Սերգեյ Ցինբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ցինբերգ
ռուս.՝ Израиль Лазаревич Цинберг և իդիշ՝ ישראל צינבערג
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբեր 1873[1]
ԾննդավայրԼանովցի, Kremenets County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվար 1939[1] (65 տարեկան)
Մահվան վայրՎլադպերպունկտ, Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԿարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունգրականության պատմաբան, քիմիկոս, հրապարակախոս և գրականագետ
ԱշխատավայրԿիրովի գործարան, Voskhod?, Evreysky Mir?, Evreyskaya Starina?, Ha-Melitz? և Society of Jewish History and Ethnography?
ԵրեխաներTamara Zinberg?
 Israël Zinberg Վիքիպահեստում

Սերգեյ Ցինբերգ (իդիշ՝ ישראל צינבערג դեկտեմբեր 1873[1], Լանովցի, Kremenets County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվար 1939[1], Վլադպերպունկտ, Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս քիմիկոս, հրապարակախոս, գրականագետ, իդիշով հրեական գրականության առաջին պատմության հեղինակը։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայել Ցինբերգը ծնվել է 1873 թվականին, Վոլինի նահանգի Լանովցի տեղանքում։ Բարձրագույն կրթություն է ստացել Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտում[3]։

1898 թվականից ապրել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ քիմիական լաբորատորիա է ղեկավարել Պուտիլովյան պողպատի գործարանում[3]։ Ամուսնացած էր Ռոզա Ցինբերգի (ի ծնե Ռաբինովիչ) (1876-1966) հետ։

1900 թվականին Ցինբերգը նորամուտը նշել է «Ի. Լևինզոն» մենագրությամբ և բնագիտության հայտնի գիտական «Wos thut sich oif der Welt» աշխատանքով (Achiassaf հրատարակչություն)[3]։

1901 թվականից դարձել է «Արևածագ» ամսագրի աշխատակից, որտեղ, բացի «Հրեական մամուլի տեսություն» (ընթացիկ թեմաներով հոդվածներ Z ստորագրությամբ) մշտական բաժնից, բազմաթիվ քննադատական հոդվածներ և հրեական գրականության և մշակույթի պատմության մի շարք աշխատանքներ է հրապարակել, այդ թվում` «Շեյլոկի ծագումը» (1901 թվական, լույս է տեսել նաև առանձին), «Ժարգոնային գրականությունը և նրա ընթերցողները» (1903), «Հրեական կյանքի երկու հոսանքները» (1905 թվական, լույս է տեսել նաև առանձին)։ «Արևածագի» փակումից հետո սկսել է տպագրվել «Ազատություն և հավասարություն» և «Հրեական աշխարհ» պարբերականներում, որտեղ, բացի ընթացիկ գրական թեմաների վերաբերյալ հոդվածներից, զետեղել Է հրեա գրողների մի շարք քննադատական էտյուդներ[3]։

Սերգեյ Ցինբերգն ակտիվ մասնակցություն է ունեցել «Վերապրում» ժողովածուների հրատարակմանը։ Այստեղ նա տպագրել է «Առաջին սոցիալիստական մարմինները հրեական գրականության մեջ», «Պիսարևշչինան հրեական գրականության մեջ» և «Ռուսաստանում հրեական լրագրության նախատիպերը» մշակութա-պատմական ակնարկները։ Նման աշխատանքների շարքին են դասվում «Իսահակ-բեր Լևինզոնը և նրա ժամանակը» («Հրեական հնություն», 1910 թվական) և «Der Kol-Mebasser un sein Zeit» (Jüd. Welt, 1913, I-IV)[3]:

Ցինբերգը «Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարանի» հեղինակներից մեկն է, որտեղ աշխատել է հենց առաջին թողարկումից` վարելով նորհրեական և ժարգոնային գրականության բաժինը։ Նաև մի շարք հոդվածներ է տեղադրել այլ թեմաներով («Գաիոմ», «Գացեֆիրա» և այլն)։

1912 թվականից եղել է «Jüd. Welt»-ի անդամ։ Ցինբերգը համագործակցել է նաև հրեական այլ հրատարակությունների (Fraind և այլն), ինչպես նաև` հին հրեական օրգանների (Համելից, Ha-Zeman) հետ։ Բացի այդ, այն տպագրվել է նաև հատուկ հրատարակություններում (Stahlund Eisen f. Analyt. Chemie), որտեղ հրապարակել է քիմիայի վերլուծության հոդվածներ[3]։

Ցինբերգը հաճախ կարդում էր զեկույցներ և դասախոսություններ հրեական գիտական և կրթական հաստատություններում։ Ըստ ռուս պատմաբան Յու. Գեսսենի, «...Ստեղծագործությունները, որոնք գրված են սիրով, առանձնանում են հետազոտության բարեխղճությամբ և ներկայացման դյուրինությամբ»[3]։

