Ալլա Միքայելյան
| Ալլա Միքայելյան | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Մասնագիտացում | դահուկորդ և cross-country skiing coach |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1969 (56 տարեկան) |
Ալլա Անատոլիի Միքայելյան (օրիորդական ազգանունը՝ Կապչիկաևա, դեկտեմբերի 19, 1969), խորհրդային դահուկորդուհի, մարզիչ։ 1998 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալլա Անատոլևնան դահուկավազքով զբաղվել սկսել է տսնմեկ տարեկանից։ Իր կարիերայի հիմնական հաջողություններին հասել է պատանեկան տարիքում։ 1988 թվականի ԽՍՀՄ առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ Պրոֆմիության թիմի կազմում։
1995 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, ինչից հետո համաձայնել է վերսկսել կարիերան և ներկայացնել երկիրը 1998 թվականին Նագանոյում անցկացվող Օլիմպիական խաղերում, որտեղ եղել է հավաքականի դրոշակակիրը խաղերի բացման արարողության ժամանակ։ Օլիմպիական խաղերի ժամանակ իր միակ մրցավազքում (30 կմ ազատ ոճով) զբաղեցրել է վերջին՝ 58-րդ տեղը։
Ամուսնու՝ Արթուր Միքայելյանի հետ զբաղվել է մարզչական գործունեությամբ, նրանց «ենթակաների» թվում եղել են Օլիմպիական խաղերի մասնակիցներ, ինչպիսիք են նրանց որդիներ Սերգեյը (1992) և Միքայելը (1999)[2], ինչպես նաև Արթուր Եգոյանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Alla Mikayelyan Olympic Results». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Григорян А. Лыжный ход Сергея Микаеляна // Ноев Ковчег — 2013. — вып. 5 (211).
- ↑ Օլիմպիական Արթուր Եղոյան. Բոլորիս ակնկալիքը հաջող և լավ մասնակցությունն է Սոչիում