Սերժանտ Ջոյս Կիլմերի եռանկյունի
Սերժանտ Ջոյս Կիլմերի եռանկյունի
անգլ.՝ Sgt. Joyce Kilmer Triangle | |
---|---|
![]() | |
Տեսակ | հասարակական այգի |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Բրուքլին |
Հիմնվել է | 1934 թվական |
Մակերես | 4 ± 1 քառակուսի մետր |
Սերժանտ Ջոյս Կիլմերի եռանկյունի (անգլ.՝ Sgt. Joyce Kilmer Triangle), հասարակական այգի Բրուքլինում: Տարածքը կազմում է 4 մ². Նյու Յորքի ամենափոքր այգին է Լյուկ Լանգ Սքվերի հետ միասին[1][2]:
Կոչվել է ի պատիվ ամերիկացի գրող Ջոյս Կիլմերի (անգլ.՝ Joyce Kilmer), որը զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմում[3]:
Ջոյս Կիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալֆրեդ Ջոյս Կիլմերը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Նյու Բրանսուիկ քաղաքում: Ռատգերսի նաապատրաստական դպրոցն ապարտելուց հետո ընդունվել է Ռատգերսի քոլեջ (ներկայում՝ Ռատգերս համալսարան), որտեղից հետագայում տեղափոխվել է Կոլումբիայի համալսարան, որտեղ 1908 թվականին ստացել է արվեստի բակալավրի կոչում: 1909 թվականին Ջոյս Կիլմերն աշխատանքի է տեղավորվել որպես բառարանի խմբագիր: Երեք տարի անց նա դարձել է անգլիկան եկեղեցու կողմից հրատարակվող The Churchman թերթի գրական խմբագիր: Դրանից մեկ տարիա անց՝ 1913 թվականին, Ջոյս Կիլմերն իր կարիերան աշխատանքի է անցել The New York Times-ում: Նույն թվականին նա գրել է «Ծառեր» (անգլ.՝ Trees) քնարական պոեմը, որ նրան մեծ ճանաչում է բերել երկրում:
1917 թվականին Ջոյս Կիլմերը, լինելով ընտանիքի միակ կերակրողը և իրավունք ունենալով չզորակոչվել, կամավոր դարձել է հետևակ զինվոր: Ռազմաճակատում նա կարճ ժամանակ անց ստացել է սերժանտի կոչում: Կիլմերը տեղափոխվել է ծառայելու ռազմական հետախուզությունում, բայց շարունակել է գրական գործունեությունը և պարբերաբար հոդվածներ է գրել Stars and Stripes ռազմական շաբաթաթերթի համար: 1918 թվականի հուլիսի 30-ին Մառնի ճակատամարտում Ջոյս Կիլմերը զոհվել է դիպուկահարի կրակոցից: Ըստ այդ ժամանակվա մի շարք պարբերականների՝ Ջոյս Կիլմերը եղել է 20-րդ դարի սկզբի լավագույն հրապարակախոսների շարքում[4]:
Այգու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սքվերն առաջացել է նրա շուրջը գտնվող փողոցների վերանախագծման արդյունքում: Այն Ջոյս Կիլմերի պատվին կոչելու գաղափարը եղել է դեռ 1920 թվականին: Այգու կարգավիճակ տարածքին տրվել է 1934 թվականին: Մեկ տարի անց այն ստացել է իր ներկայիս անվանումը: Եռանկյունու արևմտյան կողմում՝ արևմտյան 12-րդ փողոցի կողմից, տեղակայված է դրոշաձող: Նստարանների շարքերի երկայքով տնկվել են կաղնիներ, որոնք իր պոեմում գովերգել է Կիլմերը: Սքվերի մյուս կողմում տնկված են ծաղիկներ ու թփեր[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tatiana Schlossberg (2015-04-07)։ «New York Today: Striving for Success» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2016-10-25
- ↑ «New York City's 20 tiniest parks, mapped - Joyce Kilmer Triangle» (անգլերեն)։ Curbed NY։ Վերցված է 2016-10-22
- ↑ Robert Schmuhl Ireland's Exiled Children: America and the Easter Rising. — Oxford University Press, 2016. — P. 72. — 224 p. — ISBN 0190224290
- ↑ Михаил Соболев։ «Треугольник Джойса Килмера»։ Русский базар։ Վերցված է 2016-10-24
- ↑ «Sgt. Joyce Kilmer Triangle» (անգլերեն)։ New York City Department of Parks & Recreation։ Վերցված է 2016-10-24
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Leonard Benardo, Jennifer Weiss Brooklyn by Name: How the Neighborhoods, Streets, Parks, Bridges, and More Got Their Names. — NYU Press, 2006. — P. 172. — 209 p. — ISBN 0814799450