Սերգեյ Սելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Սելին
Ծննդյան թիվ՝մարտի 12, 1961(1961-03-12)[1] (63 տարեկան)
Ծննդավայր՝Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
 ԽՍՀՄ
Մասնագիտություն՝դերասան և կինոդերասան
Պարգևներ՝
Բարեկամության շքանշան
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մրցանակ
IMDb։ID 0783208

Սերգեյ Անդրեևիչ Սելին (ռուս.՝ Серге́й Андре́евич Се́лин, մարտի 12, 1961(1961-03-12)[1], Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի, կինոյի և հնչունավորման դերասան։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2006)[2]։ «Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության անդամ[3], «Միասնական Ռուսաստան» համառուսաստանյան քաղաքական կուսակցության անդամ է[4]։ Հայտնի է դարձել Անատոլի Դուկալիսի դերով «Կոտրված լապտերների փողոցներ», «Մահացու ուժ» և «Օպերա։ Սպանությունների բաժնի խրոնիկաները» դետեկտիվ հեռուստասերիալներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի մարտի 12-ին Վորոնեժում, ինժեներների ընտանիքում։ Զբաղվել է երաժշտությամբ փողային նվագախմբում և հաճախել դրամատիկական խմբակ, կարդացել Լերմոնտովի և Պուշկինի քիչ հայտնի ստեղծագործություններից[5]։ Դպրոցական տարիներին հաշվառված է եղել ոստիկանության մանկական սենյակում[5]։

1978-1980 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ Տուլայի թիվ 50 ուսումնական զորամասում, երաժշտական վաշտում եղել է տրոմբոնահար, սերժանտի կոչումով ղեկավարել է փողային նվագախումբը[5]։ Բանակից հետո, Մոսկվայի թատերական բուհեր ընդունվելու մի քանի անհաջող փորձերից հետո նա երկու տարի սովորել է Վորոնեժի տեխնոլոգիական ինստիտուտում՝ «Մսի և կաթնամթերքի արտադրանքների ինժեներ տեխնոլոգ» մասնագիտությամբ[5][6]։

1983 թվականին ընդունվել, իսկ 1987 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (Իգոր Օլեգովիչ Գորբաչովի դասընթացը)։ Սովորել է Յուրի Գալցևի, Նիկոլայ Ֆոմենկոյի և Գենադի Վետրովի հետ նույն խմբում։ 1987-1995 թվականներին աշխատել է Լենինգրադի Ֆոնտանկայի երիտասարդական թատրոնի թատերախմբում։ 1990 թվականից նկարահանվել է ֆիլմերում։ Նրա դեբյուտը կայացել է Լենֆիլմ կինոստուդիայի արտադրության ռեժիսոր Յուրի Մամինի «Այտամորուքներ» կատակերգական գեղարվեստական ֆիլմում։

Հանրաճանաչ է դարձել 1998 թվականին «Կոտրված լապտերների փողոցներ» (1998-2019) դետեկտիվ հեռուստասերիալի թողարկումից հետո, որտեղ խաղացել է ոստիկանության ավագ լեյտենանտ Անատոլի Դուկալիսի դերը։ 2003 թվականին դարձել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ[7]։

2006 թվականին եղել է Մոսկվայի «Ֆենիքս-Ֆիլմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դերասան[2]։ 2009 թվականին ձայնագրել է իր առաջին «Դու ինձ չես գտնի» երգը, որը պատմում է ռուս ոստիկանների առօրյա ծանր կյանքի մասին[4]։ 2012 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես գրանցվել է որպես վստահված անձ Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի 2012 թվականի մարտի 4-ի ընտրություններում[4][8][9]։

2017 թվականից ընդգրկվել է ուկրաինական «Խաղաղարար» կայքի տվյալների բազայում[10]։ 2020 թվականին նկարահանվել է քարոզչական տեսահոլովակում՝ 2020 թվականի հուլիսի 1-ի համառուսաստանյան քվեարկության ժամանակ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխության նախագծին աջակցելու համար[11]։

