Սերգեյ Բերեժնոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Բերեժնոյ
Meeting in Saint Petersburg at April 2007.jpg
Ծնվել էդեկտեմբերի 16, 1966(1966-12-16) (52 տարեկան)
ԾննդավայրՍևաստոպոլ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող և mind gamer
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունSevastopol National Technical University
ՊարգևներQ4373231?

Սերգեյ Վալերովիչ Բերեժնոյ (դեկտեմբերի 16, 1966, Սևաստոպոլ), ռուս և ուկրաինացի լրագրող, գրող և թարգմանիչ: Ապրում է Կիևում: ЛIГА.net լրատվական գործակալությունում լրագրող է աշխատում[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 16-ին Սևաստոպոլում:1984-1989-ական թվականներին սովորել է Սևաստոպոլի սարքաշինական ինստիտուտում «էլեկտրոնային հաշվիչ մեքենաների» մասնագիտության գծով: 1984 թվականին հանդիսացել է Սևաստպոլի «Ստալկեր» ակումբի, «Ախտիար» գեղարվեստական ինքնագործունեության երգի ակումբի և СПИ (СТЭМ) էստրադային մանր երկերի ուսանողական թատրոնի ֆանտաստիկական սիրահարը: Որպես СТЭМа դերասան մասնակցել է ութ ներկայացման, 1989 թվականին թատրոնի հետ մեկնել է Մինսկի СТЭМа-ի փառատոնին «Հ անտառի հեքիաթներ» ներկայացմամբ, որը փառատոնին զբաղեցրել է առաջին տեղը: 1988 թվականին նա համալսարնից հեռացել է իր խնդրանքով և ևս մեկ տարի ամբիոնում աշխատել է որպես լաբորանտ:

«Ֆանտաստիկ» գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն 1988 թվականին Անդրեմ Չերտոկովի հետ հիմնադրեց Սևաստպոլի «Ատլանտիս» ֆանտաստիկական սիրահարների ակումբը, 1989 թվականի սկզբին աշխատելով որպես նրա նախագահ: Մասնակցել է «Օվերսան» ամսագրի ստեղծմանն ու հրատարակմանը (1988-1989, խմբագիր Անդրեյ Չերտկով): 1989 թվականին սկսեց հրատարակել «Օվերսան-Ինֆորմ» տեղեկագիրը, 1990-ին «Ֆենզոր» ամսագիրը: Ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ էր:

  • «АБС-համապատկեր» (1989 Սարատով, խմբագիր Վադիմ Կազակով),
  • «Սիզիֆ» (1990-1991 Լենիգրադ, խմբագիր Անդրեյ Նիկոլաև), ամսագիր «Ինտերկով» (1991-1994 Սանկտ-Պետերբուրգ, խմբագիր Անդրեյ Չերտկով): Խմբագրել է մասնգիտական «Z.E.T.» ֆանտաստիկան ալմանախը (1992 Դնեպրոպետրովսկ-Սևաստոպոլ-դուրս է եկել միայն մեկ «օդաչուական» համար): 1993- 1994-ական թվականներին՝ «Սևաստոպոլի թերթ»-ի համապարփակ աշխատակից
  • լրահաղորդ,
  • սյունակագիր,
  • քաղաքական տեսաբան,
  • զանազանտեխնիկական խմբագիր:

