Սերգեյ Բոդրով Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սերգեյ Բոդրովից)
Սերգեյ Բոդրով Կրտսեր
ռուս.՝ Сергей Сергеевич Бодров
Ծնվել էդեկտեմբերի 27, 1971(1971-12-27)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Մահացել էսեպտեմբերի 20, 2002(2002-09-20)[1] (30 տարեկան)
Մահվան վայրՀյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետի պատմության և արվեստի տեսության բաժին
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հաղորդավար, հեռուստահաղորդավար և ռեժիսոր
Ծնողներհայր՝ Սերգեյ Բոդրով
Երեխա(ներ)Olga Bodrova?
Պարգևներ և մրցանակներ

Սերգեյ Սերգեևիչ Բոդրով (ռուս.՝ Сергей Сергеевич Бодров, դեկտեմբերի 27, 1971(1971-12-27)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2] - սեպտեմբերի 20, 2002(2002-09-20)[1], Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ռուսաստան), ռուս դերասան, ռեժիսոր, սցենարիստ։

Բոդրովը, իր նկարահանման խմբի հետ միասին, անհայտ կորել է Կարմադոնի կիրճում, որտեղ իրականացնում էին «Սվյազնոյ» (ռուս.՝ «Связной») ֆիլմի նկահարումները։ Դեպքը տեղի է ունեցել Կոլկա սառույցի հոսքի պատճառով[3]։

Սերգեյ Բոդրովը գլխավոր դերերում է խաղացել հետևյալ ֆիլմերում.

  • «Կովկասի գերին» (ռուս.՝ «Кавказский пленник»), ռեժիսոր՝ Սերգեյ Բոդրով ավագ,
  • «Եղբայր» (ռուս.՝ «Брат»), ռեժիսոր՝ Ալեքսեյ Բալաբանով,
  • «Ստրինգեր» (ռուս.՝ «Стрингер»), ռեժիսոր՝ Պավել Պավլիկովսկի,
  • «Արևելք-Արևմուտք» (ռուս.՝ «Восток-Запад»), ռեժիսոր՝ Ռեժիս Վարնյե,
  • «Եղբայր 2» (ռուս.՝ «Брат 2»), ռեժիսոր՝ Ալեքսեյ Բալաբանով,
  • «Արջի համբույր» (ռուս.՝ «Медвежий поцелуй»), ռեժիսոր՝ Սերգեյ Բոդրով ավագ։

Բոդրովը եղել է նաև մի քանի հաղորդաշարերի վարող, այդ թվում՝ «Վերջին հերոս» («ռուս.՝ Последний герой») ռեալիթի շոուի առաջին սեզոնի։

Բոդրով կրտսերը արժանացել է բազմաթիվ մրցանակաների ու պարգևների (նաև հետմահու), այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակին (1997 թ.-ին)։

Սերգեյի հայրը՝ Սերգեյ Բոդրով ավագը, հայտնի կինոռեժիսոր է, իսկ մայրը՝ Վալենտինա Նիկոլաևնան, մշակութագետ է, ամուսնալուծված են 1984 թվականից։

Սերգեյը կրտսերը ամուսնացած է եղել Սվետլանա Բոդրովայի հետ և ունի երկու երեխա՝ տղա (Ալեքսանդր Բոդրով, ծնված՝ 27.08.2002 թ.) և աղջիկ (Օլգա Բոդրովա, ծնված՝ 24.07.1998 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #128354097 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «10 лет кармадонской катастрофе: ученые спорят о том, что убило 125 человек, включая Бодрова-младшего». NEWSru.com. 2012 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24–ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]