2022 թվականի հունիսի կեսերին Ռուսաստանում թողարկվել է դերասանի մասնակցությամբ նկարահանված «Բուլտերիեր» սպորտային դրաման։ Ֆիլմում նկարահանվել են նաև Վլադիմիր Մինեևը (MMA-ի գործող մարտիկ), Ալեքսանդր Միխայլովը և Վիտալի Կիշչենկոն[12]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Անդրեյ Սելին, մայր՝ Մարիա Սելինա, քույր՝ Վալերիա Սելինա[13]։ Հորեղբոր տղաներից մեկը սովորել է ոստիկանության բարձրագույն դպրոցում և հասել ոստիկանության փոխգնդապետի կոչման[5]։
  • Առաջին կին՝ Լարիսա Սելինա, նկարահանվել է «Մենթեր» սերիալի դրվագներում, մասնագիտությամբ դերասանուհի, նրանք միասին ապրել են 22 տարի[6], ամուսնալուծվել են 2008 թվականին[14] կամ 2009 թվականին[15], աշխատել է որպես ամուսնու քարտուղարուհի և իմպրեսարիո[16]։ Որդին՝ Պրոխորը (20․11․1987[17]), 2010 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը[18], դուստր՝ Քսենիա։
  • Երկրորդ կին՝ Աննա (1985)[19], հոգեբան է։ Սովորել է Ներքին գործերի նախարարության ակադեմիայում՝ դառնալով հոգեբան[6], դուստրը՝ Մարիան (11․01․2010[13] 2010[20]), որդին՝ Մակարը (01․01․2012[21]

