Սերգեյ Միքայելյան (դահուկորդ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Միքայելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Միքայելյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | դահուկորդ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 27, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գոռնո-Ալտայսկ, Ռուսաստան |
Մարզիչ(ներ)՝ | Ալլա Միքայելյան[1] և Q59601701?[1] |
Սերգեյ Արթուրի Միքայելյան (ապրիլի 27, 1992, Գոռնո-Ալտայսկ, Ռուսաստան), հայ դահուկորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն։ Վանկուվերի (2010) և Սոչիի (2014) օլիմպիական խաղերի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Միքայելյանը ծնվել է 1993 թվականին Ռուսաստանի Գոռնո-Ալտայսկ քաղաքում՝ դահուկորդներ Արթուր Միքայելյանի և Ալլա (Կապչիկաևա) Միքայելյանի ընտանիքում։ Մեծացել է Հայաստանի Շիրակի մարզի Աշոցք գյուղում, որտեղ 10 տարեկանից զբաղվել է դահուկավազքով։ Անձնական մարզիչն է եղել հայրը։ Ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 2010 թվականին դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն և իրավունք ստացել իր երկիրը ներկայացնելու Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերում, որտեղ զբաղեցրել է 70-րդ տեղը 15 կմ ազատ ոճի մրցավազքում[2][3]։
2011 թվականի օգոստոսին Նորվեգիայի Էուրա քաղաքում մասնակցել է աշխարհի առաջնության անվավոր դահուկների երիտասարդական մրցումներին։ 17 կմ ազատ ոճի մրցավազքում Սերգեյը ցուցաբերել է լավագույն արդյունք՝ 35 րոպե, 18 վայրկյան և զբաղեցրել առաջին տեղը, իսկ 10.8 կմ հեռավորության վրա ավարտել է երրորդը և ստացել բրոնզե մրցանակ[4]։
2011 թվականի դեկտեմբերի 21-ին Սերգեյ Միքայելյանը մասնակցել է «Սկանդինավիայի գավաթին»։ Մասնակցել է մինչև 20 տարեկան տարիքային խմբում և 15 կմ տարածքում ազատ ոճում ունենալով 38,11 վայրկյան արդյունք՝ զբաղեցրել 3-րդ տեղը։ Մինչ այդ Միքայելյանը հաղթել է Ֆինլանդիայի Մուոնիո քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում[5]։
2012 թվականի հունվարին Էրզրումում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը նախապատրաստվելիս Սերգեյ Միքայելյանը հաղթել է Չեխիայում անցկացված միջազգային մրցաշարի մասնակցություն, որին մասնակցել է 350 մարզիկ[6]։
2017 թվականին Ալմա-Աթայի Ունիվերսիադայում 10 կմ դասական ոճի մրցավազքում զբաղեցրել է չորրորդ տեղը և դարձել բրոնզե մեդալակիր։ Այս հաջողության շնորհիվ պատմության մեջ մտավ որպես առաջին հայ մարզիկը, ով Ձմեռային ունիվերսիադայում արժանացել է մեդալի[7]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր՝ Միքայելյան Արթուր, դահուկորդ
- Մայր՝ Միքայելյան (Կապչիկաևա) Ալլա Անատոլևնա (19.12.1969), խորհրդային և հայ դահուկորդ։ ԽՍՀՄ մրցաշարի հաղթող, 1998 թվականի Նագանոյի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Григорян А. Лыжный ход Сергея Микаеляна (ռուս.) // Ноев Ковчег — 2013. — вып. 5 (211).
- ↑ «Սերգեյ Միքայելյան. Իմ 2-րդ Օլիմպիական խաղերում ավելի լավ արդյունք եմ ակնկալում ցույց տալ». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Օլիմպիական Սերգեյ Միքայելյան. Երբեմն նույնիսկ մասնակցությունն արդեն նվաճում է | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Де-Факто // Лыжник Сергей Микаелян — чемпион мира Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
- ↑ PanARMENIAN // Лыжник Сергей Микаелян занял 3 место на «Кубке Скандинавии» Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
- ↑ Голос Армении // Готовясь к чемпионату мира Արխիվացված 2012-01-28 Wayback Machine Архив Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
- ↑ Историческая бронза
- ↑ [«Профиль Аллы Микаелян на сайте Sports-reference.com(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին. Профиль Аллы Микаелян на сайте Sports-reference.com(անգլ.)]