Սերգեյ Նազարեթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Նազարեթյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1948[1] (76 տարեկան) Հառիճ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երկրաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1971) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Սերգեյ Նորայրի Նազարեթյան (մարտի 30, 1948[1], Հառիճ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաֆիզիկոս։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (1999): ՀԽՍՀ ԳԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտության սեյսմոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող (1974-1978)։ ՌԴ բնական ԳԱ անդամ (2000)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Նազարեթյանը ծնվել է 1948 թվականի մարտի 30-ին Հայաստանի Հառիճ գյուղում (այժմ՝ Հայաստանի Շիրակի մարզում)։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաֆիզիկայի ֆակուլտետը։ 1972-1975 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1974-1978 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական սեյսմոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող, 1978-1979 թվականներին՝ լաբորատորիայի վարիչ, 1979-1981 թվականներին՝ գիտքարտուղար, 1981-1992 թվականներին՝ գիտական գծով փոխտնօրեն։ 1992 թվականից եղել է Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության գործադիր տնօրեն։ Մշակել է խորքային բեկվածքների անջատման մեթոդիկա, զարգացրել ուժեղ երկրաշարժերի առաջացման բեկվածքային հանգույցների տեսությունը, մշակել է Հայաստանի բնակավայրերի սեյսմիկ ռիսկի գնահատման մեթոդիկան։ Մասնակցել է Հայաստանի և Կովկասի առանձին շրջանների սեյսմիկ վտանգների գնահատման և 22 քաղաքների սեյսմիկ ռիսկի քարտեզների կազմմանը[3]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ անդամ (1997)
- ՌԴ բնական ԳԱ անդամ (2000)։
- Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (ՀՃԱ) անդամ (2002)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ Մ. Լոմոնոսովի անվան մեդալ (2000)
- Հայաստանի նախագահի Անանիա Շիրակացի մեդալ (2011)
- Հայաստանի վարչապետի ոսկե հուշամեդալ (2013)
- Գյումրու պատվավոր քաղաքացի (2018)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի երկրաբանական եզակի հուշարձանները։ Ուղեցույց զբոսաշրջիկի համար, Երևան, 2000 (համահեղինակ)։
- Սեյսմիկ պաշտպանությունը և նրա կազմակերպումը, Գյումրի, 2002 (համահեղինակ)։
- Глубинные разломы территории Армянской ССР, Ереван, 1984.
- Сейсмическая защита и ее организация: Учебное пособие, Ереван, 2004.
- Сейсмическая опасность и риск территории городов зоны Спитакского землетрясения 1988г. Изд. “Гитутюн” НАН РА. Ереван, 2013.
- Региональные разломы территории РА по геофизическим данным и их сейсмичность”, Изд. “Гитутюн” НАН РА. Ереван, 2015.(соавтор)
- The 1988 Spitak Earthquake in Photos, Facts and Comments. Yerevan, Publishing Hause ,,Gitutjun,, National Academy of Science RA, 2018.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7391
- ↑ www.raen.am http://www.raen.am/members/n1.html. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 195։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակի երկրաշարժը աշխարհում մնում է ամենաուսումնասիրվածը․ Սերգեյ Նազարեթյան
- «Երկրաշարժի ժամանակ խոցելի են հատկապես դպրոցների շենքերը». Սերգեյ Նազարեթյան, Առավոտ, Լուրեր Հայաստանից
- Հետխորհրդային երկրներից Հայաստանն առաջինն էր, որ ստեղծեց սեյսմակայուն շինարարության նոր նորմեր Արխիվացված 2019-03-29 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Նազարեթյան» հոդվածին։ |
|