Սերը պատերազմ է (ֆիլմ, 2019)
Սերը պատերազմ է անգլ.՝ Love is War | |
---|---|
Երկիր | Նիգերիա |
Ժանր | հումորային դրամա |
Թվական | սեպտեմբերի 27, 2019 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Omoni Oboli? |
Պրոդյուսեր | Omoni Oboli? և Chinaza Onuzo? |
Սցենարի հեղինակ | Chinaza Onuzo? |
Դերակատարներ | Omoni Oboli?, Richard Mofe Damijo?, Jide Kosoko?, Akin Lewis?, Bimbo Manuel?, Toke Makinwa?, Femi Branch?, Yemi Blaq?, Shaffy Bello?, Uzo Osimpka?, Damilare Kuku? և Genoveva Umeh? |
Պատմվածքի վայր | Նիգերիա |
Կինոընկերություն | Inkblot Productions? և Dioni Visions? |
Love is War (անգլ.՝ Love is War), 2019 թվականին նկարահանված նիգերիական կինոկատակերգություն-դրամա։ Ֆիլմի ռեժիսորն է Օմոնի Օբոլին, սցենարիստը՝ Չինազա Օնուզոն[1]։ Ֆիլմում նկարահանվել են Օբոլին, Ռիչարդ Մոֆե-Դամիխոն, Ջիդե Կոսոկոն, Ակին Լևիսը, Բիմբո Մանուելը, Տոկե Մակինվան, Շաֆի Բելլոն, Ֆեմի Բրանչը, Ուզո Օսիմկպան, Յեմի Բլաքը, Դանիլարե Կուուն և Ուիլյամ Բենսոնը[1]։ Inkblot Productions և Dioni Visions ընկերությունների նկարահանած ֆիլմը 2018 թվականին նկարահանված «Մայրիկները պատերազմում են» ֆիլմից հետո այս երկու կինոընկերությունների միջև երկրորդ համագործակցությունն է[1]։ Ֆիլմի սյուժեն ծավալվում է ամուսանական զույգի շուրջ, որոնք միմյանց դեմ պայքարում են միևնույն նահանգի նահանգապետի պաշտոնի համար[1]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օմօնի Օբոլի - Հանկուրի Փիլիպս
- Ռիչարդ Մոֆե-Դամիխո - Դիմեխի Ֆիլիպս
- Ջիդե Կոսոկո
- Ակին Լևիս
- Բիմբո Մանուել
- Տոկե Մակինվա
- Շաֆֆի Բելո
- Ֆեմի Բրանչ
- Ուզո Օսիմկպա
- Յեմի Բլաք
- Դամիլար Կուկու
- Ուիլյամ Բենսոն
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սերը պատերազմ է» ֆիլմը Oboli's Dioni Visions և Onuzo's Inkblot Productions կինոընկերությունների համատեղ արտադրանքն է[2]։ Ֆիլմի սցենարիստն է Օնուզոն, ով հանդիսանում է նաև «Հարսանեկան երեկույթ» (The Wedding Party), «Նոր փող» (New Money), «Դեպի հյուսիս» (Up North) և The Set Up ֆիլմերի սցենարիստը[3]։ Ֆիլմում ուսումնասիրվում են սիրո, ընտանիքի և փառասիրության թեմաները[1]։ Օբոլին Ինստագրամում հայտարարել է, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են 2019 թվականի մայիսից[4]։ Նա նաև բացահայտել է, որ դերասանական խմբին է միացել Ռիչարդ Մոֆե-Դամիջոն[4]։ 2019 թվականի սեպտեմբերին Pulse Nigeria-ին տված հարցազրույցում Մոֆե-Դամիջոն նշել է, որ ընդունել է իր դերը, քանի որ ֆիլմի նախադեպն իր սրտով է[5]։ Նա նաև նշել է, որ իրական կյանքում իր քաղաքական պատկանելությունն օգնել է ավելի լավ մարմնավորելու դերը[5]։ Ավելին, Մոֆե-Դամիջոն բացահայտել է, որ նկարահանումները հոգնեցուցիչ են գիշերային տեսարաններ նկարահանելու պատճառով[5]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սերը պատերազմ է» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լեկկի կինոթատրոնում, 2019 թվականի սեպտեմբերի 22-ին[6]։ Այն ներկայացվել է Նիգերիայի կինոթատրոններում սեպտեմբերի 27-ից[7]։ Ֆիլմի թիզերը թողարկվել է մեկ ամիս շուտ[7]։ Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել նեև Այո Մակուն, Ֆանկե Ակինդելեն, Տոկե Մակինվան, Շարոն Օօյան, Ալեքս Եկուբոն, Ինդիմա Օկոխին, Մերսի Այգբեն, Տոպե Օշինը և Սոֆի Ալակիխան[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «RMD, Omoni Oboli, others in Love is War». Guardian Arts. 2019 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Daniel Okechukwu (2019 թ․ օգոստոսի 9). «Omoni Oboli and RMD are at war and in love in the Love is War teaser». Culture Custodian. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Anthonia Obokoh (2019 թ․ օգոստոսի 28). «Omoni Oboli highlights love, ambition, power in latest movie 'Love is War'». Business Day. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 4,0 4,1 Gbenga Bada (2019 թ․ մայիսի 6). «Omoni Oboli shoots new movie, 'Love is War' featuring RMD». Pulse Nigeria. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Gbenga Bada (2019 թ․ սեպտեմբերի 17). «5 things RMD said about playing the role of Dr. Phillips in 'Love is War'». Pulse Nigeria. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 6,0 6,1 «Omoni Oboli, Ayo Makun, others attend premiere of "Love Is War"». YNaija. 2019 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 7,0 7,1 Jerry Lenbang (2019 թ․ օգոստոսի 15). «Watch: Guber race pits Omoni Oboli against RMD in 'Love is War' teaser». The Cable Lifestyle. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
|