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 - Այտամորուքներ - «Բիվնեյ»-ի անդամ
  • 1990 - Духов день - պետական գործիչ
  • 1991 - Գործի՛ր, Մանյա՛ - օդաչու
  • 1991 - Ուժեղ մարդ - Մաքսիմ
  • 1991 - Առապլ Լեոնիդի մասին - ԽՍՀՄ ՆԳԺԿ աշխատակից
  • 1992 - Խիստ ռեժիմի կատակերգություն - Սերյոգա, բանտարկյալ, խոհարար թիվ 7 քրեակատարողական գաղութում
  • 1993 - Սպիտակ ձի - սպիտակ դահիճ
  • 1993 - Հարվածային գործիքներ
  • 1994 - Ոսկե մատանի, կարմիր վարդերի փունջ - Անտիպ, վաճառական Գրիգորի Ցիբուկինի աշխատակիցը
  • 1994 - Պրոխինդիադա 2 - շորթիչ ավազակ
  • 1995-2003 - Կոտրված լապտերների փողոցները - Անատոլի Սերգեևիչ Դուկալիս, ոստիկանության ավագ լեյտենանտ
  • 1996 - Օպերացիա «Շնորհավոր նոր տարի» - ոստիկան
  • 1997 - Շիզոֆրենիա - Սերյոժա՝ հատուկ ծառայության աշխատակից
  • 1998 - Դառն է - զինվորական ազգական
  • 1998 - Ես առաջինը տեսա քեզ - Կարմիրբանակային զինվոր, ֆուտբոլիստ
  • 1999 - Մահացու ուժ (1-ին եթերաշրջան) - Անատոլի Վալենտինովիչ Դուկալիս՝ ոստիկանության կապիտան
  • 2002 - Մադամ Պոբեդա (ֆիլմ թիվ 1 «Հանգիստ հորձանուտ») - Սլավայի լողի մարզիչ
  • 2003 - Համերաշխ ընտանիք (սերիա No. 50 «Բլեք Ջեկ») - Բլեք Ջեկ
  • 2003 - Շնորհավոր Նոր տարի - ոստիկան
  • 2004 - 2007 - Օպերա։ Սպանության քրոնիկները (1-3 եթերաշրջաններ) - Անատոլի Վալենտինովիչ Դուկալիս, ոստիկանության կապիտան, ավագ օպեր-լիազոր
  • 2004 - Զգո՛ւյշ եղիր, Զադով - Բորյա, պրապորշչիկ Զադովի հարևանն ու ընկերը (1-ին եթերաշրջան, թիվ 1, 5 սերիաներ) / գնդապետ, պրապորշչիկ Զադովի ղեկավարը (1-ին եթերաշրջան, թիվ 6-7 սերիաներ)
  • 2004 - « Լեգենդ Տամպուկի մասին» - Ստեփան Բարիբին, հոգեբուժարանի սանիտար
  • 2005 - Սպանել Բելլային - երգչուհի Վասիլիսայի ամուսին և պրոդյուսեր
  • 2005 - Երալաշ (թող. 183, «Կենդանիների աշխարհում») - աղջկա հայրը
  • 2006 - Հանք 2. Ոսկու տենդ - Սանյա Շչերբակ
  • 2006 - Երկուսը արկղիկից (ֆիլմ № 2 «Ստի բույրը») - պրապորշչիկ Լյոխա
  • 2006 - Պատահական ուղեկից - Վասիլի Վերնիդուբ, նախկին բանտարկյալ
  • 2006 - Ռուսերեն թարգմանություն - Դորոշենկո, մայոր
  • 2007 - Արկաիմի առեղծվածը - Վիկտոր Զուբրով, ՌԴ ԱԻՆ աշխատակից
  • 2007 - Լերա - Պավել Սեմենովիչ Տիմոֆեև, Լերայի ամուսնու՝ Դենիս Տիմոֆեևի հայրը
  • 2008 - Սև ձյուն - Միխեյ
  • 2008 - Մուխա - Իվան, բեռնատարի վարորդ, Ֆյոդոր Մուխինի ընկեր և գործընկեր
  • 2008 - Կարմիր բերետ՝ Պավլով, հատուկ նշանակության ջոկատի փոխգնդապետ
  • 2008 – Իմ մայրիկի ընտրությունը - Վյաչեսլավ
  • 2008 - 2010 - Սերը «Հույժ գաղտնի» գրիֆի տակ - Սերգեյ Սելին (եկամեո)
  • 2008 - Ծնողների օր - Սերգեյ Սելին (կամեո)
