Ֆլորա Նախշքարյան
Արտաքին տեսք
| Ֆլորա Վլադիմիրի Նախշքարյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 19, 1949[1] (76 տարեկան) |
| Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Մասնագիտություն | խմբագիր |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Հայաստանի ժուռնալիստների միություն |
Ֆլորա Վլադիմիրի Նախշքարյան (սեպտեմբերի 19, 1949, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, խմբագիր։ ՀՀ վաստակավոր լրագրող (2009)։ «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1980)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորա Նախշքարյանը ծնվել է 1949 թվականին Թբիլիսիում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1971-1976 թվականներին եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի «Հասարակական գիտությունների բանբեր» պարբերականի խմբագիր, 1976-1992 թվականներին աշխատել է «Կոմունիստ» թերթի խմբագրությունում, եղել է թերթի թղթակից, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ։ 1992 թվականից «Գոլոս Արմենիի» (նախկին՝ «Կոմունիստ») ռուսական թերթի գլխավոր խմբագիրն է[2][3][4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսինը՝ փաստաբան Ռուբեն Սահակյան[5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ Մովսես Խորենացու մեդալ, 2001
- ՀՀ վաստակավոր լրագրող, 2009
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=12830
- ↑ «Հայաստանի թերթերի ապագան. «Գոլոս Արմենիի»». 2016 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Ֆլորա Նախշքարյան, «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
- ↑ Ամուր կապող օղակ