Սանկտ-Պետերբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ: «Terra Fantastica» հրատարակչությունում աշխատել է որպես խմբագիր, մի շարք հայրենական գրողների գրական ներկայացուցիչ էր: Անդրեյ Նիկոլաևի հետ հրատարակել է «Օբերհամ» (1991-1994) և «Երկու հարյուր» (1994-1996) ամսագրերը: «Օզոն» ինտերնետ-խանութի հիմնադրման պահից աշխատել է այս նախագծում-նախ որպես գրքի բաժնի խմբագիր, ապա որպես զարգացման գծով տնօրեն: 2001 թվականի փետրվարին նա հեռացավ նախագծից իր ամբողջ տեղեկատվական խմբագրության հետ և գնաց աշխատելու Պետերբուրգի «Internet Projects» ընկերությունում, իսկ 2002 թվականի մարտից աշխատել է առաջատար խմբագիր «Բարակուդա» դայվինգ պորտալում: 2003 թվականի հունիսից աշխատանքի է անցել PixArt խմբում որպես մենեջեր նախագծի մշակման, ստեղծման և զարգացման համար[2]: 2004 թվականի նոյեմբերից մինչև 2007 թվականի սեպտեմբերը՝ «Ամֆորա» հրատարակչության խմբագրության ղեկավարներից մեկը: Քննադատական, հրապարակախոսական և վերլուծական աշխատությունների հեղինակ, որոնք հրապարակվում են պարբերականներում, այդ թվում ամսագրերում[3]:

  • «Նևա»,
  • «Նոր աշխարհ»,
  • «Եթե»,
  • «Ֆանտաստիկայի աշխարհ»,
  • «Աստղային ճանապարհ»,
  • «Internet աշխարհ»,
  • «Պիտեր Book»,
  • «Կեսօրին 21-րդ դար»,
  • «[про] իսկական կինո»,
  • «Mr. First»,
  • «Total DVD»,
  • «FANтастика»,
  • «Locus» ԱՄՆ,
  • «Տերա-ֆանտաստիկա»(Բալգարիյա),

թերթերում:

  • «Գրաբարյան տեսություն»,
  • «ExLibris — НГ»,
  • և ուրիշներ,

ժամանակակից հայրենական գրողների գրքերին տալով առաջաբան և վերջաբան[4]: Հրապարակվեց նաև կեղծանունների տակ:

  • Ա. Բերեստ (արտասահմանյան ֆանտստիկաների թարգմանիչ)
  • Պ. Վերլուխին
  • Ա. Կոստլին
  • Գ. Լապչատի
  • Սերգեյ Պանշին
  • Անդրեյ Պարավոզով
  • Ա. Պրիվալով
  • Մ. Ստենդալ
  • Ալեքսեյ Դ. Սադեցկիհ
  • Ա. Ս. Բերնիկ (Անդրեյ Նիկոլաևի հետ միասին)
  • Մ. Շուկորակով (Անդրեյ Նիկոլաևի հետ միասին)

Սերգեյ Վալերեվիչ հրապարակել է (կեղծանունով «Սերգեյ Ստրելեցկի») մի քանի պատմվածքներ և «Գաղտնի նյութեր»սերիալի երկու նովելներ:

  • «Օձի խորխ»

և

  • « Վերջին որսը»:

Ֆիդոնետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիդոնետում իր գործունեության ընթացքում ստեղծել է RU.SF.NEWS և PVT.NIICHAVO эхоконференции, միաժամանակթողարկել են «Կամելոտա գրադարան»(ֆայլային հայրենի ֆանտաստիկական հավաքածուներ) և «Սուրհանդակ SF»:

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Ստրուգացկի սեմինարի մասնակից:

«АБС-մրցանակ» ժյուրիի անդամ (Միջազգային գրական մրցանակ Ա. և Բ. Ստրուգացկի անվան ֆանտաստիկական բնագավառում) 1999-2012-ական թվականներին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ամուսնացել է Նատալի Բերեժնոյի հետ, Անաստասի Բերեժոյի հայրն է:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվականին СОЦКОНа մրցանակ ֆենդոմայի զարգացման և «Օվերսան» ֆենզինի ստեղծման համար (Անդրեյ Չերտակովի հետ միասին)
  • 1990 թվականին ֆանտաստիկ հիմնադրամի մրցանակ ньюслеттера «Օվերսան-Информ» բաց թողման համար
  • 2005 թվականին Վ.Ի. Բուգորայի անվան մրցանակ(«Աելիտա» փառատոնի մրցանակ)
  • 2005 թվականին «Պորտալ» հատուկ մրցանակ
  • 2010 թվականին «Интерпресскон» կոնվեցիայի «Ֆենդոմայի աստղ» մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]