  • 2008 - Բորոդին։ Գեներալի վերադարձը - Վիկտոր Ստեպովոյ, պաշտոնաթող գեներալ Պավել Բորոդինի քրոջ ամուսինը
  • 2008-2014 - Ձուլարան (1-8 եթերաշրջաններ) - Սերգեյ Սելին («Գաբեն»), ԱԴԾ գնդապետ, հատուկ բաժնի սպա, նախկին հատուկ նշանակության ջոկատի զինծառայող։
  • 2008-2014 - Եղբայրներ - Լեոնիդ Զախարովիչ Մալյուտա («Հին»), պաշտոնաթող պրապորշչիկ[22]
  • 2009 - Գայթակղությունների քաղաք - Վասիլի, բեռնատարի վարորդ
  • 2010 - Կատաղի գոռոց - Գրոմին, հատուկ նշանակության ջոկատի գնդապետ
  • 2010 - Տարօրինակ շարժումներ՝ Պալչիկի քաղաքի քաղաքապետ
  • 2010 - Պատվի հարց - Սերգեյ Սելին (կամեո)
  • 2010 - Մնաս բարով, «Մակարով» - Իլյա Գավրիլովիչ Ստրոև, ՆԳՆ փոխգնդապետ/գնդապետ
  • 2011 - Հանգիստ ուղեկալ - Վլադիմիր Իվանովիչ Գրիցյուկ, ավագ պրապորշչիկ, սահմանային ուղեկալի ավագ[23]
  • 2011 - Պատվի հարց - Ալեքսեյ Սուխարև, ոստիկանության նախկին կապիտան
  • 2012-2013 - Դելտա - Իվան Զախարովիչ Պարխոմենկո, քաղաքային վարչակազմի ղեկավար
  • 2013 - Երթուղի - Բորիս Նովիկով, նախկին քրեական հետախուզության աշխատակից, Նատալյայի ամուսինը, Եվգենիի հայրը
  • 2013 - Շնորհվել է մրցանակ - մայոր
  • 2014 - Լավագույն թշնամիներ - Գլեբ Սերգեևիչ Դանիլով, ոստիկանության փոխգնդապետ, օպերատիվ հետախուզության բաժնի պետ
  • 2014 – Բոբրույսկ-Դաքար (Բելառուս)
  • 2014 - Կորպորատիվ - Վալերայի հայրը
  • 2014 - Ներիր ինձ, մայրիկ - Իվան Պետրովիչ Տուչին, ոստիկանության տեղամասային տեսուչ
  • 2014 - 2015 - Դելտա։ Շարունակություն - Իվան Զախարովիչ Պարխոմենկո, քաղաքային վարչակազմի ղեկավար
  • 2015 - Ժանտախտ - Սերգեյ Սերգեևիչ Վորոբյով, պաշտոնյա
  • 2015 - Նամակներ ապակու վրա։ Ճակատագիր - Ստանիսլավ Սերգեևիչ Կուրգանով, քաղաքապետ
  • 2016 - Կազանովայի ականջօղը - հարուստ հայրիկ
  • 2018-2019 - Ակն ընդ ական - Ալեքսանդր Նիկոլաևիչ Բոգդանով, գնդապետ, ՌԴ ՔՀ քննչական վարչության պետ, հատուկ խմբի ղեկավար Օլեգ Կռիլով.
  • 2019 - Ոստիկանը Ռուբլյովկայից։ Ամանորյա անկարգություններ 2 - Միշա քեռի, ՆԳՆ թոշակառու
  • 2020 - Իսկական անապաստան տղաներ 8 (սերիա No. 251) - Սերգեյ (կամեո)
  • 2020 - Իվանկո - Վասիլի Իվանովիչ Սապրիկին, Անդրեյ Սապրիկինի հայրը
  • 2021 - Ռեգբի - Անդրեյ Պալիչ, սպորտային ակումբի գլխավոր բժիշկ
  • 2021 - Ոստիկանական եղբայրություն - Սերգեյ Ֆեդորովիչ Տարասով, ոստիկանության գնդապետ
  • 2022 - Անհնազանդը - Պետրովիչ
  • 2022 - Բուլտերիեր - Անատոլի, բեռնատարի վարորդ
  • 2022 - Աշխարհի վերջը - Գենադի Բորիսովիչ, ոստիկանության գնդապետ
  • 2022 - Անհնազանդը 2։ Հիշել ամեն բան - Պետրովիչ
  • 2023 - Շալյապին - Իվան Իվանովիչ Շուլգին, բաս
  • 2023 - Իսկական հերոս (ռեժիսոր՝ Ալեքսեյ Տալիզին)

