Սերոբե Եղիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերոբե Եղիկյան
Ծնվել էմարտի 5, 1905(1905-03-05)
Կարմրիք, Խոտորջուր, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 2, 1971(1971-02-02) (65 տարեկանում)
Միլան, Իտալիա
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Միլանի համալսարան
Ալմա մատերՄուրադ-Ռափայելյան վարժարան և Միլանի համալսարան

Սերոբե Եղիկյան (մարտի 5, 1905(1905-03-05), Կարմրիք, Խոտորջուր, Օսմանյան կայսրություն - փետրվարի 2, 1971(1971-02-02), Միլան, Իտալիա), հայ քիմիկոս, դոկտոր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919-1924 թվականներին սովորել է Վենետիկի Մխիթարյանների Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1929 թ. ավարտել է Միլանի համալսարանը։ Աշխատել է նույն համալսարանում՝ որպես պրոֆեսոր Քոնթարդիի օգնական։ Երկար տարիներ դե Անջելի Ֆրուա գործարանում եղել է գյուտարար քիմիկոս, այնուհետև ծառայել քիմիական հաստատությունում։ Քիմիայի և ատոմագիտությաև մասին գրել է բազմաթիվ արժեքավոր աշխատություններ, որոնցից հայերեն լույս է տեսել «Հյուլեական ռումբ» (1946 թ.) մենագրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 506 CC-BY-SA-icon-80x15.png