Սերխիո Մենդես Բոլանյոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սերխիո Մենդես Բոլանյոս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1943 |
Ծննդավայր | Santa Elena, Usulután Department, Սալվադոր |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1976 (33 տարեկան) |
Մահվան վայր | Սալվադոր |
Քաղաքացիություն | Սալվադոր |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Sergio Méndez Վիքիպահեստում |
Սերխիո դե Խեսուս Մենդես Բոլանյոս (իսպ.՝ Sergio de Jesús Méndez Bolaños, փետրվարի 14, 1943, Santa Elena, Usulután Department, Սալվադոր - դեկտեմբերի 18, 1976, Սալվադոր), 1960-70-ականների սալվադորցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հայտնի է եղել «Տաբուդո» (el Tabudo) մականվամբ։
Մենդեսը հանդես է եկել Սան Սալվադորի «Ատլետիկո Մարտե» և Սան Միգելի «Ագիլա» ակումբների կազմում։
Սալվադորի հավաքականի կազմում անց է կացրել երեք հանդիպում 1968 թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարում։ Ազգային թիմը ներկայացրել է նաև 1965 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնության եզրափակիչ մրցաշարում, որտեղ մասնակցել է հավաքականի բոլոր հինգ հանդիպումներին՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Սալվադորի հավաքականի կազմում խաղացել է Մեքսիկայում կայացած 1970 թ. աշխարհի առաջնությունում. մասնակցել է խմբային փուլի երկու հանդիպման՝ Մեքսիկայի (0։4) և Խորհրդային Միության դեմ (0։2)։
Մենդեսը մահացել է 1978 թ. ավտովթարից։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեղեքարտ Սերխիո Մենդես Բոլանյոս; ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2012-11-12 Wayback Machine, worldfootball.net, sports-reference.com Արխիվացված 2012-12-15 Wayback Machine (անգլ.), clubdeportivoatleticomarte.com (իսպ.)
- Սալվադորի հավաքականը CCCF-ի և ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություններում; elbaloncuscatleco.com (իսպ.)
Սա անավարտ հոդված է սալվադորցի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |