Վերջաբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերջաբան, վերջերգ, էպիլոգ (հուն.` έπίλογος, բառացի՝ վերջնախոսք)։

  1. Դրամայում՝ վերջում հանդիսատեսին ուղղված խոսքը՝ խրատականով, ներողամիտ լինելու խնդրանքով են։
  2. Նոր ժամանակների վեպերում, վիպակներում, պոեմներում գործող անձանց ճակատագրի գեղարվեստական պատումը՝ սովորաբար հանգուցալուծման գործողություններից տարիներ հետո։ Սակավ դեպքերում վերջաբանում քննության են առնվում պատումի բարոյախոսական, փիլիսոփայական, գեղագիտական դրույթները, լուսաբանվում է հեղինակի անձը։ Վերջաբան ունեն Րաֆֆու «Կայծեր», Ավետիք Իսահակյանի «Սասմա Մհեր», Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» ստեղծագործությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 415