Սերգեյ Կապլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կապլին
 
Կուսակցություն՝ Եվրոպական համերաշխություն և Socialist Party of Ukraine?
Կրթություն՝ National University of Food Technologies? և Շևչենկոյի անվան համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 15, 1979(1979-12-15) (44 տարեկան)
Ծննդավայր Օպրիշկի, Գլոբինոյի շրջան, Պոլտավայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ուկրաինա
 
Ինքնագիր Изображение автографа

Սերգեյ Նիկոլաևիչ Կապլին (ուկրաիներեն՝ Сергій Миколайович Каплін, դեկտեմբերի 15, 1979(1979-12-15), Օպրիշկի, Գլոբինոյի շրջան, Պոլտավայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքագետ, VII-VIII գումարման ժողովրդական պատգամավոր։ «Հասարակ մարդկանց կուսակցության» (հետագայում՝ սոցիալ-դեմոկրատական) ղեկավար։ Ուկրաինայի նախագահի թեկնածու (2019 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գոբինսկու շրջանի Օփրշկի գյուղում։ Սերգոյ Կապլինի հայրը Չեռնոբիլի ատոմակայանում վթարի վերացնողներից էր, որից հետո հիվանդացել է քաղցկեղով և մահացել։

Ավարտել է Ուկրաինայի սննդի տեխնոլոգիաների պետական համալսարանը՝ ձեռնարկության տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2011 թվականին ընդունվել է Կիևի Վ. Գետմանի անվան տնտեսական ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

2003-2006 թվականներին Կրեմենչուգի կաշվի և թամբի գործարանի գործադիր տնօրեն։ 2005-2010 թվականներին Էկոլոգիական ռեսուրսների կորպորացիայի տնօրեն։ «Ներդրողների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր և ղեկավար (2006-2013)։

2008-2011թվականներին Ջրային էներգիայի և էներգախնայողության ինստիտուտի տնօրեն։

2008-2013 թվականներին Սերգոյ Կապլինը ղեկավարել է Ուկրաինայի Երիտասարդ ձեռնարկատերերի լիգան։

2022 թվականին պաշտպանել է իր դոկտորական թեզը՝ իրավագիտության փիլիսոփայության դոկտորի աստիճան ստանալու համար[1]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին միացել է «Վիտալի Կլիչկոյի Ուդար» կուսակցությանը։ 2012 թվականին որպես «Ուդար»-ի թեկնածու՝ մասնակցել է Պոլտավայի խորհրդարանական ընտրություններին և ընտրվել ժողովրդական պատգամավոր։

Խորհրդարանում եղել է «Ուդար» խմբակցության անդամ, Ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի քարտուղար։

2014 թվականին Վերին Ռադայի արտահերթ ընտրություններում Պոլտավայի ընտրատարածքում առաջ է անցել «Պետրո Պորոշենկոյի դաշինք»-ից։

Խորհրդարանում եղել է «Պետրո Պորոշենկո դաշինք» խմբակցության պատգամավոր (մինչև 2016 թվական), Սոցիալական քաղաքականության, զբաղվածության և կենսաթոշակային ապահովագրության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

Հասարակ մարդկանց կուսակցության[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 27-ից Սերգեյ Կապլինը ղեկավարել է «Հասարակ մարդկանց կուսակցությունը»[2][3]։ Պատգամավորի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կապլինը զբաղված է այն թիմի ձևավորմամբ, ում հետ պատրաստվում է մասնակցել ընտրություններին։ Կուսակցության հիմնական խնդիրներից էր օլիգարխների և կոռուպցիայի դեմ պայքարը[4][5][6]։ Թեև «Չեսնո» հասարակական շարժումը նշել է, որ կուսակցության անդամների և հովանավորների թվում էին մարդիկ, ովքեր ներգրաված էին կոռուպցիոն սկանդալների մեջ, ինչպիսիք են Սերգեյ Մամոյանը և կուսակցության առաջնորդը՝ Կապլինը, նաև Սերգեյ Լյոոչկինը, ով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ օլիգարխիկ կապի մեջ էր։ Բացի այդ, նորաստեղծ քաղաքական ուժը մեղադրվում էր Կրեմլի հետ կապեր ունենալու մեջ[7]։

Կուսակցության անվանափոխումը սոցիալ-դեմոկրատների[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 6-ին Սերգեյ Կապլինը «Հասարակ մարդկանց կուսակցություն»-ն անվանափոխել է «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության»՝ հիմնավորելով, որ իր նոր կուսակցությունը համագործակցելու է արհեստակցական միությունների հետ, քանի որ պատգամավորը Վերին Ռադայում Ուկրաինայի արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչն է։ Նշենք, որ սա Ուկրաինայի երրորդ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է։ Կան նաև Ուկրաինայի 1993 թվականին և 1996 թվականին գրանցված սոցիալ-դեմոկրատական կուսակցություններ։

