Սերգեյ Վելիչկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Վելիչկին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 11, 1949(1949-01-11) (70 տարեկան)

Սերգեյ Վելիչկին (ռուս.՝ Серге́й Васи́льевич Вели́чкин, հունվարի 11, 1949(1949-01-11)), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։

Դիվանագիտական աշխատանքով սկսել է զբաղվել 1973 թվականից։

  • 1973-1978 և 1985-1990 թվականներին՝ Հնդկաստանում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
  • 1992-1997 թվականներին՝ Բանգլադեշում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական
  • 1998-2000 թվականներին՝ Ռուսաստանի Պետական դումայի միջխորհրդարանական կապերի վարչության պետի տեղակալ:
  • 2000-2005 թվականներին՝ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս (Թուրքիա):
  • 2005-2010 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի փոխտնօրեն:
  • 2010 թվականի նոյեմբերի 8-ից-2015 թվականի սեպտեմբերի 14-ը՝ Նեպալում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Ամուսնացած է։ Ունի երկու որդի և երկու դուստր:

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի սեպտեմբերի 22)[2]։
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի օգոստոսի 25)[3]։
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2015 թվականի օգոստոսի 25)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]