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո նա չի դավաճանել իր գաղափարներին և ամեն ինչ արել է, որ շարունակի զարգացնել հրեականը։ 1919-ից մինչև 1923 թվականը նա եղել է հրեական համալսարանի ակադեմիական քարտուղար, որտեղ նա ուսուցանել է հրեական գրականության պատմություն և իդիշի առաջացման և պատմության զարգացումը։ 1922-1930 թվականներին նա բազմաթիվ հրապարակախոսական և գիտական հոդվածներ է հրատարակել հրեական տպագիր պարբերականներում («Հրեական ալմանախ»,«Հրեական տեղեկագիր»,«Հրեական միտք»,«Հրեական տարեգրություն»,«Հրեական քրոնիկոնը», «Հրեական տեղեկագիր»)։ Բացի այդ, 1928-1930 թվականներին զբաղեցրել է «Հրեա ծերունի» ամսագրի խմբագրի պաշտոնը[4]։

1923 թվականին Ցինբերգը նշանակվել է հրեական պատմա-ազգագրական ընկերության փոխնախագահ, իսկ 1927 թվականից եղել է դրա նախագահը[4]։

1920-1930-ական թվականներին Ցինբերգը հաճախ տպագրվում էր արտասահմանյան պարբերականներում, ակտիվ նամակագրություն էր վարում ԽՍՀՄ սահմաններից դուրս գտնվող ընկերների և գործընկերների հետ։ Նրա տանը հաճախակի հյուրեր էին Օպատոշը, Պինսկին և Վիշնիցերը։ Գիտնականը գրեթե չի համագործակցել իդիշ խորհրդային տպագիր հրատարակությունների հետ։ Նրա բնակարանում ամեն շաբաթ հավաքվում էր մի խմբակ, որն այն ժամանակ Լենինգրադ քաղաքում հրեական սփյուռքի կյանքի սակավաթիվ կենտրոններից էր[4]։ Այս ամենը չէր կարող չանհանգստացնել խորհրդային իշխանությանը, և երբ սկսվել է մեծ ահաբեկչությունը, այն չէր կարող չանդրադառնալ Ցինբերգին։

1938 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը ձերբակալել է Ցինբերգին և խմբակի մի քանի այլ անդամների։ Գիտնականը դատապարտվել է ութ տարվա աքսորի՝ ՌՍՖՍՀ ՔՕ 58-10-րդ հոդվածով և ուղարկվել է Հեռավոր արևելք[4]։ Նույն տարում, դեկտեմբերի 28-ին, նա մահացել Է Վլադիվոստոկի պերեսիլ ճամբարում (այլ տեղեկություններով` հունվարի 3, 1939 թվական)։ Ականատեսի վկայությամբ՝ մի խումբ կալանավորների, որոնց թվում էր նաև Սերգեյ Ցինբերգը, սադիստ թիկնապահները լողանալուց հետո երկար ժամանակ փողոցում էին պահում՝ թույլ չտալով հագնվել, որից հետո նրանցից շատերը հիվանդացել և մահացել են[5]։

1956 թվականին Սերգեյ Ցինբերգը արդարացվել է[4]։

Ցինբերգի արխիվը, որը նա հավաքել էր երկար տարիներ, մեծամասամբ առգրավվել է[4]։ Արխիվի մնացած մասը, կատարելով Սերգեյ Լազարևիչի վերջին կամքը, խնամքով պահպանել է Ցինբերգների ընտանիքը, ինչի համար նրանք մնացել են ֆաշիստների կողմից պաշարված Լենինգրադում[4][6]։ Դա նրանց համար անհետևանք չի անցել, 1942 թվականին զրկանքներից մահացել է Հաիմ Սողոմոնի Լևինը՝ Թամարա Ցինբերգի ամուսինը։ «Լենինգրադի շրջափակումը Ռոզա Վուլֆովնան, Թամարա Սերգեևնան և Էռնեստը անցկացրել են հենց քաղաքում։ Էռնեստ Ցինբերգը հիշում է, թե ինչպես օդային տագնապի ժամանակ ռումբի ապաստարանում հավաքվելով, միակ բանը, որ իրենց հետ վերցնում էին, արժեքավոր, ասեղնագործված կտավի մեջ պահվող «Պատմության» ձեռագիրն էր, որը նա, այն ժամանակ` երեխա, տանում էր իր ուսապարկի մեջ»[7]: Պատմաբան Հ. Ալեքսանդրովը (1890-1972), որը ձերբակալվել է Ցինբերգի հետ միասին, կարողացել է վերապրել Գուլագի սարսափները և վերադառնալ տուն։ Վերադառնալուց հետո նա, ի հիշատակ տանջամահ ընկերոջ, հետևողականորեն զբաղվել է Ցինբերգի արխիվի ողջ մնացած մասի ուսումնասիրությամբ, որը փոխանցվել է ԽՍՀՄ ԳԱ Ասիայի ժողովուրդների ինստիտուտի Լենինգրադի մասնաճյուղին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://eleven.co.il/article/14623
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Гессен Ю. И. (1890–1907). «Цинберг, Сергей (Израиль) Лазаревич». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Цинберг Исраэль՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  5. Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов — жертв политического террора в советский период (1917—1991 СПб.): Петербургское Востоковедение. Я. В. Васильков, М. Ю. Сорокина. 2003 год.
  6. С. Чарный. Хроника // «Лехаим», июнь 2006, № 6 (170)
  7. Леонид Кацис. Несколько судеб еврейских архивов в XX веке // «Независимый филологический журнал» 2005, № 74).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ցինբերգ» հոդվածին։