Պետրո Պորոշենկոյի դաշինք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 23-ին Ուկրաինայի Վերին Ռադայի պատգամավոր Սերգեյ Կապլինն իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է «Պետրո Պորոշենկոյի դաշինք» և «Եվրոպական Ուկրաինա» խորհրդարանական խմբակցությունների կոալիցիայից դուրս գալու մասին։ Պատգամավորը հիմնավորել է իր որոշումը. «Չհաջողվեց քվեարկել Արսենի Յացենյուկի հրաժարականի օգտին»[8][9]։

2018 թվականի նոյեմբերի 1-ին ռուսական պատժամիջոցներ են կիրառվել Ուկրաինայի 322 քաղաքացիների նկատմամբ, որոնց թվում էր Սերգեյ Կապլինը[10]։

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 14-ին Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը Պոլտավայի մարզում Սերգեյ Կապլինի նկատմամբ քրեական գործ է հարուցել`ըստ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի։ Դատավորն ուսումնասիրելով Պոլտավայի շրջանում Եվրոմայդանի ակտիվիստների դեմ գործը` դիմել է ոստիկանությանը հայտարարելով, որ դատաքննության ընթացքում պատգամավորը սպառնացել է իրեն։ Իսկ Սերգեյ Կապլինը հետագայում հայտարարել է, որ ոչ մեկի չի սպառնացել, այլ միայն կոչ է արել դատել օրենքի նորմերին համապատասխան[11][12]։

2014 թվականի նոյեմբերի 18-ին Պոլտավայի քաղաքային խորհրդի շենքի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ընթացքում Սերգեյ Կապլինը Պոլտավայի քաղաքապետ Ալեքսանդր Մամայի գրասենյակի դուռը կացնով է բացել։ Քաղաքապետարանից դուրս գալուց հետո Կապլինը սենյակում աղ է լցրել։ Ցուցարարները պահանջում էին արագ արձագանքել[13][14][15]։

2017 թվականի հուլիսի 18-ին Սերգեյ Կապլինը Կիևի Պեչերսկի դատարանի կողքին կռվել է պատգամավոր Իգոր Մոսիյչուկի հետ։ Միջադեպը տեղի է ունեցել Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ կուսակցության դեմ կազմակերպված հանրահավաքի ժամանակ։

2017 թվականի դեկտեմբերի 20-ին Արդարադատության նախարարության շենքի մոտ ոստիկանները ձերբակալել են Սերգեյ Կապլինին և Ալեքսանդր Սուգոնյանկոյին։ Բաժանմունքի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 30 հոգանոց խումբը մտել է շենք, կոտրել դռան փականը և դռների վրա փակցրել պաստառներ։ Քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն)[16][17][18]։

Ուկրաինայի սոցիալիստական կուսակցության ղեկավարի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 30-ին Սերգեյ Կապլինն ընտրվել է Ուկրաինայի սոցիալիստական կուսակցության համաուկրաինական համաժողովում[19][20]։ Մինչդեռ կուսակցությունների Ռեստրում Արդարադատության նախարարությունը ներկայացրել է մեկ այլ ղեկավարություն, որը հակասում է կուսակցության քաղաքական խորհրդի որոշումներին և հրաժարվել փոփոխություններ կատարել Ռեստրում։ Ավելի վաղ կուսակցությունը ղեկավարել է Ալեքսանդր Մորոզը, ով 2012 թվականին իր լիազորությունները փոխանցել է Պավել Ուստենկոյին[21]։ 2014 թվականին Ուկրաինայի սոցիալիստական կուսակցության քսաներորդ արտահերթ համագումարում Նիկոլայ Ռուդկովսկին ընտրվել է կուսակցության նախագահ[22]։ 2015 թվականի օգոստոսին Ռուդկովսկին իր խնդրանքով ազատվել է պաշտոնից, իսկ Նիկոլայ Սադովոյը ընտրվել նախագահ։ 2017 թվականին Սադովոյի կողմից հրավիրված համագումարում Կապլինը ընտրվել է կուսակցության նոր նախագահ[23]։

Ալիմենտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարին Ուկրաինայի Արդարադատության նախարարության միջոցով սոցցանցերում հայտնվել է դեբիտորների ցուցակը, որտեղ Սերգեյ Կապլինը հանդիսանում է որպես ալիմենտի վճարման պարտապան[24][25][26]։ Հետագայում Կապլինը հերքել է այդ տեղեկությունը, նշելով, որ դա «խարդախություն» է և խոստացել խոսել արդարադատության նախարար Պավել Պետրենկոյի հետ[27]։

Ֆինանսավորման աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2016 թվականի էլեկտրոնային հռչակագրի, Գերագույն ռադայում Սերգեյ Կապլինի աշխատավարձը սահմանվել 150,232 գրիվնա, իսկ պատգամավորական պարտականությունների կատարման համար իրականացված ծախսերի փոխհատուցումը կազմել է 169,871 գրիվնա։ Ուկրաինայի տարածքում ճանապարհորդության փոխհատուցումը կազմել է 26 136 գրիվնա[28]։ Կապլինը հռչակագրի մեջ նշել է Kia Magentis մակնիշի մեքենա և Ուկրաինայի քաղաքացու կողմից ստացել 57,230 գրիվնա նվեր[29]։

