Սերգեյ Կոխանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Կոխանովիչ
ռուս.՝ Сергей Коханович
հոկտեմբերի 20, 1921(1921-10-20) - հոկտեմբերի 26, 1956(1956-10-26) (35 տարեկանում)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհրետանի
Ծառայության տարիներ1939-1956
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Սերգեյ Նիկոլաևիչ Կոխանովիչ (ռուս.՝ Сергей Николаевич Коханович, 20 հոկտեմբերի, 1921, Մոսկվա26 հոկտեմբերի, 1956, Բուդապեշտ), Խորհրդային բանակի գնդապետ, 1956 թվականի Հունգարական հեղափոխության ճնշման մասնակից, Սովետական Միության հերոս (1956

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Կոխանովիչը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում։ Ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին զորակոչվել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակ։ 1941 թվականին Սերգեյ Կոխանովիչն ավարտել է Մոսկվայի հրետանային ուսումնարանը։ Նույն թվականի հոկտեմբերից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ կռվելով մինչև պատերազմի ավարտը։ 1951 թվականին Սերգեյ Կոխանովիչն ավարտել է Ռազմական հրետանային ակադեմիան։ 1956 թվականի աշնանը նա ծառայում էր Ռումինիայում և եղել է Առանձին մեքենայացված բանակի 33-րդ գվարդիական մեքենայացված դիվիզիայի 1195-րդ հրետանային գնդի հրամանատար[1]։

Սերգեյ Կոխանովիչի շիրիմը Վագանկովյան գերեզմանատանը

1956 թվականի հոկտեմբերի 23-ին Սերգեյ Կոխանովիչը մեկնել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետություն և ակտիվորեն մասնակցել Հունգաական հեղափոխության ճնշման ուղղությամբ տարվող մարտական գործողություններին։ Հոկտեմբերի 25-ին նրա դիվիզիայի զորամասերը, չունենալով քարտեզ կամ ուղեկցող, մոլորվել են Բուդապեշտում։ Սերգեյ Կոխանովիչը կարողացել է վերականգնել զորամասերի վերահսկողությունը՝ գտնելով շատ զորամասեր ու կազմակերպելով պաշտպանություն։ Բուդապեշտի փողոցներից մեկում նա մահացու վիրավորվել է գլխից և հաջորդ օրը մահացել։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը[1]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1956 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանով «զինվորական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության ու խիզախության համար» գնդապետ Սերգեյ Կոխանովիչին շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ Նա պարգևատրվել է նաև Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, Կարմիր աստղի երկու շքանշաններով և մի շարք մեդալներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.