։

Պատերազմից հետո որպես դիրիժոր և կոմպոզիտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա վերադարձել է իր կատարողական կարիերային 1945 թվականին՝ ղեկավարելով օպերետներ և որպես թմբկահար հանդես գալով տարբեր էստրադային նվագախմբերում։ 1950 թվականին Բուխարեստի կոնսերվատորիայում անցել է կոմպոզիցիայի պաշտոնական դասընթաց Ալֆրեդ Մենդելսոնի ղեկավարությամբ։ 1950-1955 թվականներին եղել է Ռումինիայի կինեմատոգրաֆիայի սիմֆոնիկ նվագախմբի թմբկահար։ 1955-1974 թվականներին եղել է «Կոնստանտին Տանասե» թատրոնի դիրիժորը, որի հետ նա հաջող հյուրախաղեր է անցկացրել Փարիզում 1965 թվականին։ Նրա «Balletul tobelor» թմբուկային մեներգը սենսացիա է առաջացրել հայտնի «Օլիմպիա» սրահի բեմում։ 1965-1967 թվականներին հարվածային գործիքներ է դասավանդել է Գեղարվեստի ժողովրդական դպրոցում։ Հյուրախաղերով հանդես է եկել Լեհաստանում (1960, 1962, 1965), Խորհրդային միությունում[5] (1965), Իտալիայում (1966) և այլ երկրներում[2]։

Մալագամբան իր ժամանակի մի շարք հայտնի երգերի հեղինակ է ։ Նա կատարել է բազմաթիվ հեղինակների՝ սկսած Մանուել դե Ֆալլայից մինչև Դյուկ Էլինգթոն, ջազային ստեղծագործությունների մշակումներ։

2018 թվականին Բուխարեստում սկսել է ժամանակակից դենդիների՝ «Նոր Մալագամբա» (ռումիներեն՝ Noua Malagamba) շարժումը[6]։

Կոմպոզիցիաներից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այսօր ավելի գեղեցիկ է, քան երեկ - (ռումիներեն՝ Azi e mai frumos ca ieri, բառեր՝ Աուրել Ֆելեա)
  • Ձեր ծննդյան օրը - (ռումիներեն՝ De ziua ta, բառեր՝ Ջորջ Միխալաչե )
  • Սպասում եմ քեզ - (ռումիներեն՝ În așteptarea ta, բառեր՝ Աուրել Ֆելեա)
  • Շնորհակալություն սիրելիս - (ռումիներեն՝ Îți mulțumesc, dragul meu, բառեր՝ Միրցելա Բլոկ )
  • Բարի գիշեր, ջութակ - (ռումիներեն՝ Noapte bună, vioară, բառեր՝ Աուրել Ֆելեա)
  • Իմ զույգը դու ես - (ռումիներեն՝ Perechea mea ești tu, բառեր՝ Կոնստանտին Կարջան )
  • Ես չեմ կարող վիճել քեզ հետ - (ռումիներեն՝ Cu tine nu pot sa ma cert, բառերը՝ Միրչա Բլոկի, մշակում՝ Մարգարետա Պասլարուի )

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stejărel Olaru. Maria Tănase: artista, omul, legenda. — Editura Corint, 2019. — P. 156.
  2. 2,0 2,1 2,2 «Sergiu Malagamba». Teatrul de Revistă Constantin Tănase (ռումիներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
  3. rador.ro: PORTRET: Povestea fascinantă a legendarului Sergiu Malagamba. Accesat la 14.05.2017
  4. Povestea fascinantă a legendarului Sergiu Malagamba Արխիվացված 2024-04-30 Wayback Machine // Румынское радио, 6.02.2019.
  5. «Оркестр Малагамба». Журнал «Смена». Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.
  6. «Noua Malagamba a Bucurestiului». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]