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003-2007 - «Rosava»-ի անվադողերի գովազդային տեսահոլովակերի շարք (Ուկրաինա),
  • 2015 - Եվրոսետ[24],
  • 2021 թվականին Սերգեյ Սելինը դարձավ վարկերի և պարտքերի դուրսգրման հարցերով զբաղվող «Ռոսբանկրոտ» (Սանկտ Պետերբուրգ) իրավաբանական ընկերության «դեմքը» և նկարահանվեց նրա մի շարք գովազդային տեսահոլովակներում[25]։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զատոչկա (ռուս.՝ Заточка) - Նոր շերիֆ (2019)

Ճանաչում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում (01․08․2006) - արվեստի բնագավառում ծառայությունների համար[2],
  • 2011 - Բարեկամության շքանշան (11․06․2011) - ազգային մշակույթի և արվեստի զարգացմանն ուղղված վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[3][4],
  • 2011 - Ռուսաստանի ԱԴԾ առաջին մրցանակի դափնեկիր «Դերասանական աշխատանք» անվանակարգում՝ սահմանապահ ուղեկալի ավագ Վլադիմիր Գրիցյուկի դերի համար («Հանգիստ ուղեկալ» ֆիլմում) և հայրենական կինոյում իրավապահ մարմինների աշխատակիցների դերերի համար[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 «Указ Президента Российской Федерации В. Путина от 1 августа 2006 года № 810 «О награждении государственными наградами Российской Федерации»». Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 «Указ Президента Российской Федерации Д. Медведева от 11 июня 2011 года № 784 «О награждении государственными наградами Российской Федерации»». Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Сергей Андреевич Селин. Биография». // personbio.com. 2014 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. «В 2009 году записал свою первую песню „Ты меня не достанешь!", повествующую о тяжёлой бытовой жизни российских милиционеров»
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Михаил Антонов (2006 թ․ սեպտեմբերի 4). «Сергей Селин: «Хотел сделать из сына мента»». Официальный сайт газеты «Смена» (Санкт-Петербург) // smena.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 Инна Локтева «Настоящий полковник». // «Атмосфера». — 2012. — № 03. — С. 80—85.
  7. «Ценный список — пригодится. Сергей Шинкарёв». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. Постановление Центральной избирательной комиссии Российской Федерации № 96/767-6 от 6 февраля 2012 года «О регистрации доверенных лиц кандидата на должность Президента Российской Федерации Владимира Владимировича Путина». Արխիվացված 2012-12-26 Wayback Machine Официальный сайт ЦИК России // cikrf.ru
  9. Доверенными лицами Путина стали 499 человек — спортсмены, деятели культуры и искусства, науки. Արխիվացված 2019-05-30 Wayback Machine Официальный сайт Всероссийской политической партии «Единая Россия» // er.ru (6 февраля 2012 года). Дата обращения: 4 февраля 2022.
  10. «Российский актер Сергей Селин попал в базу «Миротворца» за незаконное посещение Крыма и пропаганду». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  11. Сергей Селин, актёр (фото из эфира телеканала «РЕН-ТВ», 2020 год) // pbs.twimg.com.
  12. «Дата выхода фильма». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 24-ին.
  13. 13,0 13,1 «Сергей Селин стал дважды отцом — Светская жизнь МК». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  14. «Yandex.CC НОВОСТИ / Сергей Селин разводится с женой». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  15. ««Мент» Селин развелся с женой ради 25-летней любовницы? // KP.RU». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  16. «Сергей Селин: жена не женщина!!! | Кино обзор». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  17. «Источник». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  18. «Наши выпускники». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  19. «У актёра Сергея Селина родилась дочь // KP.RU». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  20. «У актёра Сергея Селина родилась дочка | Шанс on-line». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  21. «Актер из Воронежа Сергей Селин снова стал отцом». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  22. «ВИДЕО. Криминальный телесериал «Братаны» (Россия, «Мостелефильм», 2008—2014 годы, сезоны 1-4, все серии). Информация о сериале, кадры из сериала». Официальный сайт телекомпании «НТВ» // ntv.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  23. 23,0 23,1 Лауреаты премии ФСБ России за 2011 год. Արխիվացված 17 Նոյեմբերի 2013 թվականին. Официальный сайт Федеральной службы безопасности Российской Федерации (ФСБ России) // fsb.ru. Дата обращения: 4 февраля 2022.
  24. «Селин нашел убийцу флагманов». Advertology. 2015 թ․ օգոստոսի 3.(չաշխատող հղում)
  25. ВИДЕО. Рекламный ролик юридической компании «Росбанкрот» (Санкт-Петербург) с участием Сергея Селина. Արխիվացված 2021-12-12 Wayback Machine // youtube.com (опубликовано 18 мая 2021 года)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սելին» հոդվածին։