ԶԼՄ-ներում հրապարակվել են տեղեկություններ Կապլինիի անօրինական բիզնեսից ստացված եկամուտների մասին՝ շնորհիվ Կապլինի կուսակցության, Պոլտավայի քաղաքային խորհրդի անդամ և պատգամավոր Սերգեյ Մամոյանի հետ կապերի, ում հայրը` Չոլո Մամոյանը Ուկրաինայի անվտանգության ծառայության պետի տեղակալ Պավել Դեմչինի միջոցով ղեկավարում է անօրինական բիզնեսներ[30][31][32][33][33][34]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Կափլինը նախորդ ամուսնություններից ունի երեք երեխա։ Քաղաքագետի խոսքերով, նա այսօր երջանիկ է իր պոլտավացի կնոջ հետ[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мистецтво обіцяти, або як Сергій Каплін став одним з наймедійніших полтавських депутатів - yes-poltava.com.ua» (ուկրաիներեն). 2022 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «В Украине появился очередной "проект Левочкина" - Сергей Каплин возглавил "Партию простых людей". - Форум Української Правди». Форум Української Правди. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  3. «Непростой Каплин создал и возглавил Партию Простых Людей». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  4. «Каплин возглавил "Партию простых людей"». korrespondent.net. 2015 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  5. «Сергей Каплин возглавил Партию простых людей». 112 Украина. 2015 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  6. «Каплин возглавил Партию простых людей и анонсировал ее участие в местных выборах». gordonua.com. 2015 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  7. «"Партией простых людей" Каплина и "Народным контролем" Добродомова руководят из России, - журналист». ipress.ua (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  8. Korrespondent.net. «Два нардепа заявили о выходе из коалиции» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  9. «Нардепы Каплин и Сугоняко выходят из парламентской коалиции» (ռուսերեն). 112.ua. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  10. «Под экономические санкции России попали 127 нардепов — Чесно». Украинская правда. 2018 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «Против депутата от УДАРа Сергея Каплина открыли уголовное производство за угрозы судье». korrespondent.net. 2014 թ․ փետրվարի 14. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  12. «На нардепа Каплина завели дело». Левый берег. 2014 թ․ փետրվարի 14. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  13. «"Окно в Европу". В Полтаве нардеп топором вырубил дверь в кабинет мэра». korrespondent.net. 2014 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  14. «Ударовец Каплин топором выбил дверь в кабинет мэра Полтавы». ТСН. 2014 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  15. «Новоизбранный нардеп устроил погром в кабинете полтавского мэра». Левый берег. 2014 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  16. «Каплин и Мосийчук подрались под Печерским судом». Зеркало недели. 2017 թ․ հուլիսի 18. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  17. «Нардепы БПП и Радикальной партии подрались под Печерским судом». Эспрессо TV. 2017 թ․ հուլիսի 18. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  18. «Нардепы Каплин и Мосийчук подрались у Печерского суда - СМИ». УНИАН. 2017 թ․ հուլիսի 18. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  19. «Задержание нардепа Каплина: в полиции рассказали свою версию инцидента». Обозреватель. 2017 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  20. «Полиция задержала двух нардепов». gazeta.ua. 2017 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  21. admin1. «Соціалістична партія України. Офіційний сайт - ПОЛІТВИКОНКОМ СОЦПАРТІЇ ЗАСУДИВ КОРУПЦІЙНІ ДІЇ МІН'ЮСТУ ТА ЧЕРГОВІ МАХІНАЦІЇ З РЕЄСТРАЦІЙНИМИ ДОКУМЕНТАМИ СПУ» (ուկրաիներեն). socparty.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  22. «Юристи розповіли про унікальний судовий процес щодо СПУ, яку очолив Кива». Інформатор (ուկրաիներեն). 2017 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  23. «Киву виключили з «очолюваної ним» Соцпартії». Українська правда. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  24. «В позорном списке алиментщиков оказались нардеп Каплин и экс-министр Швайка». ТСН.ua (ռուսերեն). 2018 թ․ փետրվարի 6. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  25. «Каплин задолжал матери его ребенка больше 100 тысяч гривен алиментов». Апостроф (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  26. «Каплин оказался в реестре неплательщиков алиментов». Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  27. «"Это была афера Авакова и Петренко". Каплин заявил, что у него нет задолженности по алиментам». Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  28. «Сергій Варламов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  29. «Перегляд декларації» (ուկրաիներեն). Единый государственный реестр деклараций. 2017 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  30. «Кто финансирует социал-демократов Сергея Каплина?». Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  31. «Партию Каплина финансируют экс-соратники Януковича - СМИ». Апостроф (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  32. «Кто финансирует социал-демократов Сергея Каплина?». for-ua.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  33. 33,0 33,1 «Каплин получает деньги для своей партии из нелегального игорного бизнеса, - расследование». URA-Inform.Com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  34. «Кто финансирует социал-демократов Сергея Каплина?». News.meta.ua. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  35. «Сергій Каплін, голова Соціалістичної партії України» (ուկրաիներեն). Телеканал «Місто». Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]