Սերգեյ Սերգեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Սերգեև
Ծնվել էհունվարի 14, 1893(1893-01-14)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 9, 1962(1962-03-09) (69 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունբալետի պարող և պարուսույց

Սերգեյ Նիկոլաևիչ Սերգեև (ուկրաիներեն՝ Сергій Миколайович Сергєєв, հունվարի 14, 1893(1893-01-14), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1962(1962-03-09), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի խորհրդային արտիստ և բալետմայստեր։ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի Մ․ Պերինիի բալետի ստուդիան։ 1919 թվականից՝ Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1925 թվականից՝ բալետմայստեր, 1927-1938 թվականներին՝ Սվերդլովսկի օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր։

Բեմադրություններից են՝ Գլիերի «Կարմիր կակաչ» (1930 թվական), Չայկովսկու «Կարապի լիճը» (1931 թվական), «Քնած գեղեցկուհին» (1937 թվական), «Կառնավալ» (ըստ Լիստի և Գլազունովի երաժշտության, 1938 թվական), Դելիբի «Կոպելիա» (1938 թվական, բոլորն էլ՝ Սվերդլովսկ), Ասաֆևի «Բասչիսարայի շատրվանը» (1939 թվական, Թբիլիսի)։

1940-1962 թվականներին (1942—1953 թվականներին՝ գլխավոր բալետմայստեր)՝ Կիևի Շևչենկոյի անվան Ուկրաինայի օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր․ բեմադրել է Մ․ Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» (1940 թվական), Սկորուլսկու «Անտառային երգ», Գլազունովի «Ռայմոնդա» (երկուսն էլ՝ 1946 թվականին), Խաչատրյանի «Գայանե» (1947 թվական), Պունիի «Էսմերսլդա», Պրոկոֆևի «Մոխրոտը» (երկոսն էլ՝ 1948 թվականին), Սվեչնիկովի «Մարուսյա Բոգսսլավկա» (1951 թվական) և այլ բալետներ։

1924 թվականին բեմադրել է Լենինականի օպերապերետային խմբի Թիֆլիսում կայացած հյուրախաղային ներկայացումների պարեր, 1951 թվականին, Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ «Խանդութ»-ը (ըստ Սպենդիարյանի երաժշտության)։

Սերգեևի ստեղծագործությունը սկզբունքային նշանակություն է ունեցել Ուկրաինայի բալետի գեղարվեստական առանձնահատկության ձևավորման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 335