Jump to content

Սերբական մատիցայի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբական մատիցայի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Սերբիա
ՏեղագրությունՆովի Սադ
Մասն էՍերբական մատիցա
ՀասցեТрг галерија 1, 21101 Нови Сад[1]21101
Հիմնադրվել էհոկտեմբերի 14, 1847
Կայքgalerijamaticesrpske.rs(սերբ.)
Քարտեզ
Քարտեզ

Սերբական մատիցայի թանգարան (սերբ.՝ Galerija Matice Srpske, սերբական կիրիլիցա՝ Галерија Матице Српске), Սերբիայի ամենահին և խոշորագույն թանգարաններից մեկը։ Այն գտնվում է Նովի Սադի կենտրոնական հատվածում, Պավլե Բելյանսկի հուշահամալիրի մոտ։

Պատկերասրահը հիմնադրվել է 1847 թվականի հոկտեմբերի 14-ին, Սավա Տեկելիյայի ներդրումների շնորհիվ, որն ընտանեկան դիմանկարի արժեքավոր հավաքածու է թողել Սերբական մատիցային։ Պատկերասրահի ստեղծման գործում ներդրումներ են ունեցել նաև այլ սերբ մեկենասներ, որոնք նվիրատվություններ են արել թանգարանին[2]։

Սերբական մատիցայի պատկերասրահի շենքն ընդգրկվել է Սերբիայի մշակութային ժառանգության ցանկում 1979 թվականին[3]։

Սերբական մատիցայի պատկերասրահը Սերբական մատիցայից անկախ գործում է 1958 թվականից սկսած։ Պատկերասրահի հավաքածուն ներառում է կտավներ արվեստի ազգային պատմության գրեթե բոլոր ժամանակներից[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.galerijamaticesrpske.rs/
  2. «The Gallery of Matica Srpska». City of Novi Sad. 2011.
  3. Monuments of Culture in Serbia: Зграда управе фондова / Building of Fund Administration (SANU)
  4. Simić, Vladimir. Za ljubav otadžbine: patriote i patriotizmi u srpskoj kulturi XVIII veka u Habzburškoj monarhiji, Novi Sad: Galerija Matice srpske 2012 (անգլերեն).
  5. Vrbaski, Milena. «Srpska umetnost XIX veka u zbirci Galerije Matice srpske» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբական մատիցայի պատկերասրահ» հոդվածին։